Ուսանողներն ի սկզբանե պարտված են

Ուսանողները վերսկսեցին իրենց երթերը, ցույցերը և դասադուլները մի վիճահարույց օրենքի դեմ, որն ԱԺ է ներկայացրել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ինչպես հայտնի է, այդ նախագծով, վերացվում է ընդհանրապես կրթական տարկետում հասկացությունը: Ասել է թե՝ բոլորն հավասար են օրենքի առաջ: Իհարկե, այս պատճառաբանությունը լսելիս նույնիսկ եփած հավը կծիծաղեր: Կարելի է բարձր կրկնել՝ Հայաստան, օրենք, սա դեռ քիչ է, մի հատ էլ՝ հավասարություն: 

Սակայն հաջող վիճակում չեն նաև ուսանողները: Նախ նրանց հավաքները բազմամարդ չեն: Երկրորդ, չունեն իրենց ընկերների լայն զանգվածների աջակցությունը: Իհարկե, շատ լավ կլիներ, որպեսզի այս բողոքի ակցիաները, անկախ իրենց բովանդակային էությունից, լայնամասշտաբ ալիքի վերածվեին: Բայց մինչև վերջ հանրապետականացված բուհերից ավելին ակնկալելու կարիք չկա:

Մյուս կողմից, ուսանողները թույլ են տալիս ստրատեգիական սխալ, երբ հանդիպում են պահանջում Վիգեն Սարգսյանի կամ Լևոն Մկրտչյանի հետ: Նման հանդիպումները, ասել է թե՝ բանակցություններ սեղանի շուրջ, պայքարը տանում են փակուղի: Այս հարցում ուսանողներն այդքան էլ մեղավոր չեն: Նրանց պետք են լավ խորհրդատուներ: Բնական է, որ իշխանությունը հետ քայլ չի անի այս հարցում:

Սակայն առնվազն ծիծաղելի են իշխանության բերած փաստարկները: Մենք վերևում օգտագործեցինք երեք հասկացություն՝ Հայաստան, օրենք և հավասարություն: Այս երեք հասկացություններն ուղիղ հակադրության մեջ են միմյանց հետ: Հայաստանում օրենքները չեն գործում: Օրենքի առաջ հավասար չեն բոլորը, Հայաստանում հավասարություն չկա և չի էլ կարող լինել: Մկրտչյանն իրեն բնորոշ անիմաստ ժպիտով փորձում է համոզել, թե տեսակ Ապրիլյանին ինչ եղավ: Մենք պետք է պատրաստ լինենք հաջորդ ապրիլյաններին: Ի պատասխան պարոն Մկրտչյանի պնդենք, որ Ապրիլյան պատերազմ հասկացություն չկա: Կա Ապրիլյան ֆարս, որից տեղյակ էր այս իշխանությունը: Ավելին, բավական է Դամոկլյան սրի նման, պատերազմի վտանգը ճոճեք մեր գլխին: Պարոնա՛յք, դուք էիք պատասխանատու, որպեսզի ապրիլյան չլիներ, ավելին՝ դուք եք պատասխանատու այս վիճակին, գնացեք ու ձեր եփած շիլան կերեք, մեզնից ի՞նչ եք ուզում:

Ատոմ Ոսկանյան

Loading...
loading...
Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց մոտ 6 ժամ ձգված պարտիան. Գրան Պրի Վթար Սեբաստիա փողոցում. կա տուժած Թուրքիան կարող է հայտնվել ԵՄ օֆշորների սև ցուցակում. ԶԼՄ-ներ Համբարձումյանի և Բարսեղյանի «Վարդար»-ը կրեց իր 5-րդ պարտությունը Եվրոպայի լիգայում Սամվել Կարապետյանը «Հեռուստամարաթոն-2017»-ին նվիրաբերել է 2 միլիոն 250 հազար դոլար ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծերին Զիդանն իր աջակցությունն է հայտնել «Սևիլիա»-ի քաղցկեղով հիվանդ մարզչին Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին Ճապոնիայի ԱԳ նախարարը ժամանել է Մոսկվա Ծաղկաձորի շախմատային բաց մրցաշարում կայացան անդրանիկ տուրի պարտիաները Դաղստանում փոխհրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ Նախագահ Սերժ Սարսյանը Բրյուսելում մասնակցում է ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ ԵԺԿ առաջնորդների հանդիպմանը Բասկետբոլի հավաքականը հաղթեց Ալբանիային ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. Մարիա Զախարովա Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած վարորդի դին ՈՒՂԻՂ. Լոս Անջելեսում տեղի է ունենում «Հեռուստամարաթոն-2017»-ը «Չելսի»-ն միացել է Գարեթ Բեյլի համար պայքարին ՀՀ առողջապահության նախարարությունը կայացած է համարում սոցիալական փաթեթի շահառուների բժշկական ապահովագրական համակարգը Եղեգնաձորի, Վայքի և Սիսիանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Ֆելայինիի տրանսֆերը
Ի՞նչ էր մտածում Իվետա Մուկուչյանը, երբ Դուբայից նման վուլգար լուսանկարներ էր հրապարակում Ինչ լուսանկարներ է հրապարակում երգիչ Մհերի քույրը՝ Ռոզա Ֆիլբերգը Հորոսկոպի ամենալիրբ կանայք (ռեյթինգ). իսկ ձեր նշանը ո՞ր հորիզոնականում է Վիրի և Տափասիայի իրական հարսանեկան և նշանադրության լուսանկարները Հայաստանում մարդիկ շատ են տանջվում, որ կարողանան հացի գումար հայթայթել. Արամ Ավագյան 8 բան, որ թաքցնում են հայ հայտնի աղջիկների մեծ մասը հասարակությունից. լուսանկարներ Ինչպես նվաճել Կենդանակերպի տարբեր նշանների կանանց Վերջին տարիները կորուստի տարիներ էին. դրանք հետևում էին մեկը մյուսին, մեկը մյուսից անսպասելի, ցավոտ և հիասթափեցնող. Անի ... Գեղեցիկ և ներդաշնակ զույգ․ Յուլիա Ֆինկն ամուսնու հետ նոր՝ սիրառատ լուսանկար է հրապարակել Սարսափելի հրդեհի արդյունքում այս փոքրիկը կորցրեց մաշկի 80%–ը. 19 տարի անց նա այսպիսի տեսք ունի
website by Sargssyan