Բազում անելիքներ առջևում. Հայաստանի կոմպոզիտորների միությունը նշեց 85-ամյակը

 

Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում նոյեմբերի 6-ին կայացավ Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո, որին ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը շնորհավորեց Միությանը կազմավորման 85-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով ստեղծագործական նոր հաջողություններ ի փառս հայ երաժշտարվեստի և հայ ժողովրդի, ինչպես նաև հոգատարություն կոմպոզիտորների ստեղծագործությունների նկատմամբ:

Միության հոբելյանի կապակցությամբ Սերժ Սարգսյանը երաժշտարվեստի բնագավառում ունեցած ակնառու վաստակի, ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակի առթիվ պետական բարձր պարգևներ հանձնեց և կոչումներ շնորհեց միության անդամ մի խումբ արվեստագետների. Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով, կոմպոզիտոր, դաշնակահար Ստեփան Շաքարյանին շնորհվեց ժողովրդական արտիստի պատվավոր կոչում, երաժշտարվեստի բնագավառում ունեցած ներդրման համար «Մովսես Խորենացի» մեդալով պարգևատրվեցին Արմեն Բուդաղյանը և Սուրեն Զաքարյանը։

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը լրագրողների հետ զրույցում նշեց, որ  միությունը դեռ շատ անելիքներ ունի։ «Կոմպոզիտորների միությունը դեռ 85 տարեկան է և բազում անելիքներ ունի։ Այն դեռ երիտասարդ է, քանի որ ամբողջ աշխարհում կոմպոզիտորների ինստիտուտներն արդեն մոտ 500 տարեկան են»,-ասաց Սաթյանը և կարևորեց այն փաստը, որ կոմպոզիտորների դպրոցը դեռ պետք է զարգանա։ 

Միության նախագահն ընդգծեց, որ կառույցը նաև միջազգային բերերին ստեղծագործությունները ներկայացնելու խնդիր ունի։ Նրա պնդմամբ՝ կոմպոզիտորների գործերը պետք է հնչեն ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում։ «Այսօր մեծ գործընթաց է ընթանում, որպեսզի մենք կարողանանք հնչել նաև այլ երկրներում: Կարծես թե ստացվում է»,- ասաց Արամ Սաթյանը։ 

Երեկոն եզրափակվեց Հայ ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնի փակման համերգով: Փառատոնի նպատակն է հանրայնացնել և երաժշտասեր հանրությանը ներկայացնել հայ ժամանակակից կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչների ստեղծագործությունները:

 

Մանկահասակ ամուսնություններ. Ավանդույթ, որ կյանքեր է կործանում Կենդանակերպի 4 նշան, որոնց ճաշակի զգացողությանը նախանձում են բոլորը Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանները եւ հուշարձանները չեն ոչնչացրել. Ադրբեջանցի բլոգեր Հրդեհ Երևանում․ հանրակացարանից 60 բնակիչ է տարհանվել
Մանկահասակ ամուսնություններ. Ավանդույթ, որ կյանքեր է կործանում Կենդանակերպի 4 նշան, որոնց ճաշակի զգացողությանը նախանձում են բոլորը Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները 15 անկրկնելի տարբերակ, թե ինչպես կարող եք շատ քիչ գումարով նոր շունչ հաղորդել հին ու անշուք կահույքին (Photo) Հղիությունը թաքցնող Մերի Մակարյանից մինչև «հղիանալ» ցանկացող Անի Երանյան․ ինչ էր կատարվում հայ շոուբիզնեսում այս շաբաթ (... Եթե դուք ունեք այս գիծը ձեր ձեռքի ափի մեջ, ապա դուք շատ բախտավոր եք․ ահա թե ինչու Անաստասիա Վոլոչկովան բիկինիով շպագատ է իջել Դուբայի հայտնի երկնաքերի ֆոնին Արդյո՞ք նրանք ճիշտ են վարվել.մարդիկ խիստ քննադատում են թզուկ զույգին այս քայլի համար 10+ նկարազարդում, որոնք ցույց են տալիս սիրո ուժն ու սիրահարված լինելու ամենազգացմունքային պահերը
website by Sargssyan