Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունների միջև

Նոյեմբերի 5-ից 6-ը Օմանի Սուլթանության մայրաքաղաք Մասկատում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Օմանի արտգործնախարարությունների միջև:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, օմանական կողմից՝ ԱԳ նախարարի դիվանագիտական հարցերով տեղակալ Մուհամմադ բին Աուադ ալ-Հասանը:

Երկուստեք գոհունակությամբ նշվեց երկու երկրների միջև գոյություն ունեցող ջերմ և բարեկամական հարաբերությունները և նման խորհրդակցությունների պարբերական անցկացման կարևորությունը: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի, այդ թվում քննարկվեցին Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարների միջև ս.թ. փետրվարին Մյունխենում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Կողմերը անդրադարձան նաև առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային փոխգործակցության, զբոսաշրջության խթանմանն ուղղված քայլերին: Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային և ենթատարածաշրջանային մարտահրավերների վերաբերյալ: Խորհրդակցությունների շրջանակներում հատուկ ընդգծվեց և պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի և Օմանի միջև երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ:

Կողմերն անդրադարձան նաև երկու երկրների փոխգործակցության խորացման ու ամրապնդման հեռանկարներին և կարևորեցին այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի համար աշխատանքային օրակարգի մշակման անհրաժեշտությունը:

Փոխնախարար Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը, խորհրդակցությունների շրջանակում, հանդիպումներ ունեցավ նաև Օմանի բարձրագույն կրթության նախարար դոկտոր Ռաուիա ալ Բուսաիդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև բարձրագույն կրթության բնագավառում փոխշահավետ համագործակցության հեռանկարները: 

Այցի ընթացում Արմեն Պապիկյանը հանդիպումներ ունեցավ նաև Օմանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սաին ալ Կիյումիին և մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ:

Loading...
loading...
Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց մոտ 6 ժամ ձգված պարտիան. Գրան Պրի Վթար Սեբաստիա փողոցում. կա տուժած Թուրքիան կարող է հայտնվել ԵՄ օֆշորների սև ցուցակում. ԶԼՄ-ներ Համբարձումյանի և Բարսեղյանի «Վարդար»-ը կրեց իր 5-րդ պարտությունը Եվրոպայի լիգայում Սամվել Կարապետյանը «Հեռուստամարաթոն-2017»-ին նվիրաբերել է 2 միլիոն 250 հազար դոլար ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծերին Զիդանն իր աջակցությունն է հայտնել «Սևիլիա»-ի քաղցկեղով հիվանդ մարզչին Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին Ճապոնիայի ԱԳ նախարարը ժամանել է Մոսկվա Ծաղկաձորի շախմատային բաց մրցաշարում կայացան անդրանիկ տուրի պարտիաները Դաղստանում փոխհրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ Նախագահ Սերժ Սարսյանը Բրյուսելում մասնակցում է ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ ԵԺԿ առաջնորդների հանդիպմանը Բասկետբոլի հավաքականը հաղթեց Ալբանիային ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. Մարիա Զախարովա Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած վարորդի դին ՈՒՂԻՂ. Լոս Անջելեսում տեղի է ունենում «Հեռուստամարաթոն-2017»-ը «Չելսի»-ն միացել է Գարեթ Բեյլի համար պայքարին ՀՀ առողջապահության նախարարությունը կայացած է համարում սոցիալական փաթեթի շահառուների բժշկական ապահովագրական համակարգը Եղեգնաձորի, Վայքի և Սիսիանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Ֆելայինիի տրանսֆերը
Ի՞նչ էր մտածում Իվետա Մուկուչյանը, երբ Դուբայից նման վուլգար լուսանկարներ էր հրապարակում Ինչ լուսանկարներ է հրապարակում երգիչ Մհերի քույրը՝ Ռոզա Ֆիլբերգը Հորոսկոպի ամենալիրբ կանայք (ռեյթինգ). իսկ ձեր նշանը ո՞ր հորիզոնականում է Վիրի և Տափասիայի իրական հարսանեկան և նշանադրության լուսանկարները Հայաստանում մարդիկ շատ են տանջվում, որ կարողանան հացի գումար հայթայթել. Արամ Ավագյան 8 բան, որ թաքցնում են հայ հայտնի աղջիկների մեծ մասը հասարակությունից. լուսանկարներ Ինչպես նվաճել Կենդանակերպի տարբեր նշանների կանանց Վերջին տարիները կորուստի տարիներ էին. դրանք հետևում էին մեկը մյուսին, մեկը մյուսից անսպասելի, ցավոտ և հիասթափեցնող. Անի ... Գեղեցիկ և ներդաշնակ զույգ․ Յուլիա Ֆինկն ամուսնու հետ նոր՝ սիրառատ լուսանկար է հրապարակել Սարսափելի հրդեհի արդյունքում այս փոքրիկը կորցրեց մաշկի 80%–ը. 19 տարի անց նա այսպիսի տեսք ունի
website by Sargssyan