«Պողիկտոս» օպերան վերադառնում է Հայաստանի օպերային թատրոնի խաղացանկ

 Գաետանո Դոնիցետիի «Պողիկտոս» օպերան երկարատև դադարից հետո նոյեմբերի 9-ին վերականգնված տարբերակով կներկայացվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Այս մասին «Արմենպրես»-ը զրուցեց ներկայացման վերականգնող ռեժիսոր Ժաննա Թամիզյանի հետ:

«Փորձել ենք հավատարիմ մնալ օպերային ներկայացման նախկին բեմադրությանը, որն արել էր լուսահոգի Տիգրան Լևոնյանը, և փոփոխություններ չենք մտցրել: Ներգրավվել են նոր երգիչներ, որոնք մեծ պատասխանատվությամբ են մոտենում իրենց ելույթներին: Նրանք են Առնոլդ Քոչարյանը, Սարգիս Աղամանյանը,  Անահիտ Մխիթարյանը, Հասմիկ Հացագործյանը, Միքայել Հովակիմյանը և այլոք: Պողիկտոսին կմարմնավորի Օպերային թատրոնի մեներգիչ ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Աղամալյանը»,-նշեց Թամիզյանը:

Նրա խոսքով`«Պողիկտոս» օպերան ժամանակին մեծ հաջողություն է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև օտար երկրներում:

Ներկայացման դիրիժորը Հարություն Արզումանյանն է, բեմադրող ռեժիսորը` Տիգրան Լևոնյանը, պարերի բեմադրությունն իրականացրել է Վիլեն Գալստյանը։

Իտալերեն լիբրետոյի հեղինակը Սալվատորե Կամարանոն է, ըստ Պիեռ Կոռնելի «Պողիկտոս» ողբերգության։

«Պողիկտոսը» բեմադրվել է 1838 թվականին Նեապոլի «Սան-Կարլո» թատրոնում, սակայն արգելվել է մինչև առաջնախաղը։

Օպերայի սյուժեի հիմքում ընկած է 3-րդ դարում Մալաթիա (Մելիտենե) քաղաքում ապրած ազգությամբ հայ Պողիկտոսի մարտիրոսվելու պատմությունը։ Չանսալով իր կնոջ պաղատանքներին, աներոջ խնդրանքներին՝ վերադառնալ հնոց հավատին, Պողիկտոսը քրիստոնեություն էր ընդունել, ենթարկվել հետապնդումների և հենց աներոջ կողմից էլ տանջամահ արվել։

Տիգրան Լևոնյանի ջանքերով «Պողիկտոս» օպերան բեմադրվել է նաև Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 1993 թվականի ամռանը: Պարտիտուրը Վատիկանի գրադարանից Հայաստան է բերվել 1970-ականներին՝ Ամենայն հայոց Վազգեն Առաջին կաթողիկոսի ևՀռոմի պապի բանակցությունների արդյունքում։

Loading...
loading...
Արգենտինայի նախագահի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել դաշտում «ժողովուրդ». Ինչու է երկրից հեռացել Վերնիսաժի կրակոցների հետևանքով տուժած ալավերդցի քրեական հեղինակությունը Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում վետո է կիրառել Սիրիայում քիմիական հարձակումների հետաքննությունը շարունակելու հարցով նոր բանաձևին Վայոց ձորի մարզի Արփի գյուղում 700 հակ անասնակեր է այրվել Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ծառին և կողաշրջվել. վարորդին տեղափոխել են Վայքի ԲԿ Կոլումբիայում ուսուցչուհին աշակերտներներին ստիպել է իր հետ սեքսով զբաղվել «Մոսկվա սիթի»-ում կրակոցներով ուղեկցվող ծեծկռտուքի արդյունքում տուժել է 10 մարդ ԻՊ-ի գրոհայինները մեքենա են պայթեցրել Դեր Զորում. տասնյակ զոհեր կան Մեծ Բրիտանիան մեղադրել է Գերմանիային և Ֆրանսիային՝ Brexit-ն արգելակելու համար Հանձնաժողովը ՀՀ ոստիկանապետին կդիմի չորս ծառայողի ոստիկանությունից ազատելու հարցով ԻՊ-ի գրոհայինները մեքենա են պայթեցրել Դեր Զորում. տասնյակ զոհեր կան Զլատան Իբրահիմովիչը և Պոլ Պոգբան կկարողանան մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջիկա խաղին Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության պատվիրակությունն այցելել է ՀՀ ոստիկանություն Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցը կրում է գնդապետ Արթուր Վանոյանի անունը Օզիլը հունվարին կարող է հայտնվել «Բարսելոնայում» Գեղարքունիքի մարզում անցկացվեց հակամանրէային դեղորայքի օգտագործման եւ շաքարային դիաբետի դեմ արդյունավետ բուժման վերաբերյալ իրազեկում ԱՄՆ-ն շարունակելու է համագործակցել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման զինյալների հետ. Պենտագոնի խոսնակ Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 3-ը ԵԱՏՄ դեղերի միասնական շուկայում ձևավորվելու է գրանցումը հեշտացնող տեղեկատվական համակարգ Լեհաստանն այլ երկրներին կոչ է անում հրաժարվել ռուսական գազից
website by Sargssyan