Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին նվիրաբերվել է բացառիկ արժեք ներկայացնող գորգ

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին նվիրաբերվել է բացառիկ արժեք ներկայացնող գորգ: Այն Հայոց ցեղասպանության թանգարանին է նվիրաբերվել Ասպետ Համալյանի (կտակատար) և Լիբանանում Հայաստանի դեսպանատան միջոցով՝ համաձայն բեյրութաբնակ բժիշկ Հրայր-Մկրտիչ Սրապյանի կտակի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքը:

Այս նվիրատվությամբ նվիրատուն կարևորել է Հայոց ցեղասպանության հիշողության պահպանումն ու փոխանցումը սերունդներին:

Համադան տեսակի այդ գորգը գործել են Ղազիրի որբանոցի սանուհիերը 1925 թ.: Նրանց գործած համանման գորգ նվիրվել է ԱՄՆ նախագահ Ք. Քուլիջին՝ որպես երախտագիտություն ամերիկացի ժողովրդին հայերին ցուցաբերած օգնության համար: 1920-ականներին Ղազիրի որբանոցում էին ապաստանել ցեղասպանությունից մազապուրծ շուրջ 1400 հայ որբուհիներ, որոնք ի թիվս այլ արհեստների, սովորում էին նաև գորգագործություն: 1923-1930թթ. այստեղ գործվում է 3000-ից ավելի գորգ, շուրջ 1000 որբ հայուհիներ ստանում են գորգագործի վկայագրեր:

Գորգը պատկանել է բեյրութաբնակ Սրապյանների ընտանիքին և ավելի քան 90 տարի պահվել է իբրև մասունք: Նվիրատուի հայրը Հայոց ցեղասպանությունը վերապրած Հովհաննես Հակոբի Սրապյանն է (ծնվ. 1899 թ.), ով 1915 թ. տարագրվել է հայրենի Հուսեյնիկ գյուղից (Խարբերդի նահանգ): Կոտորածներից մազապուրծ Հովհաննեսը հաստատվել է Հալեպում, ապա՝ Բեյրութում: Նա Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի տարբեր որբանոցներում, այդ թվում նաև Ղազիրի, աշխատել է իբրև ատամնաբույժ:

Loading...
loading...
Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց մոտ 6 ժամ ձգված պարտիան. Գրան Պրի Վթար Սեբաստիա փողոցում. կա տուժած Թուրքիան կարող է հայտնվել ԵՄ օֆշորների սև ցուցակում. ԶԼՄ-ներ Համբարձումյանի և Բարսեղյանի «Վարդար»-ը կրեց իր 5-րդ պարտությունը Եվրոպայի լիգայում Սամվել Կարապետյանը «Հեռուստամարաթոն-2017»-ին նվիրաբերել է 2 միլիոն 250 հազար դոլար ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծերին Զիդանն իր աջակցությունն է հայտնել «Սևիլիա»-ի քաղցկեղով հիվանդ մարզչին Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին Ճապոնիայի ԱԳ նախարարը ժամանել է Մոսկվա Ծաղկաձորի շախմատային բաց մրցաշարում կայացան անդրանիկ տուրի պարտիաները Դաղստանում փոխհրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ Նախագահ Սերժ Սարսյանը Բրյուսելում մասնակցում է ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ ԵԺԿ առաջնորդների հանդիպմանը Բասկետբոլի հավաքականը հաղթեց Ալբանիային ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. Մարիա Զախարովա Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած վարորդի դին ՈՒՂԻՂ. Լոս Անջելեսում տեղի է ունենում «Հեռուստամարաթոն-2017»-ը «Չելսի»-ն միացել է Գարեթ Բեյլի համար պայքարին ՀՀ առողջապահության նախարարությունը կայացած է համարում սոցիալական փաթեթի շահառուների բժշկական ապահովագրական համակարգը Եղեգնաձորի, Վայքի և Սիսիանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Ֆելայինիի տրանսֆերը
Ի՞նչ էր մտածում Իվետա Մուկուչյանը, երբ Դուբայից նման վուլգար լուսանկարներ էր հրապարակում Ինչ լուսանկարներ է հրապարակում երգիչ Մհերի քույրը՝ Ռոզա Ֆիլբերգը Հորոսկոպի ամենալիրբ կանայք (ռեյթինգ). իսկ ձեր նշանը ո՞ր հորիզոնականում է Վիրի և Տափասիայի իրական հարսանեկան և նշանադրության լուսանկարները Հայաստանում մարդիկ շատ են տանջվում, որ կարողանան հացի գումար հայթայթել. Արամ Ավագյան 8 բան, որ թաքցնում են հայ հայտնի աղջիկների մեծ մասը հասարակությունից. լուսանկարներ Ինչպես նվաճել Կենդանակերպի տարբեր նշանների կանանց Վերջին տարիները կորուստի տարիներ էին. դրանք հետևում էին մեկը մյուսին, մեկը մյուսից անսպասելի, ցավոտ և հիասթափեցնող. Անի ... Գեղեցիկ և ներդաշնակ զույգ․ Յուլիա Ֆինկն ամուսնու հետ նոր՝ սիրառատ լուսանկար է հրապարակել Սարսափելի հրդեհի արդյունքում այս փոքրիկը կորցրեց մաշկի 80%–ը. 19 տարի անց նա այսպիսի տեսք ունի
website by Sargssyan