Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Ստարա Զագորայի մարզպետի հետ

Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այց կատարեց Բուլղարիայի Ստարա Զագորայի մարզ, որտեղ հանդիպում ունեցավ մարզպետ Գերգանա Միկովայի հետ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով ՀՀ դեսպանին՝ մարզպետը նշեց, որ մեծապես կարևորում է երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերը:

Դեսպան Սարգսյանն իր երախտագիտությունը հայտնեց բուլղար ժողովրդին, ով դար առաջ հանգրվան տվեց ցեղասպանությունից փրկված հազարավոր հայերի: Դեսպանը նաև ընդգծեց մարզային իշխանությունների ցուցաբերած մեծ օգնությունը և օժանդակությունը հայ մշակույթն ու ավանդույթները պահպանելու գործում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանի և Բուլղարիայի միջև առկա սոցիալ-տնտեսական ոլորտի և ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցերի: Այս համատեքստում քննարկվեց Ստարա Զագորայի մարզի և Հայաստանի մարզերից մեկի միջև բարեկամական կապեր հաստատելու հնարավորությունը: Կարևորվեց, մասնավորապես, մարզերի միջև մշակութային և կրթական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: 

Մարզպետ Միկովան երախտագիտությամբ ընդունեց ներկայացված առաջարկությունը և պատրաստակամություն հայտնեց ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Նույն օրը երեկոյան դեսպան Սարգսյանը մասնակցեց «Էթնիկ Բուլղարիա» կազմակերպության կողմից նախաձեռնած` Բուլղարիայում բնակվող ազգային փոքրամասնությունների ինքնագործ խմբերի «Տարբեր` բայց միասին» կարգախոսը կրող ավանդական փառատոնին, որտեղ հանդես եկան նաև Պլովդիվից ժամանած երգի և պարի հայկական համույթները:

Մխիթարյանը համաձայնության է եկել Արսենալի հետ. նա կդառնա թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. Transfer News Հայտնի է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ՀՀ Նախագահի ելույթի օրը ՀՀ ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել 10-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար Չեմ տեսնում «Ռեալ»-ն առանց Ռոնալդուի. Զիդան Կրակովում Նալբանդյանը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Արայիկ Հարությունյանը 2018 թվականին Արցախի տնտեսության համար բեկումնային աճ է կանխատեսում Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ համաձայնեցրել է 4,5 տարվա պայմանագիրը Երևանում հանցագործությունների բացահայտման աշխատանքերի արդյունավետությունը աճել է 10.3%-ով Ադրբեջանի արդյունաբերական ոլորտում 2017թ-ին գրանցվել է 3,4 տոկոսի անկում Բելինսկու փողոցում ծառին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Մխիթարյանը չի մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզմանը. Metro Սարսափելի է, որ մարդիկ գոյատևելու համար վարկ են վերցնում. Իվետա Տոնոյան ՀՀ ֆինանսների նախարարը Վիեննայում հանդիպել է մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Հայաստանի միակ գործարարը, ով պարգևատրվել է ՌԴ նախագահի կողմից Մանկական առողջապահական հաստատությունները «համաճարակաբանական ֆիլտր» են կազմակերպել Թուրքական ոստիկանությունը գյուլենականների դեմ միաժամանակյա գործողություններ է իրականացրել երկրի 21 շրջաններում ՀՀ քննչական կոմիտեն որոնում է դեղատնից գողություն կատարած անձին Սիրիայի քրդերը դիմել են միջազգային հանրությանը՝ խնդրելով կանգնեցնել Թուրքիային Քննարկվել են Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության 2018 թվականին Երևանում նախատեսված բարեգործական ծրագրերը Անդեմ նախագահը
Ուղղակի հնարավոր չէ հավատալ, որ այս գեղեցկուհին երեք երեխա ունի, որոնցից կրտսերը՝ 18 տարեկան է Խոյերին այսօր ամենաբազմաբնույթ դժվարություններ են սպասում․հունվարի 18-ի աստղագուշակը Ո՛չ խելք, ո՛չ երևակայություն. 17 անհավանական տարօրինակ լուսանկարներ, որ արվել են հղիության ժամանակ. PHOTO Ի՞նչ է ցանկանում կինը. հարց, որի պատասխանը կցանկանային իմանալ բոլոր տղամարդիկ Գեղեցկության նոր ստանդարտներ. այս մոդելները մեծ գումարներ են վաստակում արտասովոր արտաքինի շնորհիվ. ֆոտոշարք Այս աղջիկը նիհարել է 100 կգ. որն է նրա հաջողության գաղտնիքը... Լիոնել Մեսսի և Անտոնելլա Րոկուցցո. նրանք մանկության ընկերներ էին, իսկ հետո սկսվեց սիրո իրական... Այս փոքրիկը հանկարծամահ եղավ. այն, ինչ արեցին ծնողները նրա մահից հետո, անհավատալի է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ծայրաստիճան «բարեկազմ» այս աղջիկը կարծում է, որ մի փոքր գիրացել է... նրա կիսամերկ մարմինը տեսնելով կապշեք. լուսանկարներ ... Միայն տեսեք, թե ինչպես է անցնում չեչենական հարսանիքը. PHOTO, VIDEO
website by Sargssyan