Կինոն կյանքն է, գոյությունը. գարնանը ռեժիսոր Մհեր Մկրտչյանը կներկայացնի իր նոր կատակերգական ֆիլմը

Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Մհեր Մկրտչյանը հաջորդ տարի արվեստասերների դատին կհանձնի իր նոր ֆիլմը: Կատակերգությունը կոչվում է «Լյուդվիգ անունով ոզնին»: Ժապավենում ներգրավվել են ինչպես ռեժիսորի նախորդ ֆիլմերից մեզ հայտնի դերասաններ, այնպես էլ` նոր դեմքեր: Կինոնկարի և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Մհեր Մկրտչյանի հետ:

-Ի՞նչ սյուժե է ընկած ֆիլմի հիմքում, կա՞ն կոնկրետ խնդիրներ, որոնք արծարծվում են նոր ժապավենում:

-Չեմ սիրում կանխավ խոսել կինոնկարի մասին, որը դեռ էկրան չի բարձրացել. կորչում է հետաքրքրությունը: Սակայն կնշեմ, որ այս ֆիլմի հիմքում ընկած է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթը: Միախառնված են տարբեր ժանրերը: Այն ռոմանտիկ է, կատակերգական, միևնույն ժամանակ դրամատիկ, անգամ հուզիչ: Կան դրվագներ, որտեղ իրադարձությունները աբսուրդի են հասցված: Աշխատում ենք անել հնարավոր ամեն բան, որ այն լինի հետաքրքիր, դինամիկ, թեթև բայցև հուզիչ:

 -Հարցազրույցներից մեկում նշել եք, որ առաջին անգամ եք տարբեր ժանրերը մեկ ֆիլմում համատեղում: Նկարահանման ընթացքում բացահայտումներ անու՞մ եք:

-Երբ ռեժիսորը գալիս է նկարահանման հրապարակ, նա հստակ գիտի, թե ինչ է պետք անել, ինչ խնդիր կա իր առջև դրված: Ինձ համար չափազանց հետաքրքիր են դերասանները, որոնց հետ համագործակցում եմ:  Նրանք չունեն սահմաններ, ճկուն են ու պրոֆեսիոնալ: Երբեմն հստակ չեմ կարող ասել, թե ինչ արդյունք կարելի է ստանալ նրանց հետ: 

-Ձեր նախորդ կինոնկարներում `«Կյանք ու կռիվ», «Կյանք ու կռիվ 2», շատերիս համար նոր դերասանների բացահայտեցիք` Արծրուն Չոբանյան, Սամվել Թադևոսյան, Անի Ղազարյան և այլք: Նրանցից մի քանիսը ներգրավված են այս ժապավենում: Ինչպե՞ս եք ընտրում դերասանական կազմը: Սցենարը մշակելիս ի սկզբանե պատկերացնու՞մ եք, թե ով է կարող մարմնավորել այս կամ այն կերպարը:

Ընտրությունը մեկն է: Խաղում է այն դերասանը, ով տաղանդավոր է, կարող ուժ է: Այս ֆիլմում համագործակցում եմ նաև Ժան Նշանյանի, Գեորգի Հովակիմյանի, Անի Ամիրյանի, Գուրգեն Սարգսյանի, Քրիստինա Հովակիմյանի, Անի Խաչիկյանի և այլ դերասանների հետ: Պետք է փաստեմ, որ «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի դերակատարները չեն կրկնում իրենց: Նախորդ կինոնկարներում այլ էին, այստեղ` բոլորովին ուրիշ: Եթե Սամվել Թոփալյանը, ով այս ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսին, կրկնի իրեն, ուրեմն ռեժիսորը վատ է աշխատել, եթե զարմացնի, նոր շունչ բերի, ապա հաջողել է և՛ նա, և՛ ռեժիսորը: Այս կինոնկարը դեբյուտ է երիտասարդ դերասանուհի Մարինա Մնացականյանի համար: Նա Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանողուհի է, որին վստահել եմ ու գլխավոր կերպարներից մեկին մարմնավորելու հնարավորություն ընձեռել:

Նշեմ, որ իմ մասնագիտական պրակտիկայում եղել է դեպք, որ սցենարը գրել եմ կոնկրետ դերասանի համար: Դա Սերգեյ Շակուրովն էր: Եթե նա չհամաձայներ նկարահանվել ֆիլմում, ես այն չէի կարողանա էկրանավորել, քանի որ այլ դերասան չէր կարողանա խաղալ Շակուրովի համար նախատեսված դերը:

-Մի առիթով հայտնի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն նշել է, որ մեծ գաղափարները կարող են փչացնել կինոն: Դուք այս մասին ի՞նչ կասեք:

-Ինձ համար միշտ առաջին տեղում մարդն է, նրա հույզերը, ապրումները: Անդրադառնում եմ թեմաների, որոնք ինձ հուզում են, անհանգստացնում: Շոշափում եմ խնդիրներ, որոնց մասին ցանկանում եմ խոսել, բարձրաձայնել: «Կյանք ու կռիվ»-ը նկարելիս ինձ համար էական էր մարդկային ճակատագիրը, կենսագրությունը: Բայց ամեն մարդ մի կերպ է մեկնաբանում ֆիլմը, տարբեր գաղափարներ տեսնում դրա հիմքում:

-Ասում են` կինոն գեղանկարչություն է, որը հնչում է երաժշտության պես: Իսկ ձեզ համար ի՞նչ է կինոն:

-Կինոն կյանքն է, գոյությունը:

Հարցազրույցը` Անժելա Համբարձումյանի

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

 

Loading...
loading...
Ռաֆայել Բենիտես. Նյուքասլի նպատակն է հաղթել Մանչեսթեր Յունայթեդին Պուտինի ավտոշարասյան ճանապարհին 50 ռումբի տեղակայման մասին կեղծ ահազանգեր են ստացվել. Պեսկով Հայաստան կայցելի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինան և Վրաստանը պատրաստ չեն միանալ ՆԱՏO-ին. Դաշինքի գլխավոր քարտուղար Իրաքի ՆԳՆ-ն հայտարարել է երկրում ԻՊ-ի կողմից գրավված վերջին բնակավայրի ազատագրման մասին Կոնոր Մակգրեգորը կարող է UFC վերադառնալ 2018-ի վերջում ԿՀՎ-ն որոշել է լրագրողներին չհրավիրել ամենամյա երեկույթին Եվրամիությունը կկրճատի Թուրքիային հատկացվող օգնությունը Կարակասի քաղաքապետը տնային կալանքից խուսափելու համար փախել է երկրից Ուկրաինացի իրավապահները երկրից արտաքսել են Վրաստանի 8 քաղաքացիների Սոչիում պատրաստված հսկայական խաչապուրին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում Հունաստանում անհայտ կորել է Թուրքիայի փոխհյուպատսը. լրատվամիջոցներ Ալեսանդրո Նեստան հեռացել է «Մայամիից» Սաադ Հարիրին Լիբանանի նախագահին հայտնել է երկիր վերադառնալու մասին Բուքինգհեմշիրի երկնքում օդանավի և ուղղաթիռի բախման հետաքննությունը վերսկսվում է Կալիֆորնիայում նորագույն օդերևութաբանական արբանյակ է տիեզերք արձակվել Արգենտինական ռազմական նավատորմն ընդլայնում է անհետացած սուզանավի որոնողական աշխատանքները Աթլետիկո-Ռեալ. Դանիել Կարվախալը հյուրերի հայտացուցակում է Գողության մեղադրանքով հետախուզվող 19-ամյա աղջիկը բերման ենթարկվեց Չինաստանը ջուրն է իջեցրել աշխարհում առաջին էլեկտրականությամբ աշխատող նավը
«Տանել չեմ կարողանում «ղզիկ» մարդկաց». Ռուզաննա Հարությունյանի նոր ֆոտոշարքն ու անկեղծ զրույցը՝ կինոյի մասին «Շանթ» հեռուստաընկերությունը պարզաբանում է՝ ինչու է ուշանում «Սահմանին» ֆիլմաշարի ցուցադրությունը Աղջիկն ուր որ է ինքնասպանություն էր գործում, երբ «պատահաբար» մոտեցավ նրան այս իմաստուն մարդը. Ի՞նչ հնարքով հաջողվեց նրան... Աղջիկներ զգուշացեք․ ահա թե ովքեր են ամենավտանգավոր տղամարդիկ՝ ըստ կենդանակերպի նշանի Թեստ․ Ընտրեք ռուները և իմացեք, թե ինչ է ձեզ սպասվում ապագայում Նոր լուսանկարներ Ալեքսիս Օհանյանի եւ Սերենա Ուիլյամսի հարսանիքից Ինչո՞ւ են հաջողակ մարդիկ արթնանում ժամը 4-ին, կամ առավոտվա ուժը Մեղրով և խմորիչով պատրաստվող խմոր. Մեղրաբույր այս խմորից պատրաստված թխվածքների համն ուղղակի անհնար է մոռանալ Իրականում ինչի վրա են ուշադրություն դարձնում տղամարդիկ առաջին հանդիպման ժամանակ Այս բնական բաղադրիչներից պատրաստված հրաշք ըմպելիքն այրում է փորի հատվածում կուտակված ճարպը
website by Sargssyan