Մոլդովայի բնակչության մեծ մասը ցանկանում է համագործակցել ԵԱՏՄ-ի հետ. Դոդոնն ակնկալում է Հայաստանի աջակցությունը

 

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը վստահ է, որ Հայաստան կատարած իր այցը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ների համար հայտարարության ընթացքում Իգոր Դոդոնը նշեց, որ երկկողմ հարաբերություններն ակտիվացնելու նպատակով առաջիկայում մի շարք աշխատանքներ են նախատեսված:

«Շատ ուրախ եմ, որ Մոլդովայի նախագահներից Հայաստան առաջին այցելողը ես եմ: Այս տարի մենք նշում ենք երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը: Այնպես է ստացվել, որ Մոլդովայի նախագահները մինչ այժմ թե աշխատանքային, թե պաշտոնական այցով չեն եկել Հայաստան: Ես կարծում եմ, որ իմ՝ Հայաստան այցելությունը նոր էջ կբացի մեր երկկողմ հարաբերություններում»,- ասաց Իգոր Դոդոնը:

Նրա խոսքով, այս տարիների ընթացքում երկու երկրներին հաջողվել է առաջ շարժվել բազմաթիվ հարցերով: Ստորագրվել են միջկառավարական, միջպետական 15 համաձայնագրեր, ներկայում էլ կան մի քանի համաձայնագրեր, որոնք պատրաստ են ստորագրման: Նա հույս հայտնեց, որ իր այս այցելությունից հետո երկու երկրները դուրս կգան երկկողմ համագործակցության նոր մակարդակ:

«Եթե խոսենք առևտրային հարաբերություններից, ապա պետք է նշել, որ այդ առումով եղած մակարդակը չի համապատասխանում երկու երկրների միջև առկա ներուժին:  Մենք պայմանավորվել ենք, որ կանցկացվեն միջկառավարական հանձնաժողովի նիստեր, գործարար ֆորում: Ես վստահ եմ, որ գործարարները կկարողանան գտնել ընդհանուր նախագծեր, որոնք խթան կհաղորդեն առևտրային հարաբերություններին»,-ասաց նախագահը:

Իգոր Դոդոնը նշեց, որ իր գլխավորած պատվիրակության մեջ կա Հայաստան-Մոլդովա միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարը: Նրա խոսքով,  Հայաստան-Մոլդովա միջխորհրդարանական բարեկամական խմբում ներառված են 20-ից ավելի պատգամավորներ: Նա տեղեկացրեց, որ հաջորդ տարի կկայանա բարեկամական խմբի նիստը:

«Մենք ՀՀ նախագահի հետ քննարկել ենք երկու երկրների համագործակցությունը միջազգային հարթակներում` եվրոպական, տարածաշրջանային: Ես վստահ եմ, որ մեր երկրները դատապարտված են ունենալ լավ հարաբերություններ Արևմուտքից մինչև Արևելք: Այդ առումով Հայաստանը լավ օրինակ է Մոլդովայի համար: Մեզ համար շատ հետաքրքիր է Հայաստանի փորձը ԵԱՏՄ անդամակցության կարգավիճակով: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սերժ Սարգսյանին այն աջակցության համար, որը մենք զգացել ենք նոր ինտեգրացիոն գործընթացներում:

Մոլդովայի բնակչության մեծ մասը ցանկանում է համագործակցել ԵԱՏՄ-ի հետ, և այս տարի մենք արել ենք առաջին քայլերը: Ապրիլի սկզբին ստորագրել եմ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության համաձայնագիր: Հայտ եմ ներկայացրել դիտորդի կարգավիճակ ստանալու համար: Հայաստանը մեզ աջակցել է ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների երկու նիստերին` Բիշքեկում, Սոչիում: Մենք հույս ունենք, որ հետագայում էլ այդ աջակցությունը կստանանք»,- ասաց նախագահը:

Իգոր Դոդոնը նշեց, որ իրենց համար հետաքրքիր է վերլուծել այն ճանապարհային քարտեզը, որով անցնում է Հայաստանը: Այդ առումով երկու երկրների նախագահները պայմանավորվել են փորձի փոխանակման հարցում: Իգոր Դոդոնի խոսքով, իրենց համար հետաքրքիր է Հայաստանի օրինակը, երբ այն գտնվում է ԵԱՏՄ-ում, և պատրաստվում է ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրել:

«Մենք մանրամասն քննարկել ենք նաև այլ հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին, և անդրադարձել ենք այն խնդիրներին, որոնց բախվում են մեր երկրները: Մենք հույս ունենք` այն խնդիրները, որոնց բախվում է Հայաստանը, կլուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով միջազգային պայմանավորվածություններին համաձայն»,-ասաց Իգոր Դոդոնը: 

Մանկահասակ ամուսնություններ. Ավանդույթ, որ կյանքեր է կործանում Կենդանակերպի 4 նշան, որոնց ճաշակի զգացողությանը նախանձում են բոլորը Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանները եւ հուշարձանները չեն ոչնչացրել. Ադրբեջանցի բլոգեր Հրդեհ Երևանում․ հանրակացարանից 60 բնակիչ է տարհանվել
Մանկահասակ ամուսնություններ. Ավանդույթ, որ կյանքեր է կործանում Կենդանակերպի 4 նշան, որոնց ճաշակի զգացողությանը նախանձում են բոլորը Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները 15 անկրկնելի տարբերակ, թե ինչպես կարող եք շատ քիչ գումարով նոր շունչ հաղորդել հին ու անշուք կահույքին (Photo) Հղիությունը թաքցնող Մերի Մակարյանից մինչև «հղիանալ» ցանկացող Անի Երանյան․ ինչ էր կատարվում հայ շոուբիզնեսում այս շաբաթ (... Եթե դուք ունեք այս գիծը ձեր ձեռքի ափի մեջ, ապա դուք շատ բախտավոր եք․ ահա թե ինչու Անաստասիա Վոլոչկովան բիկինիով շպագատ է իջել Դուբայի հայտնի երկնաքերի ֆոնին Արդյո՞ք նրանք ճիշտ են վարվել.մարդիկ խիստ քննադատում են թզուկ զույգին այս քայլի համար 10+ նկարազարդում, որոնք ցույց են տալիս սիրո ուժն ու սիրահարված լինելու ամենազգացմունքային պահերը
website by Sargssyan