Գյումրիում կրկին հնչեցին համասյանական մեղեդիները. համերգի օրը քաղաքի հյուրանոցներում ազատ տեղ չի եղել

Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմից նոյեմբերի 11-ին կրկին հնչեց Տիգրան Համասյանի երաժշտությունը: Այս անգամ մենահամերգի տոմսերը  սպառվել էին դեռ 15 օր առաջ՝ այն պարագայում, որ տոմսի արժեքը Գյումրու համար բավական թանկ էր՝  3  հազարից 7  հազար դրամ: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝  աշխարհահռչակ դաշնակահարին  լսելու էին  եկել ինչպես գյումրեցիներն ու մայրաքաղաքից ժամանած  հյուրերը, այնպես էլ Համասյանի երկրպագուներ տարբեր երկրներից: Ինչպես լրագրողներին տեղեկացրեց  Գյումրու դրամատիկականթատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը, եթե  սրանից 10 տարի առաջ Գյումրիում Համասյանի մենահամերգի տոնսերը դժվարությամբ սպառցվեցին, ապա այսօր  շատերը  այդպես էլ չհասցրեցին տոմսեր ձեռք բերել: «Եթե նույնիսկ  3 համերգ ավելացնեինք, նույն կերպտոմսերը կսպառվեինԶանգենք Գյումրու ցանկացած հյուրանոց՝կստանաք  նույն պատասխանը՝  ազատ  սենյակ չլինելու մասին,  և  դա  հասկանալի է, քանի որ  հանդիսատեսի հիսուն տոկոսըգյումրեցի չէ՝ հյուրեր ունենք ԵրևանիցՎանաձորիցՎրաստանից,նաև  ԻրանիցԱյս  համերգը ոչ միայն օգնում է Գյումրու  դրամատիկական թատրոնինայլ նաև  տուրիզմի մասով իրանելիքն անում է»,- նշեց  թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը՝  փաստելով, որ  արվել է ամեն ինչ, որ Տիգրան Համասյան ստեղծագործողի բոլոր տեխնիկական պահանջները բավարարվեն:

Ինչպես նախորդ անգամ, երբ Տիգրան  Համասյանը  նվագեց Գյումրու տնակային  «Ֆանտաններ» կոչվող թաղամասում, ու  հավաքված  գումարը տրամադրվեց   բարեգործության, այս անգամ ևս համերգի ողջ  հասույթը  ուղղվելու է բարեգործության՝ փոխանցվելու է «Գյումրու դրամատիկական թատրոնին աջակցման հիմնադրամ»-ին,  որն էլ լուծելու է  բնակարանային խնդիր ունեցող դերասանների  բնակարանային հարցը:

Համերգի  ընթացքում հնչեցին ինչպես հայտնի, այնպես էլ նոր սետղծագործություններ։ Ի դեպ,  2018 թվականի փետրվարին լույս է տեսնելու Տիգրան Համասյանի նոր ձայնասկավառակը, որտեղ  տեղ են գտնելու նոր կատարումներ: Ձայնասկավառակը  նվիրված է  մաեստրոյի ծննդավայրին  և  կոչվելու է «For Gyumri»: Ձայնասկավառակից երկու ստեղծագործություն նա ներկայացվեց  մենահամարգի ընթացքում` «Արագած» եւ «Ինքնանկար»: Մենահամերգի վերջին՝  «Լեննագան» ստեղծագործությունը Տիգրան Համասյանը կատարեց Գյումրու Օյունջյանի արվեստի եւ թիվ 7 երաժշտական դպրոցների սաների (ղեկավար` Ռուզան  Շահպարոնյան) մասնակցությամբ:

 

Loading...
loading...
Տարոն Մարգարյան. «Երևանը զբոսաշրջիկների համար պետք է հետաքրքիր լինի նաև ձմռանը» Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը պաշտոնական ընդունելություն է կազմակերպել ի պատիվ միջազգային գիտաժողովի մասնակիցների ՀՀ ՔԿ-ն Լոռու մարզպետին միջնորդագրով առաջարկել է բուժանձնակազմի հմտությունները բարելավելու քայլեր ձեռնարկել Երևանում այս տարի ևս կանցկացվի «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթը Մամուլ. Մխիթարյանը ՄՅՈւ-ում հանդես գալու համար անհրաժեշտ վերաբերմունք և հետևողականություն չունի Աթեշյանը Դիարբեքիրում այցելել է թալանված ու ավերված Սուրբ Կիրակոս եկեղեցի Տարոն Մարգարյան. «Մենք պետք է ձգտենք մեր քաղաքացիների համար սպասարկման առավելագույն որակ ապահովել» Մենք բոլոր հնարավորություններն ունենք Ալբանիային հաղթելու համար. Ամիրան Ամիրխանով Էրդողանը դժգոհել է, որ Ասադն այդպես էլ չկորցրեց իշխանությունը Ադրբեջանում մզկիթները կողոպտող բանդա է ձերբակալվել «Նոր տարին Երևանում 2018» տոնական միջոցառումների ծրագիրը հանրությանը կներկայացվի դեկտեմբերի սկզբին Պետք է չվախենանք մրցակիցներից. Բասկետբոլի հավաքականի մարզիչ Տարոն Մարգարյան. «Քաղաքացին, գործարարը պետք է իրազեկ լինեն շինթույլտվությունների կարգի պարզեցման ընթացակարգերից» Իվանիշվիլին 1 միլիարդ եվրո է փոխանցել Քութաիսիում տեխնոլոգիական համալսարանի կառուցման համար Բալիում ժայթքել է Ագունգ հրաբուխը Զիմբաբվեի ԶՈւ-ն համաձայնության է եկել նախագահի հետ ճգնաժամից դուրս գալու հարցում Հովիկ Աբրահամյանը հերքում է. «Գազալցակայաններ չունեմ ու չեմ էլ ունեցել» Բասկետբոլի Հայաստանի թիմից հեռացվել է Ռայան Բոաթրայթը Նոյեմբերի 21-26-ը մայրաքաղաքում կանցկացվի «Երևանի արտաքին գովազդի» 2-րդ միջազգային փառատոնը Դոլարի անկումը շարունակվում է. եվրոն իր հերթին էժանացել է մոտ 4,5 դրամով
website by Sargssyan