Պրիմիտիվ սրիկայության վերջին հանգրվանը

Վիգեն Սարգսյանի խնդրահարույց օրինագիծը շատ կրքեր է միախառնել իրար։ Ուսանողների մի խումբ շարունակում է դասադուլը, իսկ մեկ այլ խումբ, կուլիսների հետևում, փորձում է համակարգել այդ ամենը։ Այդպես եղել է միշտ։ Ցանկացած պարագայում, եթե ուզում ես ինչ-որ պայքարում հաղթել, նախ պետք է մաքրես քո շարքերը և վստահես կողքիդ կանգնածներին։ Համոզված եմ, որ այսօր պայքարող ուսանողությունն այդ վստահությունը չունի։

Մյուս կողմից, թվում էր թե, այս պայքարում պետք է առաջին հերթին շահագրգռված լինեն հենց դասախոսները, դեկանները և ռեկտորները։ Ակադեմիայի հանգուցյալ դառնալուց հետո, գիտության «բեռը» կրում է բուհական համակարգը։ Սակայն ի՞նչ կարելի է ակնկալել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից։ Մարդ, ում ավելի շատ հետաքրքրում է ԵՊՀ զուգարաններում սպառվող թղթի ծավալը, քան՝ գիտությունը։ Ասածս մերկապարանոց չէ։ Բազմաթիվ անգամներ առիթ եղել են տեսնելու, թե գիտխորհրդի նիստերին, այս պարոնն ինչպես է մոռանում հավաքի բուն էությունը և անցում կատարում տնտեսական բնույթի մանր-մունր հանգամանքների։

Ինչպես և սպասվում էր, առաջին շահագրգռվածությունը ցուցաբերեցին բնագիտական և ճշգրիտ գիտությունների թեքումով ֆակուլտետները։ Համալսարանական գործընթացների վրա, միշտ էլ հիմնականում ազդել են ֆիզիկոսները և մաթեմատիկոսները։ ԵՊՀ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի գիտխորհրդի պահանջով հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 11։30-ին տեղի է ունենալու ԵՊՀ ռեկտորատի խորհրդակցություն՝ նվիրված տարկետման խնդրին:  Ավելին, գիտխորհրդի նիստ հրավիրելու պահանջի տակ ստորագրել են չորս դեկաններ։

Բնական է, որ այս ամենը դուր չի գալու Սերժ Սարգսյանի հավերժ կամակատար Արամ Սիմոնյանին։ Բոլորս լավ ենք հիշում, թե նա ինչպես է նշանակվել, այլ ոչ թե ընտրվել ռեկտորի պաշտոնում։ Իսկ այս դեպքում, բնական է, որ լինելու է հավերժ երախտապարտ ու ոչնչի առաջ չի կանգնելու։ Իր օրինակով, նա ուսանողներից ընտրում է քսու, կամակատար, բանսարկու, արժեքներ չունեցող և բոլորի կողմից մերժված անձանց, որոնց և դարձնում է իր կեղտոտ գործերի գործիքները։ Ու ահա, ըստ մեզ հասած տեղեկությունների, հենց սրանց միջոցով է փորձելու ազդել այն պրոցեսների վրա, որոնք հնարավոր է զարգանան, եթե ուսանողներին միանան նաև դասախոսները և դեկանները։

Բարի խորհուրդ Սիմոնյան Արամի գործիքներին։ Օրերից մի օր, ստիպված եք նայել հայելու մեջ և վերարժևորելու անցյալը, եթե իհարկե, այդ գիտակցումն ունենաք։ Մի՛ դարձեք Ալ Պաչինոյի նկարագրած «ստուկաչը»։

Հարություն Մխիթարյան

Մխիթարյանը համաձայնության է եկել Արսենալի հետ. նա կդառնա թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. Transfer News Հայտնի է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ՀՀ Նախագահի ելույթի օրը ՀՀ ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել 10-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար Չեմ տեսնում «Ռեալ»-ն առանց Ռոնալդուի. Զիդան Կրակովում Նալբանդյանը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Արայիկ Հարությունյանը 2018 թվականին Արցախի տնտեսության համար բեկումնային աճ է կանխատեսում Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ համաձայնեցրել է 4,5 տարվա պայմանագիրը Երևանում հանցագործությունների բացահայտման աշխատանքերի արդյունավետությունը աճել է 10.3%-ով Ադրբեջանի արդյունաբերական ոլորտում 2017թ-ին գրանցվել է 3,4 տոկոսի անկում Բելինսկու փողոցում ծառին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Մխիթարյանը չի մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզմանը. Metro Սարսափելի է, որ մարդիկ գոյատևելու համար վարկ են վերցնում. Իվետա Տոնոյան ՀՀ ֆինանսների նախարարը Վիեննայում հանդիպել է մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Հայաստանի միակ գործարարը, ով պարգևատրվել է ՌԴ նախագահի կողմից Մանկական առողջապահական հաստատությունները «համաճարակաբանական ֆիլտր» են կազմակերպել Թուրքական ոստիկանությունը գյուլենականների դեմ միաժամանակյա գործողություններ է իրականացրել երկրի 21 շրջաններում ՀՀ քննչական կոմիտեն որոնում է դեղատնից գողություն կատարած անձին Սիրիայի քրդերը դիմել են միջազգային հանրությանը՝ խնդրելով կանգնեցնել Թուրքիային Քննարկվել են Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության 2018 թվականին Երևանում նախատեսված բարեգործական ծրագրերը Անդեմ նախագահը
Ուղղակի հնարավոր չէ հավատալ, որ այս գեղեցկուհին երեք երեխա ունի, որոնցից կրտսերը՝ 18 տարեկան է Խոյերին այսօր ամենաբազմաբնույթ դժվարություններ են սպասում․հունվարի 18-ի աստղագուշակը Ո՛չ խելք, ո՛չ երևակայություն. 17 անհավանական տարօրինակ լուսանկարներ, որ արվել են հղիության ժամանակ. PHOTO Ի՞նչ է ցանկանում կինը. հարց, որի պատասխանը կցանկանային իմանալ բոլոր տղամարդիկ Գեղեցկության նոր ստանդարտներ. այս մոդելները մեծ գումարներ են վաստակում արտասովոր արտաքինի շնորհիվ. ֆոտոշարք Այս աղջիկը նիհարել է 100 կգ. որն է նրա հաջողության գաղտնիքը... Լիոնել Մեսսի և Անտոնելլա Րոկուցցո. նրանք մանկության ընկերներ էին, իսկ հետո սկսվեց սիրո իրական... Այս փոքրիկը հանկարծամահ եղավ. այն, ինչ արեցին ծնողները նրա մահից հետո, անհավատալի է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ծայրաստիճան «բարեկազմ» այս աղջիկը կարծում է, որ մի փոքր գիրացել է... նրա կիսամերկ մարմինը տեսնելով կապշեք. լուսանկարներ ... Միայն տեսեք, թե ինչպես է անցնում չեչենական հարսանիքը. PHOTO, VIDEO
website by Sargssyan