Գուդրուն Մոսլեր-Թյորնշտրյոմը ԱԺ նախագահի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ԵԽ համագործակցությունը Հայաստանի հետ

 

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնշտրյոմին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հետ Եվրոպայի խորհրդի համագործակցության եւ մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը նպաստող գործունեության համար:

Արա Բաբլոյանի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է Եվրոպայի խորհրդի բոլոր կառույցների հետ համագործակցությունը, որը միտված է մեր ստանձնած պարտավորությունների կատարմանը եւ երկրում խորքային բարեփոխումների իրականացմանը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ տեղական ժողովրդավարության գործում կարեւոր է Եվրոպայի խորհրդի 2015-2018 թվականների Գործողությունների ծրագրի դերակատարությունը, որով մեծ աջակցություն է ցուցաբերվում Հայաստանի համայնքների միության կարողությունների զարգացմանը եւ տեղական ինքնակառավարման իրավական ու ինստիտուցիոնալ հիմքերի բարելավմանը:

Արա Բաբլոյանը փաստել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների բազմաթիվ ընտրություններ, որոնք եղել են ժողովրդավարական եւ մրցակցային, առանց արձանագրված լուրջ խնդիրների. դրանց հիմքում եղել է գաղափարների եւ ծրագրերի պայքարը:

Անդրադառնալով Հայաստանում կառավարման կիսանախագահական համակարգից խորհրդարանականին անցմանը՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այն տեղական ինքնակառավարման մարմիններին հնարավորություն է տալիս ավելի մեծ դերակատարում ունենալ երկրում տեղի ունեցող գործընթացներում:

Գուդրուն Մոսլեր-Թյորնշտրյոմը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ կարեւորել իր այցը՝ Հայաստանի համայնքների միության 20-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու եւ իրավիճակին տեղում ծանոթանալու տեսանկյունից: Մոսլեր-Թյորնշտրյոմը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի համագործակցությունը Հայաստանի հետ՝ նշելով, որ իշխանության բոլոր մակարդակները պետք է մասնակցեն ժողովրդավարության կայացման գործին:

Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահը նշել է, որ հետեւելով Հայաստանում ընթացող բարեփոխումներին՝ ծանոթ է խնդիրներին եւ ուրախ, որ մեր երկրում լուրջ են վերաբերվում Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ համագործակցությանը եւ նրա առաջարկություններին:

Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին հաջորդող գործընթացներին, համայնքների խոշորացմանը, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ավելացմանը վերաբերող հարցերին:

 

Մանկահասակ ամուսնություններ. Ավանդույթ, որ կյանքեր է կործանում Կենդանակերպի 4 նշան, որոնց ճաշակի զգացողությանը նախանձում են բոլորը Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանները եւ հուշարձանները չեն ոչնչացրել. Ադրբեջանցի բլոգեր Հրդեհ Երևանում․ հանրակացարանից 60 բնակիչ է տարհանվել
Մանկահասակ ամուսնություններ. Ավանդույթ, որ կյանքեր է կործանում Կենդանակերպի 4 նշան, որոնց ճաշակի զգացողությանը նախանձում են բոլորը Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները 15 անկրկնելի տարբերակ, թե ինչպես կարող եք շատ քիչ գումարով նոր շունչ հաղորդել հին ու անշուք կահույքին (Photo) Հղիությունը թաքցնող Մերի Մակարյանից մինչև «հղիանալ» ցանկացող Անի Երանյան․ ինչ էր կատարվում հայ շոուբիզնեսում այս շաբաթ (... Եթե դուք ունեք այս գիծը ձեր ձեռքի ափի մեջ, ապա դուք շատ բախտավոր եք․ ահա թե ինչու Անաստասիա Վոլոչկովան բիկինիով շպագատ է իջել Դուբայի հայտնի երկնաքերի ֆոնին Արդյո՞ք նրանք ճիշտ են վարվել.մարդիկ խիստ քննադատում են թզուկ զույգին այս քայլի համար 10+ նկարազարդում, որոնք ցույց են տալիս սիրո ուժն ու սիրահարված լինելու ամենազգացմունքային պահերը
website by Sargssyan