Քննարկվել են Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի իրականացման մեխանիզմներն ու միջոցառումները

 

 Երևանի քաղաքապետարանում կազմակերպված երկօրյա սեմինարի ընթացքում քննարկվել են Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացման մեխանիզմներն ու միջոցառումները: Ըստ այդմ, ծրագիրը մշակած «Էրնսթ ընդ Յանգ» ընկերության, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների, միջազգային և տեղական փորձագետների կողմից ներկայացվել են շրջակա միջավայրի, տրանսպորտի, էներգախնայողության և էներգաարդյունավետության, արտաքին լուսավորության, արդյունաբերության, թափոնների կառավարման, հողօգտագործման ոլորտներում նախատեսված միջոցառումները, մարտահրավերները և  միջազգային լավագույն փորձը:

Ինչպես տեղեկացանք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ներկաներին՝ աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (ՎԶԵԲ)՝ Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի մշակմանը Երևանի քաղաքապետարանին ցուցաբերած աջակցության համար: Վարչության պետը նշել է, որ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում ներառված ոլորտային միջնաժամկետ միջոցառումները արդեն իսկ ներկայացված են Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա ծրագրի նախագծում, իսկ կարճաժամկետ միջոցառումները կներառվեն Երևանի զարգացման միամյա ծրագրերում: Տիգրան Սարգսյանը ծրագրի իրագործման հաջողությունը պայմանավորել է նաև բնակչության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմամբ, ինչպես նաև կոնկրետ միջոցառումներին բնակիչների ակտիվ ներգրավվածությամբ: 

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչ Ռուդիկ Թադևոսյանն իր հերթին նշել է, որ Երևանի համար մշակված այս ծրագիրը ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» նախաձեռնության առաջին կիրառությունն է։ Նա բարձր է գնահատել Երևանի քաղաքապետարանի կողմից ծրագրի մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալների հավաքման, ուսումնասիրության ու մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները: 

Նշենք նաեւ, որ Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի վերջին՝ 4-րդ փուլում կիրականացվի մոնիթորինգ, կգնահատվեն արդեն իրականացված աշխատանքների արդյունքներն ու գրանցված առաջընթացը:

 

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ջախջախեց Ալբանիային 1 տարի 6 ամիս արդեն ծառայել էր և շուտով պետք է տուն վերադառնար. Ախուրյանում հրաժեշտ տվեցին հակառակորդի կրակոցից զոհված 19-ամյա Գրիգոր Եղոյանին Երկրաշարժ Վայոց ձորում. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ Մանկահասակ ամուսնություններ. Ավանդույթ, որ կյանքեր է կործանում Կենդանակերպի 4 նշան, որոնց ճաշակի զգացողությանը նախանձում են բոլորը Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
website by Sargssyan