Վիգեն Սարգսյանի ներքին ընդդիմությունը

Աստղերն այդքան էլ հեշտ կյանք չեն խոստանում ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի համար։ Տպավորություն է ստեղծվում, որ որոշ հարցերում նա ստանալով Սերժ Սարգսյանի «դաբռոն», իր դեմ է հանել կուսակցական ընկերներին։ Սա ակնհայտ դարձավ դեռ այն ժամանակ, երբ խորհրդարան բերվեց վիճահարույց օրինագիծը։ Ֆելիքս Ցոլակյանը, ով համարվում է Սերժ Սարգսյանի մարդը խորհրդարանում, հստակ դեմ արտահայտվեց և ավելին՝ հիմնավորեց իր դեմ կարծիքը։

Հիմա նույն վիճակն է ստեղծվել նաև բանակից խուսափած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում։ Ինչպես հայտնի է, եթե դու խուսափել ես բանակից, գտնվում ես հետախուզման մեջ, Հայաստան վերադառնալու դեպքում, ստիպված ես յուրաքանչյուր խուսափած զորակոչի համար որոշակի գումար վճարել։ Այս հանգամանքը և գումարի ծավալը զայրացրել են նախկին հայտնի ուժայիններ Ֆելիքս Ցոլակյանին և Ալիկ Սարգսյանին։ 

Ստացվում է այնպես, որ Վիգեն Սարգսյանը ջահիլություն է անում։ Բաներ է վերցրել իր ուսերին, որոնց ծանրության տակից կարող է դուրս չգալ։ Այն ինչ առաջարկում է նա, ոչ այլ ինչ է, քան միջնադարյան մտածողության արդյունք։ Նրա առաջարկները կարող են հանգեցնել ծանր հետևանքների։ Սա իհարկե հասկանում են ավելի լուրջ հոտառություն ունեցող գեներալները։ Նրանք մեկ Վիգեն չէ, որ տեսել են իրենց կարիերայի ընթացքում և գիտեն, թե ինչ է պետք անել։ Մյուս կողմից, ակնհայտ է, որ Վիգեն Սարգսյանը չի խորհրդակցում հին գվարդիայի ներկայացուցիչների հետ։ Իսկ դա կարող է ծանր հետևանքներ ունենալ։ Մեկ անգամ չէ, որ տեսել ենք, թե ինչպես է այս կամ այն նախարարը տապալվում սեփական թիմի կողմից։ Ճիշտ է, Վիգեն Սարգսյանի մանևրելու և խորամանկության հատկությունները կասկածի տակ չենք դնում, սակայն նա ապահովագրված չէ։

Գեներալների փաստարկներն ավելի քան հիմնավոր են։ Տուգանք կամ քրեական պատասխանատվություն համեմատականի առումով, դու խախտում  ես օրինականության հիմնարար սկզբունքը՝ բոլորն հավասար են օրենքի առաջ։ Այսինքն, եթե փող չունես, գնա դատվիր, եթե փող ունես, հանգիստ քրեական հանցագործություն կատարիր, ինչպես պնդում են ՊՆ պաշտոնյաները։ Տեսնենք թե այս հետաքրքիր պայքարն ինչ հանգուցալուծում կստանա։ Սակայն մեկ բան ակնհայտ է. Վիգեն Սարգսյանն իր ձեռնարկումներում արդեն չափն անցնում է։

Ատոմ Ոսկանյան

Loading...
loading...
Ռաֆայել Բենիտես. Նյուքասլի նպատակն է հաղթել Մանչեսթեր Յունայթեդին Պուտինի ավտոշարասյան ճանապարհին 50 ռումբի տեղակայման մասին կեղծ ահազանգեր են ստացվել. Պեսկով Հայաստան կայցելի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինան և Վրաստանը պատրաստ չեն միանալ ՆԱՏO-ին. Դաշինքի գլխավոր քարտուղար Իրաքի ՆԳՆ-ն հայտարարել է երկրում ԻՊ-ի կողմից գրավված վերջին բնակավայրի ազատագրման մասին Կոնոր Մակգրեգորը կարող է UFC վերադառնալ 2018-ի վերջում ԿՀՎ-ն որոշել է լրագրողներին չհրավիրել ամենամյա երեկույթին Եվրամիությունը կկրճատի Թուրքիային հատկացվող օգնությունը Կարակասի քաղաքապետը տնային կալանքից խուսափելու համար փախել է երկրից Ուկրաինացի իրավապահները երկրից արտաքսել են Վրաստանի 8 քաղաքացիների Սոչիում պատրաստված հսկայական խաչապուրին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում Հունաստանում անհայտ կորել է Թուրքիայի փոխհյուպատսը. լրատվամիջոցներ Ալեսանդրո Նեստան հեռացել է «Մայամիից» Սաադ Հարիրին Լիբանանի նախագահին հայտնել է երկիր վերադառնալու մասին Բուքինգհեմշիրի երկնքում օդանավի և ուղղաթիռի բախման հետաքննությունը վերսկսվում է Կալիֆորնիայում նորագույն օդերևութաբանական արբանյակ է տիեզերք արձակվել Արգենտինական ռազմական նավատորմն ընդլայնում է անհետացած սուզանավի որոնողական աշխատանքները Աթլետիկո-Ռեալ. Դանիել Կարվախալը հյուրերի հայտացուցակում է Գողության մեղադրանքով հետախուզվող 19-ամյա աղջիկը բերման ենթարկվեց Չինաստանը ջուրն է իջեցրել աշխարհում առաջին էլեկտրականությամբ աշխատող նավը
«Տանել չեմ կարողանում «ղզիկ» մարդկաց». Ռուզաննա Հարությունյանի նոր ֆոտոշարքն ու անկեղծ զրույցը՝ կինոյի մասին «Շանթ» հեռուստաընկերությունը պարզաբանում է՝ ինչու է ուշանում «Սահմանին» ֆիլմաշարի ցուցադրությունը Աղջիկն ուր որ է ինքնասպանություն էր գործում, երբ «պատահաբար» մոտեցավ նրան այս իմաստուն մարդը. Ի՞նչ հնարքով հաջողվեց նրան... Աղջիկներ զգուշացեք․ ահա թե ովքեր են ամենավտանգավոր տղամարդիկ՝ ըստ կենդանակերպի նշանի Թեստ․ Ընտրեք ռուները և իմացեք, թե ինչ է ձեզ սպասվում ապագայում Նոր լուսանկարներ Ալեքսիս Օհանյանի եւ Սերենա Ուիլյամսի հարսանիքից Ինչո՞ւ են հաջողակ մարդիկ արթնանում ժամը 4-ին, կամ առավոտվա ուժը Մեղրով և խմորիչով պատրաստվող խմոր. Մեղրաբույր այս խմորից պատրաստված թխվածքների համն ուղղակի անհնար է մոռանալ Իրականում ինչի վրա են ուշադրություն դարձնում տղամարդիկ առաջին հանդիպման ժամանակ Այս բնական բաղադրիչներից պատրաստված հրաշք ըմպելիքն այրում է փորի հատվածում կուտակված ճարպը
website by Sargssyan