Լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանը հիացրել է ռումին հանդիսատեսին

Ռումինական մի շարք առաջատար լրատվամիջոցներ անդրադարձել են այժմ Իսպանիայում բնակվող լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանի/Ara Malikian՝ նոյեմբերի 7-ին Բուխարեստի հռչակավոր Սալա Պալատուլուի/Sala Palatului դահլիճում կայացած մենահամերգին, իսկ a1 հեռուստաընկերության «Բարի առավոտ» հաղորդումը համերգից մի քանի օր առաջ հյուրընկալել էր Մալիքյանին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համերգը կրում էր «Ջութակի անհավատալի շրջագայություն» խորագիրը, ինչը նկարագրում է արտիստի կապը իր երաժշտական գործիքի հետ. ջութակը պատրաստում է իտալական Մոդենայի հմուտ վարպետներից մեկը, որը հասնում է մինչեւ Լիբանան, որտեղ երեքամյա Արան այն նվեր է ստանում հորից, նա էլ իր հորից, ինչը նրանց անբաժան է դարձնում եւ հիմք է դնում ժամանակի միջով եւ երաժշտության տարբեր ժանրերի համադրությամբ երաժշտական մի փառահեղ շրջագայության։ Վիրտուոզ կատարումներին զուգահեռ Մալիքյանը նույն վարպետությամբ մանրապատումների ձեւով հանդիսականին է ներկայացնում իր եւ իր ընտանիքի կյանքի ուղին` Հայոց ցեղասպանությունից, որը վերապրել է արտիստի պապիկը, մինչեւ Լիբանանյան մանկություն ու պատանեկություն, այնուհետեւ ուսումնառություն եւ հաստատում Եվրոպայում: Դահլիճը երկարատեւ հոտնկայս ծափահարեց, երբ արտիստը կատարեց իր իսկ ստեղծագործությունը, որ նա գրել էր Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով եւ նվիրել երեկվա եւ այսօրվա բոլոր զոհերին ու տառապյալներին:  

Հիշեցնենք, որ ռումին հանդիսատեսը մեկ անգամ արդեն հասցրել էր հիանալ Մալիքյանի տաղանդով, երբ 2016 թ. մայիսի 27-ին Արա Մալիքյանը ելույթ ունեցավ Բուխարեստում՝ տպավորելով իր հրաշալի ստեղծագործություններով, որոնց թվում էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «1915»-ը, Բախի ստեղծագործությունները, ռումինական ավանդական «Արտույտը» կամ Լեդ Զեփելինի «Քաշմիրը»։ Այդ ժամանակ Մալիքյանը գերել էր ռումին հանդիսատեսին ոչ միայն իր ոճով եւ մատուցմամբ, այլեւ այն խոստովանությամբ, որ նա շատ է սիրում ռումինական ավանդական երաժշտությունը. «Այն առանձնահատուկ է հատկապես ջութակահարների համար։ Շատ բուռն զգացումներ ունեցանք «Արտույտը» ներկայացնելիս, ու չգիտեմ՝ արդյո՞ք դա լավ ներկայացրինք, թե՞ ոչ», նշել էր Մալիքյանը։

Համերգի ընթացքում նշելով, որ լիբանանահայ է՝ Մալիքյանը ներկայացրել էր «1915»-ը եւ խոսել Ցեղասպանության մասին. «Այս ցեղասպանությունը մոռացված չէ։ Այն նույնիսկ ճանաչված չէ որոշ երկրների կողմից։ Դրա պատճառով է, որ դեռեւս տեղի են ունենում նման ոճրագործություններ։ Սիրիայում տեղի է ունենում ցեղասպանություն, եւ ոչ ոք ոչինչ չի կարողանում անել»։

Հենց նախորդ տարվա համերգի ժամանակ էր Մալիքյանը խոստացել, որ կվերադառնա Բուխարեստ։

Նոյեմբերի 7-ի համերգից հետո Արա Մալիքյանը Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանին եւ իրեն ողջունելու եկած հայերին խոստովանեց, որ փափագում է Հայաստան գալ համերգի եւ սպասում է այն  պահին, երբ դա կհաջողվի:

Սալա Պալատուլույում Մալիքյանին նվագակցում էին Ումբերտո Արմասը/Humberto Armas (ջութակ), Հեկտոր Էլ Տուրկոն/Hector El Turco (թմբուկ), Կրիստինա Լոպեսը/Cristina Lopez (թավջութակ), Խորխե Գուիլեն Դել Կաստիյոն/Jorge Guillen Del Castillo (ջութակ), Տանյա Բերնաես Աբադը/Tania Bernaez Abad (կոնտրաբաս), Նանթա Կումարը/Nantha Kumar (հնդկական թմբուկ), Տոնի Կարմոնան/Tony Carmona (կիթառ)։

Loading...
loading...
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը պաշտոնական ընդունելություն է կազմակերպել ի պատիվ միջազգային գիտաժողովի մասնակիցների ՀՀ ՔԿ-ն Լոռու մարզպետին միջնորդագրով առաջարկել է բուժանձնակազմի հմտությունները բարելավելու քայլեր ձեռնարկել Երևանում այս տարի ևս կանցկացվի «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթը Մամուլ. Մխիթարյանը ՄՅՈւ-ում հանդես գալու համար անհրաժեշտ վերաբերմունք և հետևողականություն չունի Աթեշյանը Դիարբեքիրում այցելել է թալանված ու ավերված Սուրբ Կիրակոս եկեղեցի Տարոն Մարգարյան. «Մենք պետք է ձգտենք մեր քաղաքացիների համար սպասարկման առավելագույն որակ ապահովել» Մենք բոլոր հնարավորություններն ունենք Ալբանիային հաղթելու համար. Ամիրան Ամիրխանով Էրդողանը դժգոհել է, որ Ասադն այդպես էլ չկորցրեց իշխանությունը Ադրբեջանում մզկիթները կողոպտող բանդա է ձերբակալվել «Նոր տարին Երևանում 2018» տոնական միջոցառումների ծրագիրը հանրությանը կներկայացվի դեկտեմբերի սկզբին Պետք է չվախենանք մրցակիցներից. Բասկետբոլի հավաքականի մարզիչ Տարոն Մարգարյան. «Քաղաքացին, գործարարը պետք է իրազեկ լինեն շինթույլտվությունների կարգի պարզեցման ընթացակարգերից» Իվանիշվիլին 1 միլիարդ եվրո է փոխանցել Քութաիսիում տեխնոլոգիական համալսարանի կառուցման համար Բալիում ժայթքել է Ագունգ հրաբուխը Զիմբաբվեի ԶՈւ-ն համաձայնության է եկել նախագահի հետ ճգնաժամից դուրս գալու հարցում Հովիկ Աբրահամյանը հերքում է. «Գազալցակայաններ չունեմ ու չեմ էլ ունեցել» Բասկետբոլի Հայաստանի թիմից հեռացվել է Ռայան Բոաթրայթը Նոյեմբերի 21-26-ը մայրաքաղաքում կանցկացվի «Երևանի արտաքին գովազդի» 2-րդ միջազգային փառատոնը Դոլարի անկումը շարունակվում է. եվրոն իր հերթին էժանացել է մոտ 4,5 դրամով Կիեւում կբացվի «Ուկրաինայի հայկական սրբապատկերները» ցուցահանդեսը
website by Sargssyan