«Yerevan Jazz Fest»-ը նշանավոր երաժիշտների կբերի Հայաստան

Երկու տարի շարունակ Ջազի հայկական ասոցիացիան կազմակերպում է «Yerevan Jazz Fest» ամենամյա միջազգային փառատոնը: Այս տարի համերգային ծրագրերով ջազի սիրահարներին կներկայանան հայտնի երաժիշտներ Մարկուս Միլլերը, Գոնսալո Ռուբալկաբան, Իգոր Բուտմանը և այլք: Փառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 26-ին, իսկ փակման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 3-ին: Այս մասին հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեցին փառատոնի կազմակերպիչները:

«Փառատոնին միշտ էլ հրաշալի ստեղծագործողներ են մասնակցել. այս տարին բացառություն չէ: Ելույթներով հանդես կգան երաժիշտներ Ռուսաստանից,  Ֆրանսիայից, Սենեգալից, Կուբայից:

Կարծում եմ, որ հարուստ և հագեցած համերգներ են լինելու»,- նշեց ջազմեն, կոմպոզիտոր, փառատոնի նախագահ Լևոն Մալխասյանը: Նա շեշտեց, որ ջազի հանդեպ հետաքրքրությունը միշտ եղել է, կա և կլինի:

Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանի խոսքով` տարեցտարի փառատոնը բարելավում է իր կարգավիճակը: Արվեստասերների սերն այս երաժշտության նկատմամբ զգալիորեն աճել է: «Փառատոնի բացման համերգի տոմսերը սպառվել են: Այս տարի փառատոնն ընդլայնել է իր աշխարհագրութունը: Համերգային ծրագիր կանցկացվի նաև Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում»,- ասաց նա:

Ջազ ֆեստի շրջանակում Հայաստանում է Արտո Թունջբոյաջյանը, որի համերգը տեղի կունենա նոյեմբերի մեկին Արամ Խաչատրյան համերգասրահում: Նա ընդգծեց, որ հայրենիքում է,  երկրի առաջխաղացման, զարգացման  հույսեր ունի: 

Փառատոնին ելույթներ կունենան նաև Արմեն Հյուսնունցը, Անի Արզումանյանը, Մարինե Հակոբյանը, Արտակ Ներսիսյանը, Վահագն Հայրապետյանը, Պակո Սառը, Ալեքսիս Ավագյանը:

Փառատոնն այս տարի նվիրված է հայտնի Zildjian բրենդի հիմնադիր Ավեդիս Զիլիդջյանին, ով սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների` ծնծղաների արտադրությանը:

Փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հովանու ներքո:

Loading...
loading...
Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց մոտ 6 ժամ ձգված պարտիան. Գրան Պրի Վթար Սեբաստիա փողոցում. կա տուժած Թուրքիան կարող է հայտնվել ԵՄ օֆշորների սև ցուցակում. ԶԼՄ-ներ Համբարձումյանի և Բարսեղյանի «Վարդար»-ը կրեց իր 5-րդ պարտությունը Եվրոպայի լիգայում Սամվել Կարապետյանը «Հեռուստամարաթոն-2017»-ին նվիրաբերել է 2 միլիոն 250 հազար դոլար ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծերին Զիդանն իր աջակցությունն է հայտնել «Սևիլիա»-ի քաղցկեղով հիվանդ մարզչին Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին Ճապոնիայի ԱԳ նախարարը ժամանել է Մոսկվա Ծաղկաձորի շախմատային բաց մրցաշարում կայացան անդրանիկ տուրի պարտիաները Դաղստանում փոխհրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ Նախագահ Սերժ Սարսյանը Բրյուսելում մասնակցում է ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ ԵԺԿ առաջնորդների հանդիպմանը Բասկետբոլի հավաքականը հաղթեց Ալբանիային ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. Մարիա Զախարովա Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած վարորդի դին ՈՒՂԻՂ. Լոս Անջելեսում տեղի է ունենում «Հեռուստամարաթոն-2017»-ը «Չելսի»-ն միացել է Գարեթ Բեյլի համար պայքարին ՀՀ առողջապահության նախարարությունը կայացած է համարում սոցիալական փաթեթի շահառուների բժշկական ապահովագրական համակարգը Եղեգնաձորի, Վայքի և Սիսիանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Ֆելայինիի տրանսֆերը
Ի՞նչ էր մտածում Իվետա Մուկուչյանը, երբ Դուբայից նման վուլգար լուսանկարներ էր հրապարակում Ինչ լուսանկարներ է հրապարակում երգիչ Մհերի քույրը՝ Ռոզա Ֆիլբերգը Հորոսկոպի ամենալիրբ կանայք (ռեյթինգ). իսկ ձեր նշանը ո՞ր հորիզոնականում է Վիրի և Տափասիայի իրական հարսանեկան և նշանադրության լուսանկարները Հայաստանում մարդիկ շատ են տանջվում, որ կարողանան հացի գումար հայթայթել. Արամ Ավագյան 8 բան, որ թաքցնում են հայ հայտնի աղջիկների մեծ մասը հասարակությունից. լուսանկարներ Ինչպես նվաճել Կենդանակերպի տարբեր նշանների կանանց Վերջին տարիները կորուստի տարիներ էին. դրանք հետևում էին մեկը մյուսին, մեկը մյուսից անսպասելի, ցավոտ և հիասթափեցնող. Անի ... Գեղեցիկ և ներդաշնակ զույգ․ Յուլիա Ֆինկն ամուսնու հետ նոր՝ սիրառատ լուսանկար է հրապարակել Սարսափելի հրդեհի արդյունքում այս փոքրիկը կորցրեց մաշկի 80%–ը. 19 տարի անց նա այսպիսի տեսք ունի
website by Sargssyan