ՊԵԿ աշխատակիցները «Առինջ Մոլ»-ի մատույցներում. գրոհը շարունակվում է

Կարինե Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Տևական ժամանակ է ինչ ոչ մի կերպ չի հարթվում առևտրականների և հարկային տեսուչների միջև ծագած տարաձայնությունները, ինչը վերաճեց անգամ բողոքի ցույցերի և անհնազանդության: Ընդհանուր առմամբ առևտրականները չեն խուսափում հարկերից, դեռ մի բան էլ ՊԵԿ-ի նոր մոտեցումներին համահունչ, պատրաստ են վճարել անգամ իրենց հաշվարկներով մոտ 200-250 ԱՄՆ դոլար՝ հավելյալ թղթաբանության համար, միայն թե հարկայինը չգա և նրանց խոսքով ասած ավելորդ քաշքշուկի մեջ չընկնեն: 
Բայց արի ու տես, որ առևտրականների նման ըմբռնումով մոտեցմանն ի պատասխան, ՊԵԿ տեսուչները շարունակում են իրենց գրոհը Առինջ Մոլ առևտրի կենտրոնում: Երեկ էլ մի տեսանյութ դիտեցի, որտեղ պարզ երևում է, թե ինչպես են հարկայինի տեսուչների անվան տակ ներկայացած անձինք իրենց ներկայությամբ խանգարում թե առևտարականներին, թե հաճախորդներին, այդկերպ խաթարելով մոլի բնականոն աշխատանքը: Ասենք ավելին, ՊԵԿ տեսուչների անվան տակ ներկայացած անձինք, ոչ միայն խուսափեցին ներկայանալ տեսախցիկների առաջ, դեռ մի բան էլ չցանկացան մեկնաբանել, թե իրականում իրենց գործողություններն ինչին են ուղղված և ինչ նպատակ են հետապնդում: Ահա այս ամենից հետո ակներև է դառնում, որ նրանց բուն նպատակը առևտրականների շրջանում լարվածություն պահելն է, իսկ պատճառը բացահայտելու համար, շատ երկար մտածել պետք չէ, բավական է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ միայն Առինջ Մոլի առևտրականների նկատմամբ է կիրառվում նման կոշտ և կոպիտ վարչարարությունն ու ամեն ինչ պարզ է դառնում: Հայտնի չէ, թե մինչև ո՞ւր է հասնելու այս լարված իրավիճակը, բայց այն, ինչ իրականացվում է ՊԵԿ տեսուչների կողմից, նման չէ նրան, ինչի մասին հայտարարում են: 
Դեռ ավելին, այսպես շարունակելու դեպքում առևտրականների և տեսուչների դերերը կփոխվեն, այսինքն թիրախում, այս անգամ լրատվականների կհայտնվեն նույն տեսուչները:Քանզի, եթե պետական կառույցի ներկայացուցիչները օրենքով սահմանված կարգով որևէ «հատուկ» գործողություններ չեն իրականացնում,ապա ևս մեկ անգամ տեսախցիկների առջև կբարձրաձայնեին բուն խնդրի էությունը, և ոչ թե տեսախցիկներ տեսնելուն պես «մկան ծակին հազար թուման փող կտային»: Ենթադրությունները թողնում ենք ընթեցողներին:

Loading...
loading...
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը պաշտոնական ընդունելություն է կազմակերպել ի պատիվ միջազգային գիտաժողովի մասնակիցների ՀՀ ՔԿ-ն Լոռու մարզպետին միջնորդագրով առաջարկել է բուժանձնակազմի հմտությունները բարելավելու քայլեր ձեռնարկել Երևանում այս տարի ևս կանցկացվի «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթը Մամուլ. Մխիթարյանը ՄՅՈւ-ում հանդես գալու համար անհրաժեշտ վերաբերմունք և հետևողականություն չունի Աթեշյանը Դիարբեքիրում այցելել է թալանված ու ավերված Սուրբ Կիրակոս եկեղեցի Տարոն Մարգարյան. «Մենք պետք է ձգտենք մեր քաղաքացիների համար սպասարկման առավելագույն որակ ապահովել» Մենք բոլոր հնարավորություններն ունենք Ալբանիային հաղթելու համար. Ամիրան Ամիրխանով Էրդողանը դժգոհել է, որ Ասադն այդպես էլ չկորցրեց իշխանությունը Ադրբեջանում մզկիթները կողոպտող բանդա է ձերբակալվել «Նոր տարին Երևանում 2018» տոնական միջոցառումների ծրագիրը հանրությանը կներկայացվի դեկտեմբերի սկզբին Պետք է չվախենանք մրցակիցներից. Բասկետբոլի հավաքականի մարզիչ Տարոն Մարգարյան. «Քաղաքացին, գործարարը պետք է իրազեկ լինեն շինթույլտվությունների կարգի պարզեցման ընթացակարգերից» Իվանիշվիլին 1 միլիարդ եվրո է փոխանցել Քութաիսիում տեխնոլոգիական համալսարանի կառուցման համար Բալիում ժայթքել է Ագունգ հրաբուխը Զիմբաբվեի ԶՈւ-ն համաձայնության է եկել նախագահի հետ ճգնաժամից դուրս գալու հարցում Հովիկ Աբրահամյանը հերքում է. «Գազալցակայաններ չունեմ ու չեմ էլ ունեցել» Բասկետբոլի Հայաստանի թիմից հեռացվել է Ռայան Բոաթրայթը Նոյեմբերի 21-26-ը մայրաքաղաքում կանցկացվի «Երևանի արտաքին գովազդի» 2-րդ միջազգային փառատոնը Դոլարի անկումը շարունակվում է. եվրոն իր հերթին էժանացել է մոտ 4,5 դրամով Կիեւում կբացվի «Ուկրաինայի հայկական սրբապատկերները» ցուցահանդեսը
website by Sargssyan