«Գրեմմի»-ի մրցանակակիր Մարկուս Միլլերի մենահամերգով կմեկնարկի «Երևան ջազ ֆեստ 2017»-ը

 

Հանրահայտ բասիստ, կոմպոզիտոր, գործիքավորող, «Գրեմմի»-ի մրցանակակիր Մարկուս Միլլերի կարծիքով` ջազ երաժշտութունն ինքնաարտահայտման լավագույն միջոցն է: Երաժշտի մենահամերգով կազդարարվի «Երևան ջազ ֆեստ 2017»-ի մեկնարկը: Այն տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Մի քանի տարի շարունակ լսում եմ այս փառատոնի, ձեր գեղեցիկ երկրի մասին: Երբ իմացա, որ կարող եմ մասնակցել ջազ ֆեստին և մեկ օր անցկացնել այստեղ, շատ ոգևորվեցի: Փառատոները նոր լսարանի հետ հաղորդակցվելու հիանալի միջոց են: Իսկ մեծագույն ձեռքբերում եմ համարում, երբ երաժիշտը երեք նոտա է նվագում ու մարդիկ ճանաչում են նրա ձեռագիրը: Ինքնատիպ ստեղծագործողներ կան: Չգիտեմ երեք նոտայից ինձ կճանաչեն, թե ոչ, բայց հինգ նոտայից` հավանաբար»,- նշեց Միլլերը:

Մարկուս Միլլերը համագործակցել է մի շարք նշանավոր երաժիշտների հետ:  

«Պետք է առանձնացնեմ Մայլս Դեյվիսին, որի ազդեցությունն ինձ վրա բավականին մեծ է: Անչափ գնահատում և սիրում եմ Սթիվի Ուանդերին. ափսոս նրա հետ հաճախ հանդես գալու հնարավորություն չեմ ունեցել: Այս ոլորտում մեծերը շատ են»,-ընդգծեց երաժիշտը:

Միլլերին մարդ-նվագախումբ են անվանում, քանի որ նա բազմաթիվ երաժշտական գործիքների վարպետ է: Մարկուս Միլլերի խոսքով` ինքը շատ ուրախ է, որ երաժշտասեր հանրությունն իրեն այս կամ այն գործիքը ընտրելու խնդրի առաջ չի կանգնեցնում: 

«Սիրում եմ բոլոր երաժշտական գործիքները, դրանցից ամեն մեկն իր յուրահատկությունն ունի: Տասը տարեկանից կլարնետ եմ նվագում, ստեղծագործելիս դաշնամուրի օգնությանն եմ դիմում, բայց բասն ինձ համար առանձնահատուկ է»,-ասաց բասիստը:

Անդրադառնալով ջազի առանձնահատկություններին` նա շեշտեց, որ ջազ համերգները յուրօրինակ են, քանի որ անմիջական կապ է ստեղծվում երաժիշտների և լսարանի միջև: Մթնոլորտը, էներգետիկ դաշտը հնարավորություն են տալիս ստեղծագործել, բեմում իմպրովիզներ անել, փոխել երաժշտության տեմպը, ռիթմը:

«Պետք է խոստովանեմ, որ ակումբային ջազ եմ սիրում: Բայց կարևորում եմ, որ այն հնչի նաև համերգասրահներում: Կան մարդիկ, ովքեր ակումբային երաժշտությունը ցածր են դասում համերգասրահներում հնչող երաժշտությունից, ուստի լավ է, որ հատկապես ԱՄՆ-ում այն առաջին անգամ հնչեց Քարնեգի հոլում: Ներկայումս  հաճախ ենք նման համերգներ ունենում»,-եզրափակեց Միլլերը:

Մարկուս Միլլերը ծնվել է Նյու Յորքում: 13 տարեկանում տիրապետել է այնպիսի գործիքների, ինչպիսիք են դաշնամուրը, կլարնետը, բաս կիթառը և բլոկ ֆլեյտան: Նա համագործակցել է Էրիկ Քլեպթոնի, Դևիդ Մենբորնի և այլոց հետ: 1986 թվականին Միլլերի և Մայլզի համագործակցության արդյունքում ծնվում է «Tutu» ձայնասկավառակը: 2001-ին նրա « M2» ալբոմն արժանանում է «Գրեմմի» մրցանակի «Ժամանակակից ջազի լավագույն ձայնասկավառակ» անվանակարգում:

Մանկահասակ ամուսնություններ. Ավանդույթ, որ կյանքեր է կործանում Կենդանակերպի 4 նշան, որոնց ճաշակի զգացողությանը նախանձում են բոլորը Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանները եւ հուշարձանները չեն ոչնչացրել. Ադրբեջանցի բլոգեր Հրդեհ Երևանում․ հանրակացարանից 60 բնակիչ է տարհանվել
Մանկահասակ ամուսնություններ. Ավանդույթ, որ կյանքեր է կործանում Կենդանակերպի 4 նշան, որոնց ճաշակի զգացողությանը նախանձում են բոլորը Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները 15 անկրկնելի տարբերակ, թե ինչպես կարող եք շատ քիչ գումարով նոր շունչ հաղորդել հին ու անշուք կահույքին (Photo) Հղիությունը թաքցնող Մերի Մակարյանից մինչև «հղիանալ» ցանկացող Անի Երանյան․ ինչ էր կատարվում հայ շոուբիզնեսում այս շաբաթ (... Եթե դուք ունեք այս գիծը ձեր ձեռքի ափի մեջ, ապա դուք շատ բախտավոր եք․ ահա թե ինչու Անաստասիա Վոլոչկովան բիկինիով շպագատ է իջել Դուբայի հայտնի երկնաքերի ֆոնին Արդյո՞ք նրանք ճիշտ են վարվել.մարդիկ խիստ քննադատում են թզուկ զույգին այս քայլի համար 10+ նկարազարդում, որոնք ցույց են տալիս սիրո ուժն ու սիրահարված լինելու ամենազգացմունքային պահերը
website by Sargssyan