Հույսներն Ազատիչի վրա են դրել

«Սուրմալու» եւ «Առինջ մոլ» տոնավաճառների առևտրականները վճռական են տրամադրված։ Ինչպես հայտնի է, ՊԵԿ-ը կատարում է որոշակի փոփոխություններ, որոնց արդյունքում երևալու է այդ առևտրականների շրջանառության ողջ ծավալը։ Բնական է, որ նախկինում արտոնյալ պայմաններով աշխատող առևտրականներին դա ձեռնտու չէ։ Այստեղ խնդիրը միայն առևտրականների ծավալի շրջանառությունը չէ։ Այդ նույն ՊԵԿ-ը, շատ լավ կաներ, եթե իրական վերահսկողություն սահմաներ ենթադրենք բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցների աշխատավարձերի հարցում։ Նայում ես, լուրջ ծրագրավորող, որն ամեն օր գնում է աշխատանքի ու կատարում հսկայական ծավալի գործ, ամսվա վերջում ձևակերպված ստանում է 70.000 դրամ։ Դա իհարկե ծիծաղելի է թիվ է։ Իրականում, նրանք ստանում են 700.000-ից ոչ պակաս գումար։ Սակայն բյուջե մուտք է գործում 70.000-ից պահվող հարկը, որը 10-12 անգամ ավելի քիչ է, քան կարող էր մուտքագրվել։

Սակայն մյուս կողմից, տարօրինակ է նաև վաճառականների գործելաոճը և պահանջային հիմնավորումը։ «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը չի հասկանում ՊԵԿ նախագահի կոշտ դիրքորոշումը, որով փորձ է արվում իրենց ամբողջությամբ բերել հարկային դաշտ։

«Եթե Վարդան Հարությունյանը տենց տոնով ասում է, որ զիջումներ չեն լինելու, մենք էլ ենք չորով գնալու մինչեւ վերջ։ ՊԵԿ նախագահի ասածը մեզ համար օրենք չի, էս երկրի տերը Սերժ Ազատիչն ա, նա հաղթանակած մարդ ա, երկիրը փրկել ա էս կեղտոտ իրավիճակից, եթե Սերժ Ազատիչը ասի՝ տղերք սենց ա, տենց էլ կլինի»։

Այստեղ պարոն Ներսիսյանը պետք է հստակեցնի, թե ու՞մ դեմ է պայքարում։ Այդ նույն Ազատիչի և նրա խմբի գործելաոճի պատճառով է, որ այսօր Հայաստանում, թողած իրական հարկատուներին ու օլիգարխներին, քամում են օրվա հաց վաստակողների վերջին կոպեկները։

Ատոմ Ոսկանյան

Loading...
loading...
Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց մոտ 6 ժամ ձգված պարտիան. Գրան Պրի Վթար Սեբաստիա փողոցում. կա տուժած Թուրքիան կարող է հայտնվել ԵՄ օֆշորների սև ցուցակում. ԶԼՄ-ներ Համբարձումյանի և Բարսեղյանի «Վարդար»-ը կրեց իր 5-րդ պարտությունը Եվրոպայի լիգայում Սամվել Կարապետյանը «Հեռուստամարաթոն-2017»-ին նվիրաբերել է 2 միլիոն 250 հազար դոլար ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծերին Զիդանն իր աջակցությունն է հայտնել «Սևիլիա»-ի քաղցկեղով հիվանդ մարզչին Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին Ճապոնիայի ԱԳ նախարարը ժամանել է Մոսկվա Ծաղկաձորի շախմատային բաց մրցաշարում կայացան անդրանիկ տուրի պարտիաները Դաղստանում փոխհրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ Նախագահ Սերժ Սարսյանը Բրյուսելում մասնակցում է ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ ԵԺԿ առաջնորդների հանդիպմանը Բասկետբոլի հավաքականը հաղթեց Ալբանիային ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. Մարիա Զախարովա Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած վարորդի դին ՈՒՂԻՂ. Լոս Անջելեսում տեղի է ունենում «Հեռուստամարաթոն-2017»-ը «Չելսի»-ն միացել է Գարեթ Բեյլի համար պայքարին ՀՀ առողջապահության նախարարությունը կայացած է համարում սոցիալական փաթեթի շահառուների բժշկական ապահովագրական համակարգը Եղեգնաձորի, Վայքի և Սիսիանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Ֆելայինիի տրանսֆերը
Ի՞նչ էր մտածում Իվետա Մուկուչյանը, երբ Դուբայից նման վուլգար լուսանկարներ էր հրապարակում Ինչ լուսանկարներ է հրապարակում երգիչ Մհերի քույրը՝ Ռոզա Ֆիլբերգը Հորոսկոպի ամենալիրբ կանայք (ռեյթինգ). իսկ ձեր նշանը ո՞ր հորիզոնականում է Վիրի և Տափասիայի իրական հարսանեկան և նշանադրության լուսանկարները Հայաստանում մարդիկ շատ են տանջվում, որ կարողանան հացի գումար հայթայթել. Արամ Ավագյան 8 բան, որ թաքցնում են հայ հայտնի աղջիկների մեծ մասը հասարակությունից. լուսանկարներ Ինչպես նվաճել Կենդանակերպի տարբեր նշանների կանանց Վերջին տարիները կորուստի տարիներ էին. դրանք հետևում էին մեկը մյուսին, մեկը մյուսից անսպասելի, ցավոտ և հիասթափեցնող. Անի ... Գեղեցիկ և ներդաշնակ զույգ․ Յուլիա Ֆինկն ամուսնու հետ նոր՝ սիրառատ լուսանկար է հրապարակել Սարսափելի հրդեհի արդյունքում այս փոքրիկը կորցրեց մաշկի 80%–ը. 19 տարի անց նա այսպիսի տեսք ունի
website by Sargssyan