Վարդան Հարությունյանի կողմնակալ վերաբերմունքը «ընկերների» հանդեպ

Գագիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ «Առինջ մոլի» առևտրականները հավաքվել էին Ազգային Ժողովի դիմաց և պահանջում էին, որպեսզի ՊԵԿ-ը հրաժարվի իր նոր հարկային պայմաններից, որոնք ներկայացվել են առևտրականներին։ Ըստ այդ նոր պայմանների՝ առևտրականները պետք է իրականացնեն իրենց ապրանքների լիարժեք փաստաղթղթավորում, ինչը նրանց համար ստեղծում է լրացուցիչ դժվարություններ։ Առևտրականները նշում են, որ իրենք ոչ մի կերպ չեն խուսափում հարկերից և պատրաստ են այդ ավելացված գումարը ևս վճարեն, բայց մեկ պատուհանի սկզբունքով, զերծ մնալով հավելյալ քաշքշուկից: Բայց, ինչպես արդեն երեկ պարզ դարձավ, օրեր շարունակ ՊԵԿ-ի աշխատակիցները գտնվում են «Առինջ մոլում» և բոլոր առևտրականներին սպառնում են տուգանել 240 հազար դրամով, եթե նրանք չաշխատեն նոր պահանջներով, ինչն էլ, բնականաբար, խաթարում է մոլի աշխատանքային մթնոլորտը։
Միևնույն ժամանակ Ազգային Ժողովում լրագրողներին հարցազրույց էր տալիս ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, ով անդրադարձավ նաև վերջերս մեծ աղմուկ հանած՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում իրականացվող ստուգումներին։ Վարդան Հարությունյանը նախ նշեց, որ Գագիկ Ծառուկյանը փորձել է, օգտագործելով իր հեղինակությունը, միջամտել «Առինջ մոլի» առևտրականների հետ ծագած խնդիրներին, անգամ տարածք է տրամադրել մոլի տարածքում, որտեղ այժմ աշխատում են ՊԵԿ-ի աշխատակիցները, որպեսզի հարցերը տեղում կարգավորվեն։ ։ Ապա, անդրադառնալով վերոնշյալ ստուգումներին, նշեց, որ Գագիկ Ծառուկյանը իր մոտ ընկերն է ու բարեկամը, սակայն ինքը առաջնային հենց իր ընկերների մոտ է ստուգումներ իրականացնում։ 
Վարդան Հարությունյանի այս «անկեղծ խոստովանությունը», սակայն, մի շարք հարցեր է առաջացնում։ Հայտնի է, որ Վարդան Հարությունյանը շատ մոտ, նույնիսկ ընկերական հարաբերությունների մեջ է ոչ միայն Գագիկ Ծառուկյանի հետ, ինչպես ինքն է խոստովանել, այլ նաև Սամվել Ալեքսանյանի, Սամվել Կարապետյանի և ուրիշների հետ։ Սակայն մամուլը, որը վերջին ժամանակներս անընդմեջ գրում է Գագիկ Ծառուկյանի ընկերություններում իրականացվող ստուգումների մասին, ոչ մի կերպ չի գրել Կարեն Կարապետյանին, Սամվել Ալեքսանյանին կամ Սամվել Կարապետյանին պատկանող ընկերություններում իրականացվող ՊԵԿ ստուգումների մասին։ Եվ չի գրել ոչ թե այն պատճառով, որ դրանք հետաքրքրություն չեն ներկայացնում (բոլորը գիտեն, որ ՊԵԿ-ի ստուգումները մշտապես լինում են լրատվականների առաջին էջերում), այլ չի գրվել այն պատճառով, որ վերոնշյալ գործարարներին պատկանող ընկերություններում ստուգումներ ուղղակի չեն իրականացվում։ 
Ստացվում է, որ Վարդան Հարությունյանը, որքան էլ հակառակը պնդի, բավական ընտրողաբար է մոտենում իր ընկերներին, և նրանցից Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում հետևողականորեն և արդեն տևական ժամանակ ստուգումներ է իրականացնում, իսկ մյուսների ընկերություններում՝ ոչ։ 
Թե ինչով դա կարելի է բացատրել, թերևս լավագույնս կիմանա հենց ինքը՝ Վարդան Հարությունյանը։ Սակայն պետք է նշել, որ պետական պաշտոնյան պետք է լինի անկողմնակալ բոլոր պարագաներում, իսկ Հայաստանի նման փոքր երկրում պաշտոնյայի կողմնապահությունը, հատկապես երբ խոսքը վերաբերում է ՊԵԿ ստուգումներին, անմիջապես աչքի է զարնում։

Loading...
loading...
Ռաֆայել Բենիտես. Նյուքասլի նպատակն է հաղթել Մանչեսթեր Յունայթեդին Պուտինի ավտոշարասյան ճանապարհին 50 ռումբի տեղակայման մասին կեղծ ահազանգեր են ստացվել. Պեսկով Հայաստան կայցելի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինան և Վրաստանը պատրաստ չեն միանալ ՆԱՏO-ին. Դաշինքի գլխավոր քարտուղար Իրաքի ՆԳՆ-ն հայտարարել է երկրում ԻՊ-ի կողմից գրավված վերջին բնակավայրի ազատագրման մասին Կոնոր Մակգրեգորը կարող է UFC վերադառնալ 2018-ի վերջում ԿՀՎ-ն որոշել է լրագրողներին չհրավիրել ամենամյա երեկույթին Եվրամիությունը կկրճատի Թուրքիային հատկացվող օգնությունը Կարակասի քաղաքապետը տնային կալանքից խուսափելու համար փախել է երկրից Ուկրաինացի իրավապահները երկրից արտաքսել են Վրաստանի 8 քաղաքացիների Սոչիում պատրաստված հսկայական խաչապուրին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում Հունաստանում անհայտ կորել է Թուրքիայի փոխհյուպատսը. լրատվամիջոցներ Ալեսանդրո Նեստան հեռացել է «Մայամիից» Սաադ Հարիրին Լիբանանի նախագահին հայտնել է երկիր վերադառնալու մասին Բուքինգհեմշիրի երկնքում օդանավի և ուղղաթիռի բախման հետաքննությունը վերսկսվում է Կալիֆորնիայում նորագույն օդերևութաբանական արբանյակ է տիեզերք արձակվել Արգենտինական ռազմական նավատորմն ընդլայնում է անհետացած սուզանավի որոնողական աշխատանքները Աթլետիկո-Ռեալ. Դանիել Կարվախալը հյուրերի հայտացուցակում է Գողության մեղադրանքով հետախուզվող 19-ամյա աղջիկը բերման ենթարկվեց Չինաստանը ջուրն է իջեցրել աշխարհում առաջին էլեկտրականությամբ աշխատող նավը
«Տանել չեմ կարողանում «ղզիկ» մարդկաց». Ռուզաննա Հարությունյանի նոր ֆոտոշարքն ու անկեղծ զրույցը՝ կինոյի մասին «Շանթ» հեռուստաընկերությունը պարզաբանում է՝ ինչու է ուշանում «Սահմանին» ֆիլմաշարի ցուցադրությունը Աղջիկն ուր որ է ինքնասպանություն էր գործում, երբ «պատահաբար» մոտեցավ նրան այս իմաստուն մարդը. Ի՞նչ հնարքով հաջողվեց նրան... Աղջիկներ զգուշացեք․ ահա թե ովքեր են ամենավտանգավոր տղամարդիկ՝ ըստ կենդանակերպի նշանի Թեստ․ Ընտրեք ռուները և իմացեք, թե ինչ է ձեզ սպասվում ապագայում Նոր լուսանկարներ Ալեքսիս Օհանյանի եւ Սերենա Ուիլյամսի հարսանիքից Ինչո՞ւ են հաջողակ մարդիկ արթնանում ժամը 4-ին, կամ առավոտվա ուժը Մեղրով և խմորիչով պատրաստվող խմոր. Մեղրաբույր այս խմորից պատրաստված թխվածքների համն ուղղակի անհնար է մոռանալ Իրականում ինչի վրա են ուշադրություն դարձնում տղամարդիկ առաջին հանդիպման ժամանակ Այս բնական բաղադրիչներից պատրաստված հրաշք ըմպելիքն այրում է փորի հատվածում կուտակված ճարպը
website by Sargssyan