«Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական փառատոնին կմասնակցեն 40 թատերախումբ

 «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական 17-րդ հանրապետական փառատոնի նպատակներից մեկը տաղանդավոր և գործունյա թատերախմբերը բացահայտելն ու նրանց համար փորձի փոխանակման հարթակ ստեղծելն է: Փառատոնն այս տարի կրում է «Արևը բոլորինն է» խորագիրը: Այն կանցկացվի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 4-ը: Այս մասին հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին փառատոնի կազմակերպիչներն ու աջակիցները:

«Թատերասերները ներկայացումները կարող են դիտել Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում և Անանիա Շիրակացու անվան ճեմարանում: Մեկ բեմադրություն կցուցադրվի Խամաճիկների պետական թատրոնում: Փառատոնին այս տարի մասնակցում են 40 թատերախումբ՝ 42 ներկայացմամբ: Մասնակիցների թվում են նաև հաշմանդամություն և մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ, որոնք առանց բարդույթների բեմ են բարձրանում և սիրով խաղում: Խաղացանկում ընդգրկվել են Վիլյամ Շեքսպիրի, Վիլյամ Սարոյանի, Գրիմ եղբայրների, Հանս Քրիստիան Անդերսենի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված գործեր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Գարիկ Ղազարյանը: Նա շեշտեց, որ փառատոնը մրցութային չէ և չունի ժյուրի:

Փառատոնի նախագահ Արուսյակ Մանթաշյանի խոսքով`  փառատոնին 12 նոր թատերախմբեր են միացել Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի, Արարատի, Տավուշի մարզերից և Երևանից: «Մեր փառատոնի առաջնային նպատակներից մեկն այն է, որ «Թատրոն» առարկան ընդգրկվի դպրոցում դասավանդվող առարկաների ցանկում, որ դպրոցական նստարանից երեխաները լավ գրականություն կարդան, գրական հայերենով խոսեն»,-ընդգծեց նա:

«Համոզված եմ, որ սա մեծ տոն է ոչ միայն մանուկների, այլև հասուն թատերասերների համար, որոնք կարող են հիշել իրենց մանկությունը, պատանեկությունը: Տարիների ընթացքում փառատոնն ընդլայնել է իր աշխարհագրությունը` ներառելով Հայաստանի գրեթե բոլոր մարզերը: Հուսանք` հաջորդ տարի մեզ կմիանա նաև Սյունիքի մարզը»,-ասաց ՀՀ մշակույթինախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյանը:

«Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա» հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ ռեժիսոր և դերասան Երվանդ Մանարյանն ասել է, որ փառատոնն արդեն հասուն և գեղեցիկ պատանի է:

 «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական 17-րդ հանրապետական փառատոնն իրականանում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:

«Նախաբեմը» ստեղծվել է 2001 թվականին թատրոնի նվիրյալների նախաձեռնությամբ: Կազմակերպության նպատակն է աջակցել մանկապատանեկան թատերական արվեստի զարգացմանն ու ավանդույթների ձևավորմանը, համախմբել և համակարգել Հայաստանում գործող թատերական մանկապատանեկան խմբերը, աջակցել նորերի ստեղծմանն ու կայացմանը:

 

Loading...
loading...
Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց մոտ 6 ժամ ձգված պարտիան. Գրան Պրի Վթար Սեբաստիա փողոցում. կա տուժած Թուրքիան կարող է հայտնվել ԵՄ օֆշորների սև ցուցակում. ԶԼՄ-ներ Համբարձումյանի և Բարսեղյանի «Վարդար»-ը կրեց իր 5-րդ պարտությունը Եվրոպայի լիգայում Սամվել Կարապետյանը «Հեռուստամարաթոն-2017»-ին նվիրաբերել է 2 միլիոն 250 հազար դոլար ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծերին Զիդանն իր աջակցությունն է հայտնել «Սևիլիա»-ի քաղցկեղով հիվանդ մարզչին Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին Ճապոնիայի ԱԳ նախարարը ժամանել է Մոսկվա Ծաղկաձորի շախմատային բաց մրցաշարում կայացան անդրանիկ տուրի պարտիաները Դաղստանում փոխհրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ Նախագահ Սերժ Սարսյանը Բրյուսելում մասնակցում է ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ ԵԺԿ առաջնորդների հանդիպմանը Բասկետբոլի հավաքականը հաղթեց Ալբանիային ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. Մարիա Զախարովա Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած վարորդի դին ՈՒՂԻՂ. Լոս Անջելեսում տեղի է ունենում «Հեռուստամարաթոն-2017»-ը «Չելսի»-ն միացել է Գարեթ Բեյլի համար պայքարին ՀՀ առողջապահության նախարարությունը կայացած է համարում սոցիալական փաթեթի շահառուների բժշկական ապահովագրական համակարգը Եղեգնաձորի, Վայքի և Սիսիանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Ֆելայինիի տրանսֆերը
Ի՞նչ էր մտածում Իվետա Մուկուչյանը, երբ Դուբայից նման վուլգար լուսանկարներ էր հրապարակում Ինչ լուսանկարներ է հրապարակում երգիչ Մհերի քույրը՝ Ռոզա Ֆիլբերգը Հորոսկոպի ամենալիրբ կանայք (ռեյթինգ). իսկ ձեր նշանը ո՞ր հորիզոնականում է Վիրի և Տափասիայի իրական հարսանեկան և նշանադրության լուսանկարները Հայաստանում մարդիկ շատ են տանջվում, որ կարողանան հացի գումար հայթայթել. Արամ Ավագյան 8 բան, որ թաքցնում են հայ հայտնի աղջիկների մեծ մասը հասարակությունից. լուսանկարներ Ինչպես նվաճել Կենդանակերպի տարբեր նշանների կանանց Վերջին տարիները կորուստի տարիներ էին. դրանք հետևում էին մեկը մյուսին, մեկը մյուսից անսպասելի, ցավոտ և հիասթափեցնող. Անի ... Գեղեցիկ և ներդաշնակ զույգ․ Յուլիա Ֆինկն ամուսնու հետ նոր՝ սիրառատ լուսանկար է հրապարակել Սարսափելի հրդեհի արդյունքում այս փոքրիկը կորցրեց մաշկի 80%–ը. 19 տարի անց նա այսպիսի տեսք ունի
website by Sargssyan