Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման կարևորությունը

Կարեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Շատ անգամներ են խոսվել այն մասին, թե որքան կարևոր է երկրում տնտեսական և քաղաքական դինամիկ առաջընթաց ապահովել, իսկ դրա ամենաարդյունավետ ուղին դա միջազգային հեղինակավոր կառույցների հետ հարաբերությունների խորացումն է: Ահա այս նկատառումներից ելնելով, հարկ է անդրադառնալ օրերս ԲՀԿ-ի և Եվրոպայի Պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի միջև կայացած հանդիպումը՝ Եվրոպայի խորհրդարանում: Բազմաթիվ քաղաքական հանդիպումներից զատ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ծավալուն ելույթ ունեցավ Եվրոխորհրդարանի նիստերի գլխավոր դահլիճում, որտեղ բարձրաձայնվեց ոչ միայն տնտեսական և քաղաքական հիմնահարցեր, այլև նշվեց Արցախի խնդրի խաղաղ բանակցային կերպով կարգավորելու մասին մտահոգությունները: Նման բարձր ամբիոնից խնդրի մասին խոսելը յուրահատուկ ազդեցություն կարող է ունենալ այդ հարցում, ի հեճուկս ադրբեջանական քարոզչամեքենայի, ովքեր ամեն կերպ փորձում են միջազգային հանրությանը մատուցել բոլորովին այլ պատկեր: Ծառուկյանի և նրա ղեկավարած քաղաքական ուժի փոխհարաբերությունները եվրոպական հեղինակավոր կառույցների հետ պարարտ հող են հանդիսանում մեր երկրի արտաքաին քաղաքական բլոկում առաջընթաց գրանցելու և դա ծառայեցնելու մեր պետության և հանրության բարեկեցության բարձրացմանը: Պատահական չէ, որ Ծառուկյանի և նրա ղեկավարած քաղաքական ուժի և եվրոպական հզոր դաշինքի միջև փոխհարաբերություններն ավելի են խորանում, դրա ամենառաջնային նախապայմանը քաղաքակրթական արժեքների ընդհանրությունն է և դա փաստելու համար վերհիշենք խորհրդարանական ընտրությունները, որի ժամանակ նույն Եվրոպայի Պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի պատվիրակությունը նախագահ Զահրադիլի գլխավորությամբ, ժամանել էր Հայաստան եղբայր կուսակցությանը աջակից լինելու համար: 
Ահա նմանատիպ համագործակցություններն ու կապերն են օգնելու մեր պետությանը դիմակայել արտաքին, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական մարտահրավերին, իսկ թե արգասաբեր կլինի այդ համագործակցությունը թե ոչ, կարծում ենք ակնհայտ է, որովհետև այդ փոխհարաբերությունների առանցքում է Գագիկ Ծառուկյանի և նրա ղեկավարած քաղաքական ուժի հեղինակությունն ու բազմամյա փորձը:

 

Ադրբեջանի արդյունաբերական ոլորտում 2017թ-ին գրանցվել է 3,4 տոկոսի անկում Բելինսկու փողոցում ծառին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Մխիթարյանը չի մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզմանը. Metro Սարսափելի է, որ մարդիկ գոյատևելու համար վարկ են վերցնում. Իվետա Տոնոյան ՀՀ ֆինանսների նախարարը Վիեննայում հանդիպել է մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Հայաստանի միակ գործարարը, ով պարգևատրվել է ՌԴ նախագահի կողմից Մանկական առողջապահական հաստատությունները «համաճարակաբանական ֆիլտր» են կազմակերպել Թուրքական ոստիկանությունը գյուլենականների դեմ միաժամանակյա գործողություններ է իրականացրել երկրի 21 շրջաններում ՀՀ քննչական կոմիտեն որոնում է դեղատնից գողություն կատարած անձին Սիրիայի քրդերը դիմել են միջազգային հանրությանը՝ խնդրելով կանգնեցնել Թուրքիային Քննարկվել են Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության 2018 թվականին Երևանում նախատեսված բարեգործական ծրագրերը Անդեմ նախագահը Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում Հունվարի 15-ին մայրաքաղաքում ծնվել է 63 երեխա ԱԺ քառօրյա. կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին. ՈՒՂԻՂ ՀՀ գյուղնախարարությունը ներկայացրել է մթերման վարկերի սուբսիդավորման ծրագրին մասնակից ֆինկազմակերպությունների ցանկը 30 արծաթի դիմաց պատրաստ է անգամ հայրենիքը վաճառել, միայն թե գումար տվող լինի Հայաստանյան իրավապաշտպանների շարքերում կա մեկը, որին չես կարող ընկալել որպես իրավապաշտպան Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի շարք կարևորագույն հարցերի սպառիչ պատասխաններ տվեց Քաղաքական դաշտում դիրքային պայքարը երբեք չի դադարել
website by Sargssyan