Գագիկ Ծառուկյանը ընդլայնում է Հայաստան-Եվրոմիություն կապերը

Սմբատ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նոյեմբերի 6-ից 8-ը աշխատանքային այցով Բրյուսելում էր ԲՀԿ-ի պատվիրակությունը՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ 3-օրյա այցը անցավ գերհագեցած օրակարգով, որի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ ունեցավ բազմաթիվ քաղաքական և պետական գործիչների, Եվրոխորհրդարանի պատգամավորների, հանձնակատարների, հանձնաժողովների նախագահների հետ։

Գագիկ Ծառուկյանի աշխատանքային այցը, ըստ ավանդույթի, չէր կարող անցնել առանց տեղի հայ համայնքի հետ հանդիպման։ Այցը սկսվեց հենց Բելգիայի հայ համայնքի հետ հանդիպումով Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում, որը հանդիսանում է բելգիահայերի առաջին հոգևոր կառույցը ։ Գագիկ Ծառուկյանը ողջունեց հայ համայնքին և նշեց, որ Հայաստանում այսօր առաջնահերթ խնդիրներից է այն, որ պայմաններ ստեղծվեն, որպեսզի դրսում ապրող հայերը հայրենադարձվեն։ Գագիկ Ծառուկյանը, հետևելով իր իսկ կողմից ստեղծված ավանդույթին, խաչ նվիրեց Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցուն, որը օծվեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանի կողմից։ Գագիկ Ծառուկյանը խոստացավ նաև լուծում տալ բելգիահայ համայանքին հուզող մի շարք խնդիրների։

Աշխատանքային այցի մնացած մասը ուներ բացառապես քաղաքական բովանդակություն։ ԲՀԿ պատվիրակությունը Բելգիա էր ժամանել Պահպանողակաների և Ռեֆորմիստների դաշինքի հրավերով, և հետագա օրակարգը ամբողջությամբ կապված էր Եվրոպայի Խորհրդարանի հետ։ Այստեղ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատւվիրակությունը հանդիպեց Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերի և համագործակցության ընդլայնման հանձնակատար Յոհանես Հանի հետ, որի ժամանակ քննարկվեցին Հայաստան - Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործըներության ծրագրի հետ կապված հարցեր։ 

ԲՀԿ պատվիրակությունը մասնակցեց Եվրոպայի Պահպանողականների և ռեֆորմիստների նիստին, որտեղ ԲՀԿ պատվիրակությանը ողջունեց Եվրոպայի Պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլը։ Նիստի ժամանակ ելույթ ունեցավ նաև Գագիկ Ծառուկյանը, ով իր ելույթում շնորհակալություն հայտնեց դաշինքին՝ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց կողքին լինելու և սատարելու համար։ Իր հերթին Յան Զահրադիլը նշեց, որ ԲՀԿ-ին համարում է Եվրոպայի Պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի լիիրավ անդամ։ Նա նաև նշեց, որ ԲՀԿ-ն համարվում է Հայաստանի ամենաուժեղ ընդդիմադիր կուսակցությունը, և հույս հայտնեց, որ այն կդառնա ամենաուժեղ իշխող կուսակցությունը։

Նիստից հեոտ շարունակվեցին երկկողմանի հանդիպումները Եվրոպայի միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Մասնավորապես, երկկողմանի այցի ժամանակ Յան Զահրադիլը կարևորեց Գագիկ Ծառուկյանի ջանքերը, որոնք ուղղված են Հայաստան – Եվրոմիություն հարաբերությունների խորացմանը։ Հանդիպումներ եղան նաև Եվրանեսթի Խորհրդրանական Վեհաժողովի նախագահ Ռեբեկա Հարմսի, Եվրոպայի Պահպանողականների և ռեֆորմիստների խմբի համանախագահ Ռիչարդ Լեգուտկոյի, Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամական խմբի նախագահ Ֆրանկ Էնգելի, Հայաստան-Եվրամիություն համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջաթ Քարիմի, Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Ֆրեդերիկ Անդրեի և այլ պաշտոնյաների հետ։ 

Բոլոր հանդիպումների ժամանակ քնարկվեցին Հայաստանի և Եվրոմիության հարաբերությունները, ԵՄ-ի հետ առաջիկայում ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության ծրագրի հետ կապված հարցեր, Արցախի խնդրի կարգավորման, Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականության և բանակցային գործընթացի հետ կապված հարցեր և այլն։ Հարցերի շրջանակը լայն էր և ընդգրկուն, ինչը վկայում էր, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը լիովին ընդգրկված է եվրոպական քաղաքական ուժերի մեծ ընտանիքում որպես լիիրավ անդամ։ 

ԲՀԿ պատվիրակության՝ Բելգիա կատարած աշխատանքյաին այցն ու դրա հագեցած օրակարագը վկայում է, որ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանական դդիվանագիտության շրջանակներում այսօր ամեն ինչ անում է Հայաստանի և Եվրոմիության հարաբերությունների խորացման համար։ Դա իրականացվում է ինչպես միջազգային կառույցների, քաղաքական կազմակերպությունների, այնեպս էլ առանձին քաղաքական ուժերի, ԵՄ տարբեր երկրների պետական կառույցների և քաղաքական շրջանակների հետ հարաբերությունների ստեղծմամբ ու ամրապնդմամբ։ 

Բավական է նշել, որ Եվրոպայի Պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նիստին իր ելույթի ժամանակ Գագիկ Ծառուկյանը առաջարկեց, որպեսզի, հնարավորության դեպքում, դաշինքի հաջորդ նիստը կայանա Հայաստանում։ Հասկանաալի է, Գագիկ Ծառուկյանի այս առաջարկը միայն առավել կամրապնդի Հայաստանի և Եբրոմիության միջև կապերը։

Ադրբեջանի արդյունաբերական ոլորտում 2017թ-ին գրանցվել է 3,4 տոկոսի անկում Բելինսկու փողոցում ծառին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Մխիթարյանը չի մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզմանը. Metro Սարսափելի է, որ մարդիկ գոյատևելու համար վարկ են վերցնում. Իվետա Տոնոյան ՀՀ ֆինանսների նախարարը Վիեննայում հանդիպել է մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Հայաստանի միակ գործարարը, ով պարգևատրվել է ՌԴ նախագահի կողմից Մանկական առողջապահական հաստատությունները «համաճարակաբանական ֆիլտր» են կազմակերպել Թուրքական ոստիկանությունը գյուլենականների դեմ միաժամանակյա գործողություններ է իրականացրել երկրի 21 շրջաններում ՀՀ քննչական կոմիտեն որոնում է դեղատնից գողություն կատարած անձին Սիրիայի քրդերը դիմել են միջազգային հանրությանը՝ խնդրելով կանգնեցնել Թուրքիային Քննարկվել են Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության 2018 թվականին Երևանում նախատեսված բարեգործական ծրագրերը Անդեմ նախագահը Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում Հունվարի 15-ին մայրաքաղաքում ծնվել է 63 երեխա ԱԺ քառօրյա. կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին. ՈՒՂԻՂ ՀՀ գյուղնախարարությունը ներկայացրել է մթերման վարկերի սուբսիդավորման ծրագրին մասնակից ֆինկազմակերպությունների ցանկը 30 արծաթի դիմաց պատրաստ է անգամ հայրենիքը վաճառել, միայն թե գումար տվող լինի Հայաստանյան իրավապաշտպանների շարքերում կա մեկը, որին չես կարող ընկալել որպես իրավապաշտպան Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի շարք կարևորագույն հարցերի սպառիչ պատասխաններ տվեց Քաղաքական դաշտում դիրքային պայքարը երբեք չի դադարել
website by Sargssyan