Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2017-ի վեց ամիսներին վերջին 4 տարիների կտրվածքով ամենաբարձրն է

Հայաստանի Համախառն ներքին արդյունքն այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.9 տոկոսով: Վերջին չորս տարիների կտրվածքով այս ցուցանիշն ամենաբարձրն է. 2014թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել էր 2.5 տոկոսով, 2015 թվականին`4 տոկոսով, իսկ 2016թ.`3.5 տոկոսով:

Արդյունաբերության ավելացված արժեքը կայուն աճ է գրանցել 2014-ից հետո: Այս տարվա առաջին կիսամյակում այն աճել է 7.7 տոկոսով, 2016-ին աճը վեց ամսվա համար կազմել է 5.8 տոկոս, 2015-ին՝ 4.6 տոկոս, այն դեպքում, երբ 2014-ին ցուցանիշը բացասական է եղել՝ -1.7 տոկոս:

Մակրոտնտեսական ցուցանիշների համեմատական վերլուծությունը փաստում է, որ այս տարվա ինն ամիսների տնտեսական ակտիվության աճը ևս ամենաբարձրն է վերջին չորս տարիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մասնավորապես, տնտեսական ակտիվությունը 2017-ի ինն ամիսներին 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.1 տոկոսով, այն դեպքում, երբ 2016-ի ցուցանիշը 1.6 տոկոս էր: 2014-ի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել էր 4.8 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2017-ի ինն ամիսներին նախորդ տարվա համեմատ աճել է 11.9 տոկոսով, այս ցուցանիշը շուրջ 6 անգամ ավելի է 2014-ին արձանագրված ցուցանիշից: Ծառայությունների ծավալի մասով ևս կայուն աճ կա նախորդ տարիների համեմատ: Եթե 2014-ի ինն ամիսներին ծառայությունների ծավալը նախորդի համեմատ աճել էր 6.8, 2015-ին՝ 2.5, 2016-ին՝ 8.3 տոկոսով, ապա 2017-ի հունվար-սեպտեմբերին աճը կազմել է 12.8 տոկոս:

Ներքին առևտրի շրջանառության աճի ցուցանիշը դրական է 2014-ի, 2016-ի և 2017-ի ինն ամիսներին, մինչդեռ 2015-ի նույն ժամանակահատվածում այն բացասական է եղել: Նշենք, որ 2017-ին աճը 12.5 տոկոս է, իսկ 2016-ին աճը եղել է 0.1 տոկոս:

Ինչ վերաբերում է արտահանման ծավալներին, ապա 2017-ի ինն ամիսներին աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 19.1 տոկոս: 2016-ի հունվար-սեպտեմբերին արտահանման ծավալներն աճել են 19.7 տոկոսով՝ ի համեմատ 2015-ի նույն ժամանակահատվածի:

Այս տարվա ինն ամիսներին ներմուծման ծավալները ևս ավելացել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով 23.2 տոկոս:

2016-ին և 2015-ին, սակայն, նախորդող տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ներմուծման անկում էր գրանցվել՝ համապատասխանաբար -0.4 և -26.6 տոկոսով: 2014-ի ինն ամիսներին 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 4.6 տոկոս:

Մշակող արդյունաբերության ավելացված արժեքը 2017-ի ինն ամիսներին աճել է 11.2 տոկոսով, 2016-ի նույն ժամանակահատվածում աճը կազմել է 2.7 տոկոս, 2015-ի ինն ամիսներին ցուցանիշը բացասական է եղել՝ -3.2 տոկոս: 2014-ի նույն ժամանակահատվածում աճ է գրանցվել 2.8 տոկոսով: Ստացվում է, որ ընթացիկ տարվա ինն ամիսներին գրանցված աճը շուրջ 4 անգամ ավելի է 2014-ի ցուցանիշից:

Դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքը ևս աճել է: Մասնավորապես, այս տարվա ինն ամիսներին Հայաստան է եկել 1 միլիոն 172 հազար 402 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 21 տոկոսով: 2016 նշյալ ժամանակահատվածում աճը եղել է 3.6 տոկոս, 2015-ին՝ բացասական ցուցանիշ է արձանագրվել՝ -0.6 տոկոս, իսկ 2014-ին աճը կազմել է 13.6 տոկոս:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը վերջին մեկուկես տարում տնտեսական վիճակի ակնհայտ բարելավում է արձանագրում՝ նշելով, որ դրա մասին են խոսում ցուցանիշները. «Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները վերջին 1.5 տարվա ընթացքում ակնհայտ աճողական են։ Դա են վկայում ընթացիկ տարվա ինն ամիսների պաշտոնական տվյալները։ Այս կառավարության կողմից գործողության մեջ դրված ընդհանուր գործունեության 5-ամյա ու միջնաժամկետ ծախսերի ծրագրերն արդեն որոշակի արդյունք գրանցում են»:

Ատոմ Մարգարյանի խոսքով՝ այս տարվա ինն ամսվա տվյալներով տնտեսական ակտիվության 5.1 տոկոսանոց աճը իրական է դարձնում 2017 թվականին ծրագրված բյուջեի հիմքում դրված 3.2 տնտեսական աճի վերանայումը 4.3 տոկոսի։ «Հաշվի առնելով տարվա վերջին ներդրումային ու առևտրի հետ կախված սպասվող ակտիվությունը՝ միանգամայն իրականանալի է վերանայված աճը»,-հավելեց մեր զրուցակիցը։

Արդյունաբերության հատվածում դինամիկ աճը վերջին 4 տարիներին, ըստ տնտեսագետի, ցույց է տալիս, որ տնտեսության հենակետային ոլորտը՝ արդյունաբերությունը, շարունակում է բարելավել իր դիրքը։ 

Անդրադառնալով արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշներին՝ տնտեսագետը նկատեց, որ ներմուծման 23.2 տոկոսանոց աճն ունի իր նախադրյալները, որոնք բացատրության կարիք ունեն։ «Անցյալ տարվա պատկերն այնպիսին էր, որ ներմուծումը էապես կրճատվել էր, նույնիսկ բացասական էր ինն ամսվա տվյալներով։ Այս տարի ներմուծումը մեծապես ավելացել է, որը բացատրվում է միջանկյալ և, այսպես կոչված, ինվեստիցիոն կամ կապիտալ ապրանքների ներմուծման ծավալների էական ավելացմամբ, որը պայմանավորված է ներդրումային աշխուժությամբ»,-ասաց տնտեսագետը։ Նա նաև հավելեց, որ ներմուծվող սպառման ապրանքներում մեծացել է կենցաղային ապրանքների չափաբաժինը։ Ըստ տնտեսագետի՝ այդ ապրանքների մասով գների անկում կա, ինչն էլ պայմանավորել է պահանջարկի մեծացումը, հետևաբար ավելացել են նաև ներկրման ծավալները։

Loading...
loading...
Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց մոտ 6 ժամ ձգված պարտիան. Գրան Պրի Վթար Սեբաստիա փողոցում. կա տուժած Թուրքիան կարող է հայտնվել ԵՄ օֆշորների սև ցուցակում. ԶԼՄ-ներ Համբարձումյանի և Բարսեղյանի «Վարդար»-ը կրեց իր 5-րդ պարտությունը Եվրոպայի լիգայում Սամվել Կարապետյանը «Հեռուստամարաթոն-2017»-ին նվիրաբերել է 2 միլիոն 250 հազար դոլար ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծերին Զիդանն իր աջակցությունն է հայտնել «Սևիլիա»-ի քաղցկեղով հիվանդ մարզչին Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին Ճապոնիայի ԱԳ նախարարը ժամանել է Մոսկվա Ծաղկաձորի շախմատային բաց մրցաշարում կայացան անդրանիկ տուրի պարտիաները Դաղստանում փոխհրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ Նախագահ Սերժ Սարսյանը Բրյուսելում մասնակցում է ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ ԵԺԿ առաջնորդների հանդիպմանը Բասկետբոլի հավաքականը հաղթեց Ալբանիային ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. Մարիա Զախարովա Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած վարորդի դին ՈՒՂԻՂ. Լոս Անջելեսում տեղի է ունենում «Հեռուստամարաթոն-2017»-ը «Չելսի»-ն միացել է Գարեթ Բեյլի համար պայքարին ՀՀ առողջապահության նախարարությունը կայացած է համարում սոցիալական փաթեթի շահառուների բժշկական ապահովագրական համակարգը Եղեգնաձորի, Վայքի և Սիսիանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Ֆելայինիի տրանսֆերը
Ի՞նչ էր մտածում Իվետա Մուկուչյանը, երբ Դուբայից նման վուլգար լուսանկարներ էր հրապարակում Ինչ լուսանկարներ է հրապարակում երգիչ Մհերի քույրը՝ Ռոզա Ֆիլբերգը Հորոսկոպի ամենալիրբ կանայք (ռեյթինգ). իսկ ձեր նշանը ո՞ր հորիզոնականում է Վիրի և Տափասիայի իրական հարսանեկան և նշանադրության լուսանկարները Հայաստանում մարդիկ շատ են տանջվում, որ կարողանան հացի գումար հայթայթել. Արամ Ավագյան 8 բան, որ թաքցնում են հայ հայտնի աղջիկների մեծ մասը հասարակությունից. լուսանկարներ Ինչպես նվաճել Կենդանակերպի տարբեր նշանների կանանց Վերջին տարիները կորուստի տարիներ էին. դրանք հետևում էին մեկը մյուսին, մեկը մյուսից անսպասելի, ցավոտ և հիասթափեցնող. Անի ... Գեղեցիկ և ներդաշնակ զույգ․ Յուլիա Ֆինկն ամուսնու հետ նոր՝ սիրառատ լուսանկար է հրապարակել Սարսափելի հրդեհի արդյունքում այս փոքրիկը կորցրեց մաշկի 80%–ը. 19 տարի անց նա այսպիսի տեսք ունի
website by Sargssyan