ՃՇՀԱՀ-ի ուսանողուհին առաջարկում է Կոնդի «բուժման» սեփական նախագիծը. պարգևատրվեց Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցույթի հաղթողը

 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողուհին իր ծրագրով  լուծում է առաջարկում Կոնդ թաղամասի մի շարք խնդիրների:

Հոկտեմբերի 31-ին կայացավ «Պատմաճարտարապետական ժառանգության պահպանում և վերականգնում» անվանակարգում  Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի անվան մրցանակաբաշխության հաղթողի պարգևատրման արարողությունը: Ներկա էին ՀՀ-ում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:

«Մեր կապը Հայաստանում Լիտվայի դեսպանատան հետ ավելի արժևորվեց, երբ դեսպան Էրիկաս Պետրիկասը առաջարկեց ստեղծել մեծ հուշարձանագետի անկյուն և նախաձեռնեց  Յուրգիս Բալտրուշայտիսի անվան կրթաթոշակի իրականացումը՝ «Պետրոս Ալոյան» հիմնադրամի հովանավորությամբ: Մրցույթի շրջանակում համալսարանի հանձնախումբն ընտրել էր 5 աշխատանք: Քննարկման արդյունքում Լիտվայի դեսպանատունը  Պետրոս Ալոյան ֆոնդի հետ միասին ընտրել էր մրցանակակրին»,-ասաց ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանն ու հավելեց՝ Յուրգիս Բալտրուշայտիսին նվիրված անկյան վերջնական ձևավորումը կկատարվի 2018-ի մարտին:

«Հաճելի է լինել այս համալսարանում, որը ես համարում եմ իմ տունը: Շնորհավորում եմ մրցույթի հաղթող Շողեր Խաչատրյանին և հավատում, որ նա կարող է պահել Յուրգիս Բալտրուշայտիսի ոգին: Շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր կանգնած են եղել այս ծրագրի հիմքում՝ սկսած Լևոն Չուգասզյանից: Երբ ես ժամանեցի Հայաստան, պրոֆեսոր Լևոն Չուգասզյանն առաջինն էր, ով ինձ տվեց գաղափար Յուրգիս Բալտրուշայտիսի մասին»,-ասաց  ՀՀ-ում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը:

 Դեսպանը շնորհակալություն հայտնեց նաև ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանին, «Մեդիամաքս»-ի տնօրեն Արա Թադևոսյանին և Հայկ Ալոյանին:

«Առաջին անգամ է, որ ֆոնդը ֆինանսավորում է այս ծրագրին և պարտավորվել է առաջիկա 5 տարիներին մասնակցել ֆինանսավորմանը: Հուսով եմ, որ սա կբերի առաջընթաց, կմոտիվացնի ուսանողներին մասնակցելու այս մրցույթին»,-ասաց «Պետրոս Ալոյան» ֆոնդի հիմնադիր-նախագահ Հայկ Ալոյանը:

Շողեր Խաչատրյանի ծրագիրը Երևանի Կոնդ թաղամասի վերակազմավորման, «բուժման» նախագիծ է: «Շատ վախեցնող էր թեման, քանի որ նույնիսկ շատ ճարտարապետներ վախենում են դիպչել Կոնդին: Սակայն խնդիրը Երևանում շատ արդիական է, քանի որ Կոնդը հանդիսանում է Երևանի պատմական կենտրոնի մի կարևոր կտոր: Վերլուծություններ կատարելով՝ առաջարկել եմ թե քաղաքաշինական, թե հուշարձաններին վերաբերող լուծումներ»,-ասաց ծրագրի հաղթողը:

Ըստ նախագծի՝ ողջ Կոնդը դառնում է հետիոտների համար նախատեսված թաղամաս, արգելվում է մեքենաների մուտքը բլրի գլուխ, դրանք կայանում են ստորոտում: Ծրագրով կազմակերպված է նաև տուրիստների հոսքը Կոնդ: Շողեր Խաչատրյանը կարևորեց նաև Կոնդում պատմական հուշարձաններին ուշադրություն դարձնելը:

Ռեկտոր Գալստյանը, դեսպան Պետրիկասը և Հայկ Ալոյանը ստորագրեցին հավաստագիր և Շողեր Խաչատրյանին հանձնեցին մրցանակը՝ 1500 եվրո, որով կվճարեն հաղթող ուսանողի մագիստրատուրայի վերջին կուրսի վարձավճարը:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի խոսքով՝ Հայաստանում անցկացրած ընդամենը 4 շաբաթների ընթացքում համոզվել է, որ Հայաստանը ճարտարապետության  և պատմամշակութային ժառանգությունների երկիր է: «Այս համալսարանը Ֆրանսիայի հնագույն գործընկերներից մեկն է: Առանձնահատուկ գործընկերային կապերով կապված է Լիոնի և Կլերմոն Ֆերանի համապատասխան ճարտարապետական օջախների հետ»,-ասաց դեսպանն ու հավելեց՝ հաջորդ տարի Հայաստանի հետ համագործակցությունը ճարտարապետության ոլորտում էլ ավելի կարժևորեն:

 

Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանները եւ հուշարձանները չեն ոչնչացրել. Ադրբեջանցի բլոգեր Հրդեհ Երևանում․ հանրակացարանից 60 բնակիչ է տարհանվել Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Յան Ռեգենսբուրգ»-ին անհավանական հաղթանակ տոնել Լոռու մարզում ոլորանում հայտնաբերվել է վթարված ավտոմեքենան, իսկ դրսում՝ վարորդի դին (Ֆոտո) Փաշինյանի անվերջանալի թամաշան
Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները 15 անկրկնելի տարբերակ, թե ինչպես կարող եք շատ քիչ գումարով նոր շունչ հաղորդել հին ու անշուք կահույքին (Photo) Հղիությունը թաքցնող Մերի Մակարյանից մինչև «հղիանալ» ցանկացող Անի Երանյան․ ինչ էր կատարվում հայ շոուբիզնեսում այս շաբաթ (... Եթե դուք ունեք այս գիծը ձեր ձեռքի ափի մեջ, ապա դուք շատ բախտավոր եք․ ահա թե ինչու Անաստասիա Վոլոչկովան բիկինիով շպագատ է իջել Դուբայի հայտնի երկնաքերի ֆոնին Արդյո՞ք նրանք ճիշտ են վարվել.մարդիկ խիստ քննադատում են թզուկ զույգին այս քայլի համար 10+ նկարազարդում, որոնք ցույց են տալիս սիրո ուժն ու սիրահարված լինելու ամենազգացմունքային պահերը «Ինձ ուղղակի խայտառակում են».Ժաննա Բուտուլյանը` Հանրայինի հետ առաջացած խնդրի մասին. Tert.am Life Ցանկացած առաջարկի դեպքում ինձ առաջնայինը հետաքրքրում է, որ բաց (էրոտիկ) տեսարաններ, թեկուզ չափի մեջ, չլինեն. Ալինա Ավետի... Մազերի առկայությունը ականջի վրա՝ նախազգուշացնող նշան է. ի՞նչ է դա նշանակում
website by Sargssyan