«Կայուն առաջընթացով»՝ դեպի դատարկ գրպաններ

Հայաստանում մեկնարկել է հերթական՝ 2018 թվականի բյուջեի քննարկումների փուլը։ Ներկայացնողները մեղավոր չեն։ Նրանք պարտավոր են մաս կազմել այս միմոսությանը։ Մեղավոր չեն նաև հարց տվողները։ Նրանց մեծ հաշվով չի էլ հետաքրքրում այդ բյուջեն։ Եթե անգամ վերցնենք նրանց չոր աշխատավարձը, ապա 4-5 անգամ ավելին են ստանում, քան միջին աշխատավարձն է Հայաստանում։ Ի՞նչ բյուջե եք ներկայացնում, եթե Հայաստանի բնակչության 75 տոկոսն աղքատ է։

Իհարկե, այս ակնարկը կարդացողներից ոմանք, դեմքին լուրջ՝ դեմագոգիկ արտահայտություն կհաղորդեն ու կպնդեն, թե ես խեղաթյուրում եմ իրականությունը։ Հայաստանում աղքատ է բնակչության մեկ երրորդը։ Իրականում, միջազգային չափանիշներով, օրական եկամտի շեմով, այն է՝ հինգ դոլլար, Հայաստանում աղքատ է բնակչության 75  տոկոսը։ 15 տոկոսն այսպես ասած միջին խավն է, իսկ մնացած տաս տոկոսը՝ վայելքների շահառուն։

Հետաքրքիր է, թե ի՞նչ են քննարկում, եթե սոցիալապես ամենախոցելի խմբերի՝ ուսուցիչների, բուժ. աշխատողների, թոշակառուների և այլ խմբերի աշխատավարձերը և թոշակները չեն բարձրանալու։ Տողերիս հեղինակն անգամ մոռացել է, թե վերջին անգամ ե՞րբ է եղել աշխատավարձի բարձրացում։ Իսկ փոխարենը գնաճ կա՝ ինչքան ուզես։

Այս ամենից հետո, Արփինե Հովհաննիսյանը և Կարեն Կարապետյանը, դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարում են, թե մեր երկիրը կայուն տեմպերով առաջընթաց է գրանցում։ Ընկերներ, նախընտրական փուլն ավարտվել է։ Հետ եկեք ստերի մառազմից դեպի իրականություն։ Ում պետք էր, արդեն գնել եք։

Կայուն առաջընթացի հեղինակ վարչապետին առաջարկում եմ, մեկ ամսով փոխվել եկամուտներով։ Չեմ խոսում բոլոր եկամուտների մասով։ Այլ խոսում եմ աշխատավարձերի մասին։ Միևնույնն է, վարչապետին այդ աշխատավարձը պետք չէ։ Նա է հայտարարել, որ իր մեկ տարվա աշխատավարձը զոհաբերում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Արդ առաջարկում եմ, որ նա ստանա իմ մեկ ամսվա աշխատավարձը, իսկ ես՝ նրա։ Բայց պայմանով։ Որևէ ծախս չի անելու բյուջեի հաշվին, այլ փորձելու է ապրել մեկ ուսուցչի աշխատավարձով։ Հետաքրքիր է, քանի՞ ժամ կտևի։ Ես իմ կողմից խոստանում եմ, նրա աշխատավարձից ավելացած գումարը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Կարծում եմ, կառուցողական առաջարկ է։

Փոքրիկ Իշխան, սովորեցրու ինձ, հանրապետականների նման, անսասան դեմքով խաբելու արվեստը։

Վահրամ Թոքմաջյան

Loading...
loading...
Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց մոտ 6 ժամ ձգված պարտիան. Գրան Պրի Վթար Սեբաստիա փողոցում. կա տուժած Թուրքիան կարող է հայտնվել ԵՄ օֆշորների սև ցուցակում. ԶԼՄ-ներ Համբարձումյանի և Բարսեղյանի «Վարդար»-ը կրեց իր 5-րդ պարտությունը Եվրոպայի լիգայում Սամվել Կարապետյանը «Հեռուստամարաթոն-2017»-ին նվիրաբերել է 2 միլիոն 250 հազար դոլար ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծերին Զիդանն իր աջակցությունն է հայտնել «Սևիլիա»-ի քաղցկեղով հիվանդ մարզչին Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին Ճապոնիայի ԱԳ նախարարը ժամանել է Մոսկվա Ծաղկաձորի շախմատային բաց մրցաշարում կայացան անդրանիկ տուրի պարտիաները Դաղստանում փոխհրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ Նախագահ Սերժ Սարսյանը Բրյուսելում մասնակցում է ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ ԵԺԿ առաջնորդների հանդիպմանը Բասկետբոլի հավաքականը հաղթեց Ալբանիային ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. Մարիա Զախարովա Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած վարորդի դին ՈՒՂԻՂ. Լոս Անջելեսում տեղի է ունենում «Հեռուստամարաթոն-2017»-ը «Չելսի»-ն միացել է Գարեթ Բեյլի համար պայքարին ՀՀ առողջապահության նախարարությունը կայացած է համարում սոցիալական փաթեթի շահառուների բժշկական ապահովագրական համակարգը Եղեգնաձորի, Վայքի և Սիսիանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Ֆելայինիի տրանսֆերը
Ի՞նչ էր մտածում Իվետա Մուկուչյանը, երբ Դուբայից նման վուլգար լուսանկարներ էր հրապարակում Ինչ լուսանկարներ է հրապարակում երգիչ Մհերի քույրը՝ Ռոզա Ֆիլբերգը Հորոսկոպի ամենալիրբ կանայք (ռեյթինգ). իսկ ձեր նշանը ո՞ր հորիզոնականում է Վիրի և Տափասիայի իրական հարսանեկան և նշանադրության լուսանկարները Հայաստանում մարդիկ շատ են տանջվում, որ կարողանան հացի գումար հայթայթել. Արամ Ավագյան 8 բան, որ թաքցնում են հայ հայտնի աղջիկների մեծ մասը հասարակությունից. լուսանկարներ Ինչպես նվաճել Կենդանակերպի տարբեր նշանների կանանց Վերջին տարիները կորուստի տարիներ էին. դրանք հետևում էին մեկը մյուսին, մեկը մյուսից անսպասելի, ցավոտ և հիասթափեցնող. Անի ... Գեղեցիկ և ներդաշնակ զույգ․ Յուլիա Ֆինկն ամուսնու հետ նոր՝ սիրառատ լուսանկար է հրապարակել Սարսափելի հրդեհի արդյունքում այս փոքրիկը կորցրեց մաշկի 80%–ը. 19 տարի անց նա այսպիսի տեսք ունի
website by Sargssyan