Ստեփանակերտում տեղի է ունեցել «Եվա» ֆիլմի առաջնախաղը

Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն Սինեմա» կինոդահլիճում տեղի է ունեցել հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» (աշխատանքային վերնագիրը՝ «Քարվաճառ») ֆիլմի առաջնախաղը:

Ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, ով փորձում է մոռանալ տարիներ առաջ տեղի ունեցած իր կյանքի դժվար պատմությունը։ Կինը դստեր հետ հեռանում է Երևանից և բնակություն հաստատում Արցախում՝ իր ծանոթների մոտ: Սակայն հերոսուհին հանգիստ չի գտնում, քանի որ անցյալը միշտ հետապնդում է նրան:

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և իրանական «Ֆարաբի» ֆիլմարտադրության կենտրոն-հիմնադրամի (պետական ֆոնդ) ֆինանսական աջակցությամբ:

Ֆիլմի ռեժիսոր, իրանահայ Անահիտ Աբադն ասել է, որ ներկայացված պատմության առանցքն այն է, թե ինչպես են պատերազմները խաթարում մարդկային ճակատագրերը. պատերազմի հետևանքները մարդն ողջ կյանքի ընթացքում կրում է իր մեջ՝ իր հոգում:

«Ֆիլմի նկարահանումները տևել են շուրջ 2 ամիս. դրան իրականացվել են Ստեփանակերտում, Շուշիում, Քաշաթաղում, Մարտակերտում, Մարտունիում, իսկ ֆիլմի մի փոքրիկ մասն էլ նկարահանվել է Հայաստանում՝ 2016 թվականի դեկտեմբերին:
 
Նկարահանումներին մասնակցել է արհեստավարժ և լավ դերասանական խումբ: Ինձ շատէ ոգևորել բնիկ արցախցիների դերասանական կատարողականությունը,- ասել է Անահիտ Աբադին և ավելացրել,- շատ քիչ մարդ է հավատացել, որ այս ֆիլմը կէկրանավորվի, բայց մենք կարողացանք այն իրականացնել»:

Կինոռեժիսորի խոսքով՝ այս տարի «Եվա» ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվելու է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությանը:

Ֆիլմի գլխավոր դերակատար Նարինե Գրիգորյանն էլ ասել է, որ ինքը մարմնավորել է մի կերպար, որն իրականում իր բնավորության հակապատկերն է:
 
«Երբ ես դիտում էի ֆիլմը, չէի պատկերացնում, որ այդ հերոսուհին ես եմ: Շատ հաճելի է, որ ինքդ մտածում ես, թե դու կարող ես նաև այդպիսին լինել: Ֆիլմից հետո հասկացա, որ ես արդեն ոչ մի դժվարությունից չեմ վախենում: Այս ֆիլմի նկարահանումը, իրոք, լուրջ փորձություն էր ինձ համար»,- մասնավորապես ասել է Նարինե Գրիգորյանը:
 
Ֆիլմի դիտումից հետո ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանն իր գոհունակությունն է հայտնել Անահիտ Աբադին և ֆիլմի դերասանական կազմին՝ նման բովանդակալից ու հետաքրքրիր ֆիլմ նկարահանելու համար:
Մխիթարյանը համաձայնության է եկել Արսենալի հետ. նա կդառնա թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. Transfer News Հայտնի է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ՀՀ Նախագահի ելույթի օրը ՀՀ ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել 10-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար Չեմ տեսնում «Ռեալ»-ն առանց Ռոնալդուի. Զիդան Կրակովում Նալբանդյանը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Արայիկ Հարությունյանը 2018 թվականին Արցախի տնտեսության համար բեկումնային աճ է կանխատեսում Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ համաձայնեցրել է 4,5 տարվա պայմանագիրը Երևանում հանցագործությունների բացահայտման աշխատանքերի արդյունավետությունը աճել է 10.3%-ով Ադրբեջանի արդյունաբերական ոլորտում 2017թ-ին գրանցվել է 3,4 տոկոսի անկում Բելինսկու փողոցում ծառին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Մխիթարյանը չի մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզմանը. Metro Սարսափելի է, որ մարդիկ գոյատևելու համար վարկ են վերցնում. Իվետա Տոնոյան ՀՀ ֆինանսների նախարարը Վիեննայում հանդիպել է մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Հայաստանի միակ գործարարը, ով պարգևատրվել է ՌԴ նախագահի կողմից Մանկական առողջապահական հաստատությունները «համաճարակաբանական ֆիլտր» են կազմակերպել Թուրքական ոստիկանությունը գյուլենականների դեմ միաժամանակյա գործողություններ է իրականացրել երկրի 21 շրջաններում ՀՀ քննչական կոմիտեն որոնում է դեղատնից գողություն կատարած անձին Սիրիայի քրդերը դիմել են միջազգային հանրությանը՝ խնդրելով կանգնեցնել Թուրքիային Քննարկվել են Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության 2018 թվականին Երևանում նախատեսված բարեգործական ծրագրերը Անդեմ նախագահը
Ուղղակի հնարավոր չէ հավատալ, որ այս գեղեցկուհին երեք երեխա ունի, որոնցից կրտսերը՝ 18 տարեկան է Խոյերին այսօր ամենաբազմաբնույթ դժվարություններ են սպասում․հունվարի 18-ի աստղագուշակը Ո՛չ խելք, ո՛չ երևակայություն. 17 անհավանական տարօրինակ լուսանկարներ, որ արվել են հղիության ժամանակ. PHOTO Ի՞նչ է ցանկանում կինը. հարց, որի պատասխանը կցանկանային իմանալ բոլոր տղամարդիկ Գեղեցկության նոր ստանդարտներ. այս մոդելները մեծ գումարներ են վաստակում արտասովոր արտաքինի շնորհիվ. ֆոտոշարք Այս աղջիկը նիհարել է 100 կգ. որն է նրա հաջողության գաղտնիքը... Լիոնել Մեսսի և Անտոնելլա Րոկուցցո. նրանք մանկության ընկերներ էին, իսկ հետո սկսվեց սիրո իրական... Այս փոքրիկը հանկարծամահ եղավ. այն, ինչ արեցին ծնողները նրա մահից հետո, անհավատալի է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ծայրաստիճան «բարեկազմ» այս աղջիկը կարծում է, որ մի փոքր գիրացել է... նրա կիսամերկ մարմինը տեսնելով կապշեք. լուսանկարներ ... Միայն տեսեք, թե ինչպես է անցնում չեչենական հարսանիքը. PHOTO, VIDEO
website by Sargssyan