Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի տրիոն ելույթ ունեցավ հայաստանյան բեմում

 Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում դասական երաժշտության սիրահարները Հայաստանում առաջին անգամ ծանոթացան Մալթայի կատարողական արվեստին։ Նոյեմբերի 1-ին ելույթ ունեցավ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի տրիոն՝ Բրիթ Արենդ (սոպրանո), Կլարա Ղիգո (մեցո-սոպրանո), Գիլլիան Ցամմիթ (տավիղ)։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, համերգային երեկոյի ընթացքում հնչել են Վինչենցո Բելլինիի, Գաբրիել Ֆորեի, Ռեյնալդո Հանի, Կլոդ Դեբյուսիի, Ջոակինո Ռոսինիի և այլ հեղինակների ստեղծագործություններից։

Տավիղ և կանացի ձայներ համադրությունը նորություն էր հայ ունկնդրի համար։ Մեցո-սոպրանո Կլարա Ղիգոն նշում է, որ իրենց նախագիծը և' տրիոյին է հաճույք պատճառում, և' հանդիսատեսին, քանի որ վերջինս ցանկանում է նորարարություն, հետաքրքիր ծրագիր տեսնել բեմում։ Երգչուհին նկատում է, որ իրենց շատ կատարումներ հայտնի գործեր են, սակայն դրանք տավիղի համադրությամբ բոլորովին այլ կերպ են հնչում։

Տրիոն ներկայացնում է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը 2018 թվականին նշելու է կազմավորման 50-ամյա հոբելյանը։ Այն Մալթայի առաջատար երաժշտական կոլեկտիվն է։ Նվագախումբը տարեկան մոտ 70 ելույթ է ունենում։ Կլարա Ղիգոն նկատում է, որ նվագախումբը տարեցտարի զարգացնում է, բարձրացնում է իր կատարողական վարպետությունը։ Այն հիանալի մի կոլեկտիվ է, որ համագործակցում է հայտնի մենակատարների, դիրիժորների հետ, ունենում բազմաթիվ հյուրախաղեր։ Երաժիշտները մշտապես մասնակցում են վարպետության դասերի, իրենք էլ են տալիս վարպետության դասեր։

Հայաստանյան ունկնդիրը Մալթայի երաժշտական արվեստի մասին տեղյակ է Ալեքսեյ Շորի ստեղծագործություններից։ Երևանում Շորի ստեղծագործությունները հաճախ են հնչում։ Մեր այն հարցին՝ ինչպես կբնութագրի Շորի երաժշտությունը, երգչուհին նշեց, որ ինքը նույնպես կատարում է Շորի գործերից։ Ըստ Կլարա Ղիգոյի՝ Շորի երաժշտությունը մեղմ ու փափուկ է, հաճելի է ականջի համար, այն շատ լավ ու ճիշտ է գրված, խորն է, շատ մաքուր։

Loading...
loading...
Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց մոտ 6 ժամ ձգված պարտիան. Գրան Պրի Վթար Սեբաստիա փողոցում. կա տուժած Թուրքիան կարող է հայտնվել ԵՄ օֆշորների սև ցուցակում. ԶԼՄ-ներ Համբարձումյանի և Բարսեղյանի «Վարդար»-ը կրեց իր 5-րդ պարտությունը Եվրոպայի լիգայում Սամվել Կարապետյանը «Հեռուստամարաթոն-2017»-ին նվիրաբերել է 2 միլիոն 250 հազար դոլար ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծերին Զիդանն իր աջակցությունն է հայտնել «Սևիլիա»-ի քաղցկեղով հիվանդ մարզչին Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին Ճապոնիայի ԱԳ նախարարը ժամանել է Մոսկվա Ծաղկաձորի շախմատային բաց մրցաշարում կայացան անդրանիկ տուրի պարտիաները Դաղստանում փոխհրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ Նախագահ Սերժ Սարսյանը Բրյուսելում մասնակցում է ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ ԵԺԿ առաջնորդների հանդիպմանը Բասկետբոլի հավաքականը հաղթեց Ալբանիային ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. Մարիա Զախարովա Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած վարորդի դին ՈՒՂԻՂ. Լոս Անջելեսում տեղի է ունենում «Հեռուստամարաթոն-2017»-ը «Չելսի»-ն միացել է Գարեթ Բեյլի համար պայքարին ՀՀ առողջապահության նախարարությունը կայացած է համարում սոցիալական փաթեթի շահառուների բժշկական ապահովագրական համակարգը Եղեգնաձորի, Վայքի և Սիսիանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Ֆելայինիի տրանսֆերը
Ի՞նչ էր մտածում Իվետա Մուկուչյանը, երբ Դուբայից նման վուլգար լուսանկարներ էր հրապարակում Ինչ լուսանկարներ է հրապարակում երգիչ Մհերի քույրը՝ Ռոզա Ֆիլբերգը Հորոսկոպի ամենալիրբ կանայք (ռեյթինգ). իսկ ձեր նշանը ո՞ր հորիզոնականում է Վիրի և Տափասիայի իրական հարսանեկան և նշանադրության լուսանկարները Հայաստանում մարդիկ շատ են տանջվում, որ կարողանան հացի գումար հայթայթել. Արամ Ավագյան 8 բան, որ թաքցնում են հայ հայտնի աղջիկների մեծ մասը հասարակությունից. լուսանկարներ Ինչպես նվաճել Կենդանակերպի տարբեր նշանների կանանց Վերջին տարիները կորուստի տարիներ էին. դրանք հետևում էին մեկը մյուսին, մեկը մյուսից անսպասելի, ցավոտ և հիասթափեցնող. Անի ... Գեղեցիկ և ներդաշնակ զույգ․ Յուլիա Ֆինկն ամուսնու հետ նոր՝ սիրառատ լուսանկար է հրապարակել Սարսափելի հրդեհի արդյունքում այս փոքրիկը կորցրեց մաշկի 80%–ը. 19 տարի անց նա այսպիսի տեսք ունի
website by Sargssyan