Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի դռները միշտ բաց են բոլոր այցելուների առաջ

Գյումրին հայտնի է ոչ միայն հումորով ու բարբառով, այլև քաղաքի կոլորիտի մի մասը կազմող հեղինակավոր գրողների և արվեստագետների տուն-թանգարաններով։ 
«Արմենպրես»-ը ներկայացնում է հեռակա էքսկուրսիա Վարպետի՝ հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանով, որը գտնվում է Գյումրու կենտրոնում՝ Վարպետաց փողոցում։ 

Տուն-թանգարանի ծնունդը 
1829 թվականին Նիկողայոս Իսահակյանի՝ Ավետիք Իսահակյանի պապի գերդաստանը Արևմտյան Բայազետից գաղթելով, եկել և հիմնավորվել է Գյումրիում։ Այս տունը կառուցվել է Նիկողայոսի երկու որդիների՝ Սահակի և Սիմոնի համար, և այստեղ ցուցադրված են այն բոլոր իրերը, որոնք խոսում են Իսահակյանի մանկության, պատանեկության մասին։ Ավետիք Իսահակյանի ծննդյան 100-ամյակի առիթով տունը դարձել է թանգարան։ Այն բացվել է 1975 թվականի հոկտեմբերի 29-ին՝ բանաստեղծի հոբելյանի նախօրեին: Եվ հենց հոկտեմբերի 30-ին թանգարանը ընդունեց առաջին այցելուներին։ 


Աշխատասենյակը 
Թանգարանը սկսվում է աշխատասենյակից, որտեղ պահպանվել են գրասեղանը, գրիչները, գրչի սարքը, տարբեր գրքեր… Իր ձեռքի տակ միշտ ունեցել է Գյոթե, Հայնե, գերմաներեն Աստվածաշունչը։ 


Հյուրասենյակը 
Քայլելով առաջ՝ մտնում ենք թանգարանի ամենամեծ սրահը՝ հյուրասենյակ, որտեղ, բացի կենցաղային իրերից, որոնք ցույց են տալիս, թե ինչ պայմաններում է մեծացել Ավետիք Իսահակյանը, մենք տեսնում ենք նաև գյումրեցի վարպետների ձեռագործ աշխատանքներ, որոնք ներկայացնում են 19-20-րդ դարերի Գյումրվա կենցաղը։ Այստեղ տեղադրված են քանդակազարդ հայելի, սպասքապահարան, դաշնամուր, որը գերմանական մակնիշի է և այն տարիներին բանաստեղծի երկու քույրերն էին նվագում։ Նա դաշնամուր չի նվագել։ Դաշնամուրի վրա դրված նկարից մեզ են նայում Իսահակյանի ծնողները՝ Սահակ աղան և Ալմաստ խանումը։ Նրանք գրեթե ամեն օր թանգարանի աշխատակիցների հետ «ընդունում են» այցելուներին և իրենց բարի օրհնանքով ճանապարհում։ Իսահակյանը ծնողներին նկարագրելիս ամեն անգամ ասել է. «Հայրս՝ մտահոգ ու լուրջ, մայրս՝ վշտոտ ու գթառատ» և միշտ պնդել է, որ միայն մայր ունենալու համար արժեր աշխարհ գալ։ Մորը շատ է սիրել և քնքշորեն «աբլա» է ասել (թուրք. – մեծ քույր)։ Պատից կախված ջահն ամեն երեկո իջեցվել է, և վառվել են մոմերը… Խրիմյան Հայրիկը, ով ընտանիքի մեծ բարեկամն է եղել, հատկապես մեծ եղբոր՝ Ալեքսանի հետ բարեգործական ծրագրեր է իրականացրել։ Հյուրասենյակի մեջտեղում տեղադրված է մի սեղան, որի շուրջը միշտ շատ մարդիկ են եղել: Այստեղ հյուրընկալված Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Վահան Տերյանը ճաշակել են աբլայի թխածն ու եփածը։ Իսահակյանների ընտանիքը շատ հյուրընկալ է եղել, և ամեն երեկո բանաստեղծի տանը հավաքվել են ծանոթներ ու անծանոթներ։ Հատկապես եկել են լսելու «Նարեկացի», որը հավաքվածների համար ընթերցել է Իսահակյանի պապը՝ Նիկողայոսը։ Սենյակում առանձնացված է մոր անկյունը, որտեղ ցուցադրվում է նրա տարազը, որն ավանդաբար փոխանցվել է գերդաստանի մեծ հարսին։ Գյումրեցիների մեջ ընդունված է եղել, եթե կինը գոգնոց և գոտի է կապել, նշանակել է, որ նա ամուսնացած է։ Թանթանան (գլխակապը) ուլունքներով զարդարել է ճակատը։ Պատից կախված է մի նկար, որտեղ փոքրիկ Ավետիքն է իր մորական պապի՝ Գաբրիել Ղալչյանի հետ։ Սենյակի մի հատվածում, որտեղ նաև բուխարին է, բանաստեղծի մայրը թել է մանել, միաժամանակ ունկնդիր եղել սկեսրոջ պատմություններին և հետևել տան անցուդարձին։ 


Ննջասենյակը 
Հասնում ենք ննջասենյակ։ Այստեղ ցուցադրվում են Ալմաստ խանումի օժիտից մասունքներ, և կարող ենք պատկերացնել, որ նրա հայր Գաբրիելը բավականին առատաձեռն է եղել և իր աղջկան շատ լավ օժիտ է տվել։ Մահճակալի վրա դրված են բարձերը, որոնց վրա փոքրիկ ասեղնագործ ծածկոցներ են փռված։ Այն ժամանակ աղջիկները պետք է կարողանային իրենց օժիտները համալրել սեփական ձեռագործ աշխատանքներով։ Մահճակալի կողքին դրված է փոքրիկ օրորոց, որի մեջ մեծացել են Իսահակյանների գերդաստանի բոլոր երեխաները։ Պատի տակ դրված է կոմոդը, որի վրա կա զարդատուփ, լամպ, հայելի է կախված վերևում, կողքին նախշազարդ սնդուկ է դրված, որով հարսներն իրենց օժիտն են բերել։ Ննջասենյակում է նաև Ավետիք Իսահակյանի եղբոր՝ Ռուբենի որդու՝ Նիկողայոս-կրտսերի նկարը, ով բազմաթիվ նյութեր է տրամադրել թանգարանին՝ օրորոցը, բանաստեղծի մոր զգեստը և այլն։ Ննջասենյակում կարելի է նաև երդիկ տեսնել, որը մեծ ծանոթ է մեծ մասամբ գրականությունից։ Երդիկից լույս է ցողվում։ 

Խոհանոցը 
Ննջասենյակից դուրս ենք գալիս, միջանցքով անցնում և մտնում խոհանոց։ Այստեղ ամեն ինչ պղնձից է՝ գրեթե բոլորը թանկարժեք։ Դարակին դրված են մուրաբայի համար նախատեսված թասիկներ, փլավքամիչ, սխտոր ճզմելու հավանգ, բաժակ լվանալու տարա, սրճեփ, որով եփված սուրճը վարպետը շատ է սիրել: Խոհանոցում նաև տեղ են գտել տարբեր տեսակի գրտնակներ՝ փախլավա, արիշտա պատրաստելու համար, սկուտեղներ, թավաներ, շերեփներ։ Իսահակյանների խոհանոցից, իհարկե, չեր կարող բացակայել նաև «կլկլան բաժակը» կամ ինչպես գյումրեցիներն են ասում՝ մուշուրբան (բաժակ, որի մեջ կա գունդ և ջուրը խմելիս կլկլոցի ձայն է գալիս)։ Խոհանոցում գետնին շարված են նաև կարասներ, սափորներ։ 

Թոնրատունը և բանաստեղծի ծնունդը 
Այստեղ կան բոլոր նախադրյալները հաց թխելու, ճաշեր պատրաստելու համար՝ երկանքով հնարավոր է աղալ ցորենը, հետո մաղել, ղազանների մեջ ջուր տաքացնել, հատուկ թասերի մեջ խմոր հունցել, գրտնակով բացել խմորի գնդերը և թոնրի մեջ թխել լավաշ։ Թոնրատանը դարակներից մեկի վրա դրված է քուրսի, որը նախատեսված է եղել ճաշը միշտ տաք պահելու համար, ինչպես նաև տարբեր չափերի և նշանակության կաթսաներ… Տան այս հատվածում է ծնվել մեծ բանաստեղծը։ Դա եղել է հոկտեմբերին, երբ արդեն բավականին ցուրտ էր Շիրակ աշխարհում։ Հոկտեմբերի 30-ին լույս աշխարհ է գալիս ընտանիքի յոթերորդ երեխան։ Ալմաստն արդեն մեծ էր՝ 40-նն անց էր և Սահակ աղան շատ անհանգիստ միջանցքում գնացել-եկել է, քանի որ բժշկությունն էլ այսօրվա նման զարգացած չէր։ Վերջապես ծնունդ ընդունողը դուրս է վազում և բղավում. «Ավետիս… Տղա՛ է ծնվել»։ Ներս մտնելով՝ Սահակը վերցնում է բարուրն ու ասում. «Թող ավետիս լինի ոչ միայն իմ ընտանիքում»… Թոնրատանը մի փոքրիկ պատուհան կա։ Իսահակյանն ամեն անգամ ներս մտնելով թոնրատուն՝ իր ձեռնափայտն ուղղել է դեպի պատուհանը և ասել. «Այս վայրը սուրբ է, մայրս ինձ այստեղ է լույս աշխարհ բերել, և աշխարհին կապող առաջին լույսը հենց այստեղ եմ տեսել»։ Նախկինում մի ավանդույթ կար՝ պսակադրությունը, կնունքը, ծնունդը անց են կացվել թոնրատանը՝ սուրբ տեղում, քանի որ ոչ բոլոր վայրերում է եկեղեցի եղել։ 


Ստեղծագործական կյանքը 

Մի առանձին սենյակ հատկացված է Վարպետի ստեղծագործությանը, որն սկզբնավորվում է «Երգեր ու վերքեր» ժողովածուով։ Պատից կախված է մի նկար, որտեղ Իսահակյանը ճեմարանի հագուստով է, քանի որ նա Հառիճի վանքի դպրոցից հետո ընդունվել է ճեմարան։ Նրան դասավանդել են Հովհաննես Հովհաննիսյանը, Կոմիտասը, Գարեգին Սրվանձտյանը։ Մեկ այլ նկարում Իսահակյանը պատկերված է Ղազարոս Աղայանի, Հովհաննես Թումանյանի, Դերենիկ Դեմիրճյանի և Լևոն  Շանթի հետ։ Սենյակում մի հատվածում պահվում են այն գրքերը, որոնք անընդհատ եղել են նրա ձեռքի տակ՝ գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, ֆրանսերեն լեզուներով: Իսահակյանը Շիրակ աշխարհը համարել է տիեզերքի կենտրոն, իրեն նաև Անիի քաղաքացի է համարել, որտեղ բազմիցս եղել է և իր պսակադրությունը 1910 թվականին՝ Սոֆյա Քոչարյանի հետ, կատարվել է Անիի կամարների ներքո։ Իսահակյանին շատ են թարգմանել Բրյուսովը, Բլոկը։ «Աբու-Լալա Մահարի» պոեմը թարգմանվել է 170 լեզուներով, և սա խոսում է այն մասին, որ նա միջազգային ճանաչում ունի։ Բանաստեղծը շատ մտերիմ է եղել Եղիշե Չարենցի հետ՝ բանտում միասին են նստած եղել։ Չարենցի բանտարկությունից հետո Ավետիք Իսահակյանը հոգևոր հայր է հանդիսացել նրա երեխաների համար՝ որբանոցից փախցրել է և պահել իր տանը։ Շատ վտանգավոր է եղել այդ տարիներին անգամ Չարենցի բանաստեղծությունները կարդալը, առավել ևս նրա երեխաներին պահելը։ Չարենցը վերջին պահին՝ 1937 թվականի սեպտեմբերի 27-ին, մի թաշկինակի վրա գրել է բանաստեղծություն, որը բանտապահի հետ դուրս է ուղարկել։ Այդ թաշկինակը մինչև այսօր պահվում է Ավետիք Իսահակյանի թոռան՝ Ավիկ Իսահակյանի մոտ։ Մեծ վարպետը այն բանաստեղծներից է, ում 200-ից ավելի ստեղծագործություն դարձել են երգ։ Շատերս այսօր երգում ենք «Սիրեցի, յարս տարան», «Օտար, ամայի ճամփեքի վրա», «Բինգյոլ», «Սև աչեր» և այլ երգեր՝ չիմանալով, որ դրանք հենց Ավետիք Իսահակյանի գրչին են պատկանում։ Այս սենյակում տեղ են գտել նաև այնպիսի գրքեր, որոնք Խորհրդային Միության փլուզումից հետո լույս են տեսել Ավիկ Իսահակյանի շնորհիվ։ 1936 թվականին, երբ Իսահակյանը մեկընդմիշտ հաստատվեց Հայաստանում՝ Կառավարությունը նրան առանձնատուն նվիրեց Երևանում, որը նույնպես վերածվել է տուն-թանգարանի։ Բայց վերադառնանք Գյումրու տուն-թանգարանին: Սենյակում, որտեղ տեղ են գտել մեծ բանաստեղծի ստեղծագործությունները, պատերին կախված նկարներից մեկում էլ Իսահակյանը նստած է քարե բազմոցին, որը գտնվում է երևանյան իր տան բակում։ Ճարտարապետներն այդ բազմոցը Վարպետին են նվիրել նրա 80-ամյակի առիթով: Նրանք սկզբում ցանկացել են, որ այն մարմարից լինի, բայց բանաստեղծը դեմ է եղել մարմարին և ասել. «Եթե պետք է քանդակվի, ապա թող կերտվի Արթիկի տուֆից, որպեսզի Շիրակ աշխարհի շունչը միշտ ինձ հետ լինի»։ 


«Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավն իրականանում է ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեիՀայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և Գյումրումքաղաքապետարանի աջակցությամբ։ 

Լիլիթ Դեմուրյան 

Loading...
loading...
Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց մոտ 6 ժամ ձգված պարտիան. Գրան Պրի Վթար Սեբաստիա փողոցում. կա տուժած Թուրքիան կարող է հայտնվել ԵՄ օֆշորների սև ցուցակում. ԶԼՄ-ներ Համբարձումյանի և Բարսեղյանի «Վարդար»-ը կրեց իր 5-րդ պարտությունը Եվրոպայի լիգայում Սամվել Կարապետյանը «Հեռուստամարաթոն-2017»-ին նվիրաբերել է 2 միլիոն 250 հազար դոլար ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծերին Զիդանն իր աջակցությունն է հայտնել «Սևիլիա»-ի քաղցկեղով հիվանդ մարզչին Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին Ճապոնիայի ԱԳ նախարարը ժամանել է Մոսկվա Ծաղկաձորի շախմատային բաց մրցաշարում կայացան անդրանիկ տուրի պարտիաները Դաղստանում փոխհրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ Նախագահ Սերժ Սարսյանը Բրյուսելում մասնակցում է ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ ԵԺԿ առաջնորդների հանդիպմանը Բասկետբոլի հավաքականը հաղթեց Ալբանիային ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. Մարիա Զախարովա Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած վարորդի դին ՈՒՂԻՂ. Լոս Անջելեսում տեղի է ունենում «Հեռուստամարաթոն-2017»-ը «Չելսի»-ն միացել է Գարեթ Բեյլի համար պայքարին ՀՀ առողջապահության նախարարությունը կայացած է համարում սոցիալական փաթեթի շահառուների բժշկական ապահովագրական համակարգը Եղեգնաձորի, Վայքի և Սիսիանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Ֆելայինիի տրանսֆերը
Ի՞նչ էր մտածում Իվետա Մուկուչյանը, երբ Դուբայից նման վուլգար լուսանկարներ էր հրապարակում Ինչ լուսանկարներ է հրապարակում երգիչ Մհերի քույրը՝ Ռոզա Ֆիլբերգը Հորոսկոպի ամենալիրբ կանայք (ռեյթինգ). իսկ ձեր նշանը ո՞ր հորիզոնականում է Վիրի և Տափասիայի իրական հարսանեկան և նշանադրության լուսանկարները Հայաստանում մարդիկ շատ են տանջվում, որ կարողանան հացի գումար հայթայթել. Արամ Ավագյան 8 բան, որ թաքցնում են հայ հայտնի աղջիկների մեծ մասը հասարակությունից. լուսանկարներ Ինչպես նվաճել Կենդանակերպի տարբեր նշանների կանանց Վերջին տարիները կորուստի տարիներ էին. դրանք հետևում էին մեկը մյուսին, մեկը մյուսից անսպասելի, ցավոտ և հիասթափեցնող. Անի ... Գեղեցիկ և ներդաշնակ զույգ․ Յուլիա Ֆինկն ամուսնու հետ նոր՝ սիրառատ լուսանկար է հրապարակել Սարսափելի հրդեհի արդյունքում այս փոքրիկը կորցրեց մաշկի 80%–ը. 19 տարի անց նա այսպիսի տեսք ունի
website by Sargssyan