«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը ելույթ է ունեցել ԵՎՐԱՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովում

 

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ԵՎՐԱՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովում այսօր քննարկվում էր կիբերանվտանգությանը վերաբերող հիմնախնդիրները: Թեմայի վերաբերյալ ելույթիս հիմնական շեշտադրումն Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող կիբերսպառնալիքներն ու մարտահրավերներն էին, ինչպես նաև՝ 2016 թ-ի ապրիլյան պատերազմի ժամանակ իրականացված կիբերհարձակումները: Ստորև ներկայցված է ամբողջական ելույթիս տեքստը:⤵️⤵️⤵️

Նախևառաջ ցանկանում եմ արձանագրել, որ անչափ կարևորում եմ այս քննարկումը, կարծում եմ` թեման արդիական է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում: Կիբերանվտանգությունը բազմաթիվ երկրներում այլևս ազգային անվտանգության հարց է դարձել: Տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացմանը զուգընթաց, բնականաբար կատարելագործվում են նաև կիբեռհարձակումները և փոփոխվում են դրանց իրականացման եղանակներն ու միջոցները՝ լայնորեն թափանցելով նաև պետության կենսագործունեության գրեթե բոլոր բնագավառներ՝ առաջացնելով ռիսկեր և սպառնալիքներ:

Վառ օրինակ կարող եմ բերել. 2016 թ-ի ապրիլի 2-ին, երբ Արցախում սկսվեցին պատերազմական գործողություններ՝ մեկնարկեցին նաև ակտիվ կիբեռհարձակումներ Ադրբեջանի կողմից: Գաղտնիք չէ, որ ադրբեջանական հաքերային համայնքի հիմնական թիրախներից են Հայաստանը և հայերը՝ անկախ բնակության վայրից։ Հաքերային ամենամեծ ու ակտիվ խմբավորումն անգամ, որն արդեն 5 տարի գործում է, կոչվում է Anti-Armenia Team, որն էլ կազմակերպված հակահայկական հաքերային հարձակումների հիմնական պատասխանատուն է։ Ադրբեջանական հաքերներն աշխատել և աշխատում են հայկական կայքերը «կոտրելու» ուղղությամբ, ինչպես նաև պարբերաբար իրականացնում են DDoS հարձակումներ։ Վերջին տարվա ընթացքում նկատվում է ադրբեջանական հաքերների հարձակումների որակի փոփոխություն։

Դեռ ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ նկատվեց, որ արդեն որպես թիրախ սկսում են հանդիսանալ ոչ միայն կայքերը, ներքին ցանցերը, այլև առանձին հայ օգտատերերը, իսկ սա մարդու իրավունքների ոտնահարման, անձնական կյանքի իրավունքի կոպտագույն խախտում է: Այս փաստի վրա ուզում եմ հրավիրել բոլորի ուշադրությունը: Բարձրացված հարցի շրջանակներում գերակա խնդիր է դառնում և կարևորվում կիբեռհանցագործությունների դեմ միասնական պայքարը: Հաշվի առնելով հարցի լրջությունը՝ կարծում եմ՝ անհրաժեշտ է պարբերաբար քննարկումներ կազմակերպել այս հարցի վերաբերյալ, ինչպես նաև տեղեկատվության ավելացում և փոխանակում խնդրով մտահոգ երկրների խորհրդարանների միջև։

Ուստի, շահագրգիռ բոլոր պետությունները պետք է ակտիվորեն ներգրավվեն կիբեռհանցագործության դեմ պայքարի միջոցառումներին, ինչպես նաև աստիճանաբար բարձրացնեն նմանատիպ միջոցառումների արդյունավետությունը: Սա համընդհանուր չարիք է և դրա դեմ մենք պետք է միասնաբար պայքարենք։

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ջախջախեց Ալբանիային 1 տարի 6 ամիս արդեն ծառայել էր և շուտով պետք է տուն վերադառնար. Ախուրյանում հրաժեշտ տվեցին հակառակորդի կրակոցից զոհված 19-ամյա Գրիգոր Եղոյանին Երկրաշարժ Վայոց ձորում. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ Մանկահասակ ամուսնություններ. Ավանդույթ, որ կյանքեր է կործանում Կենդանակերպի 4 նշան, որոնց ճաշակի զգացողությանը նախանձում են բոլորը Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
website by Sargssyan