16 անգին բան, որոնց համար մոռանում ենք շնորհակալություն հայտնել մեր ընկերներին

 

Լավագույն ընկերները կյանքն ավելի արժեքավոր են դարձնում։ Նրանք ոչ միայն այն մարդիկ են, ովքեր մեզ հետ են ուրախ պահերին, այլև այն ժամանակ, երբ մենք ամենից շատն ենք նրանց կարիքը զգում։ Այնպես որ, հաջորդ անգամ, երբ հանդիպես լավագույն  ըկերոջդ, շնորհակալություն հայտնիր այս 16 բանի համար։

1․ Շնորհակալ եմ ամբողջովին ինձ հետ անկեղծ լինելու համար, նույնիսկ այն ժամանակ, երբ չեմ ուզում դա լսել։

Հեշտ չէ ճշմարտությունը լսել, երբ չես ուզում։ Լավագույն ընկերոջից ճշմարտությունը լսելը բոլորովին այլ է, և տանելի  է նույնիսկ ամենացավոտ ճշմարտությունը։ Քո լավագույն ընկերը գիտի, որ, քեզ հետ անկեղծ լինելով, նա քեզ ստիպում է վստահել իրեն և հենց դա է իրական ընկերությունը։

2․ Շնորհակալ եմ միշտ տրամադրությունս բարձրացնելու համար։

Երբ լավագույն ընկերոջդ հետ ես, տրամադրությունդ ինքնաբերաբար բարձրանում է։ Դու գիտես, որ մեկի հետ ես, ով գիտի քեզ ամբողջովին ու նրա կողքին կարող ես ամբողջովին լինել այնպիսին, ինչպիսին կաս. ինչպե՞ս կարող է արդեն իսկ դա տրամադրությունդ չբարձրացնել։

3․ Շնորհակալ եմ ինձ նման տարօրինակ լինելու ու դրա ամեն մի վայրկյանը վայելու համար։

Դուք լավագույն ընկերներ չէիք լինի, եթե միմյանց համար բավականաչափ տարօրինակ չլինեիք։ Քո լավագույն ընկերոջ հետ կարող ես ամբողջ ձայնով երգել ձեր սիրած երգերը, ու կարևոր չէ՝ երգել գիտեք, թե ոչ։ Ամեն երգի համար դուք հատուկ շարժումներով պար ունեք, ու երբ միասին եք, ուշադրություն չեք դարձնում ոչ ոքի։

4․ Շնորհակալ եմ՝ անձնուրացությանդ համար։ Դու իսկապես այս աշխարհն ավելի լավ տեղ ես դարձնում՝ ավելի շատ մյուսների համար հոգ տանելով, քան քեզ համար։ Դու ոգեշնչանքի աղբյուր ես։

Քո լավագույն ընկերը ոգեշնչում է քեզ ավելի լավը լինել։ Իրենց ամենօրյա կյանքով նրանք ցույց են տալիս, թե ինչպես են մյուսներին կարևորում ու հաճույք ստանում դրանից։ Միայն առանձնահատուկ մարդը կարող է այդպես անձնուրացաբար մյուսների մասին մտահոգվել, եթե դու այնքան հաջողակ ես, որ նման ընկեր ունես կողքիդ, գնահատիր ու պահպանիր նրան։

5․ Շնորհակալություն, որ հասկանում ես, երբ ես լավ չեմ լինում, և որ միշտ գիտես, թե ինչ է պետք անել։

Դու չես կարող հիմարեցնել լավագույն ընկերոջդ։ Նա գիտի, երբ ինչ-որ բան այն չէ քեզ հետ, նույնիսկ երբ փորձում ես ստել։ Քեզնից նեղանալու ու բարկանալու փոխարեն նա օգնում է քեզ։ Երբ բաժանվում ես սիրելիիցդ, նա քո սիրած պաղպաղակն է բերում ու օգնում, որ այն մինչև վերջ ուտես։ Ինչ էլ պատահի քեզ հետ, նա գիտի, թե ինչպես տրամադրությունդ բարձրացնի ու օգնի։

6. Շնորհակալ եմ իմ մասին մտածելու համար։

Սովորական փոքրիկ տեքստը, որ նրանք գրում են ու հարցնում, թե ինչպես ես, միանգամից փոխում է օրդ ու այն ավելի լավը դարձնում։ Ընկերդ պարզապես գրում է քեզ ողջունելու համար, որովհետև մտածում է քո մասին։ Հրաշալի զգացում է իմանալ, որ ինչ-որ մեկն այդքան մտահոգվում է քո մասին։ Դուք երկուսդ էլ միշտ ժամանակ եք գտնում միմյանց պարզապես ողջունելու համար։

7. Շնորհակալություն ինձ չդատելու համար։

Սա լավագույն ընկերոջ լավագույն հատկանիշներից մեկն է։ Միշտ չէ, որ մենք լավագույն որոշումներն ենք կայացնում, սակայն նրանք չեն դատում մեզ դրա համար։ Մենք կարող ենք պատմել նրանց ցանկացած բան, ու նրանք կլսեն՝ առանց մեր մասին վատը մտածելու։ Նրանք հասկանում են՝ ով ենք մենք ու դրա համար երբեք չեն դատում մեզ որևէ բանի համար։ Նրանք սիրում են մեզ անվերապահորեն։

8․ Շնորհակալ եմ իսկական ընկեր լինելու համար, նույնիսկ երբ մենք հեռու ենք միմյանցից։

Հեռավորությունը կարող է վնասել փոխհարաբերությունները, սակայն տեղափոխությունները կյանքի մի մասն են կազմում։ Քո լավագույն ընկերն այն մարդն է, ով կողքիդ է կանգնած, նույնիսկ երբ քեզ հետ չէ։ Նա ընկերությանը հավատարիմ է մնում ի հակադրություն այն տարածության, որը կարող է ձեզ բաժանել։ Դուք մշտապես հետևում եք, թե ինչ է տեղի ունենում միյանց հետ, որովհետև դուք իսկապես անհանգստանում եք միմյանց համար, այլ ոչ թե, որովհետև ստիպված եք։

9․ Շնորհակալ եմ, որ կողքիս ես թե՛ լավ, թե՛ վատ պահերին։

Անկախ նրանից, թե ինչի միջով ես անցնում, դու գիտես, որ լավագույն ընկերդ կողքիդ է։ Անկախ նրանից՝ դուք քո կյանքի ինչ-որ շրջադարձային իրադարձություն եք նշում, թե լաց լինում կորստի համար, դու գիտես, որ կարող ես միշտ հույս դնել նրա վրա։

10․ Շնորհակալ եմ բոլոր այն ուրախ հիշողությունների համար, որ կիսում ենք։

Եկեք ընդունենք, որ կյանքն այնքան էլ ուրախ չէր լինի առանց լավագույն ըներոջ։ Դու ավելի շատ հիշողություններ ես կիսում նրանց հետ, քան նույնիսկ կարող ես մտաբերել։ Նրանք ամեն ինչ ավելի հետաքրքիր ու ուրախ են դարձնում։ Առանց նրանց այդքան հրաշալի կենսափորձ չէիր ապրի ու այդքան հրաշալի հիշողություններ չէիր ունենա։

11․ Շնորհակալ եմ ինձ համար ամեն ինչի պատրաստ լինելու համար, նույնիսկ երբ հարմար չի լինում։

Լավագույն ընկերը ամեն բան կանի քեզ օգնելու համար, դա լինի զբաղված ժամին քեզ օդանավակայանում դիմավորելը, թե իրենց ծրագրերը հանուն քեզ փոխելը։ Իրական ընկերությունը միշտ չէ, որ հարմար է, սակայն ձեզնից ոչ մեկը դրա համար չի մտահոգվում։

12․ Շնորհակալ եմ ինձ հավատալու ու ինձ ոգևորելու համար, երբ ինձ ճնշված եմ զգում։

Երբեմն դու մեկի կարիքն ես զգում, որ քեզ մի փոքր առաջ կհրի։ Քո լավագույն ընկերը ոգեշնչում է քեզ փոփոխություններ անել ու հավատալ, որ չես ձախողվի։ Նա միշտ ցանկանում է, որ դու հաջողության հասնես։ Երբ դու քեզ այնքան էլ լավ չես զգում, նա գիտի ինչ ասել քեզ ոգևորելու ու սթափեցնելու համար։

13․ Շնորհակալ եմ՝ անկեղծորեն ինձ սիրելու ու ինձ որպես ընտանիքի անդամ ընդունելու համար։

Լավագույն ընկերը սիրում է քեզ հենց քեզ համար և ոչ մի ուրիշ բանի համար։ Նա ու իր ընտանիքը քեզ հարազատի պես են ընդունում, ու ոչ ոք չի զարմանա, եթե դու առանց դուռը թակելու ներս մտնես նրանց տուն։  

14․ Շնորհակալ եմ ներելու ու համբերատար լինելու ամար, երբ ես վիճում եմ։

Փոխհարաբերությունների ժամանակ վեճերն անխուսափելի են։ Քո լավագույն ընկերը քեզ կների վեճերի համար։ Դուք երկուսդ էլ որոշակի ժամանակի կարիք կունենաք հանդարտվելու համար, սակայն դրանից հետո ամեն ինչ այնպես կլինի, ասես ոչ մի վեճ էլ իրականում տեղի չի ունեցել։

15․ Շնորհակալ եմ իմ խեցուց ինձ հանելու համար։

Քո լավագույն ընկերը ընդլայնում է քո սահմանները։ Նա քեզ կստիպի այնպիսի տեղեր գնալ, այնպիսի մարդկանց հանդիպել ու այնպիսի համարձակ քայլեր անել, որ դու երբեք առանց նրա ինքդ չէիր անի։ Երբ նրանք կողքիդ են, դու երբեք չես վախենում նոր բաներ փորձելուց։

16․ Շնորհակալ եմ, որ այնպիսին ես, ինչպիսին կաս։

Պարզ ու հասարակ։

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ջախջախեց Ալբանիային 1 տարի 6 ամիս արդեն ծառայել էր և շուտով պետք է տուն վերադառնար. Ախուրյանում հրաժեշտ տվեցին հակառակորդի կրակոցից զոհված 19-ամյա Գրիգոր Եղոյանին Երկրաշարժ Վայոց ձորում. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ Մանկահասակ ամուսնություններ. Ավանդույթ, որ կյանքեր է կործանում Կենդանակերպի 4 նշան, որոնց ճաշակի զգացողությանը նախանձում են բոլորը Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
website by Sargssyan