Կոմիտասի անվան ազգային լարային քառյակն Ավստրիայում մասնակցել է հայկական երաժշտության օրերին

Նոյեմբերի 8-12-ը Վիեննայում տեղի ունեցան հայկական երաժշտության օրեր: Նոյեմբերի 8-10-ը Ավստրիայում Հայաստանի և Ռուսաստանի դեսպանությունների համատեղ ջանքերով արդեն երկրորդ անգամ տեղի ունեցավ «Classical Young Stars» համերգաշարը` հայ, ռուս և ավստրիացի պատանի երաժիշտների մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, համերգաշարը բացվեց նոյեմբերի 8-ին Վիեննայում Ռուսաստանի մշակույթի և գիտության կենտրոնում, ապա նոյեմբերի 9-ին, Ավստրիայում ՌԴ դեսպանության հանդիսությունների սրահում` ավստրիացի քաղաքական գործիչների, դիվանագիտական առաքելությունների ղեկավարների ներկայությամբ: Համերգին ողջույնի խոսքով հանդես եկած Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հաջողություն մաղթեց հայ, ռուս և ավստրիացի տաղանդաշատ պատանիներին և իր երախտագիտությունը հայտնեց ռուսական կողմին՝ ի դեմս Ավստրիայում ՌԴ դեսպան Դմիտրի Լյուբինսկիի՝ տվյալ նախագիծն իրականացնելու հարցում ցուցաբերած համագործակցության և այս երաժշտական երեկոն հյուրընկալելու համար:

Նոյեմբերի 10-ին երեխաների գալա-համերգը տեղի ունեցավ Վիեննայի Հաբսբուրգների թագավորական պալատի Հոֆբուրգի մատուռում, որին մասնակցեցին մեծ թվով քաղաքական և հասարակական գործիչներ, դիվանագետներ, հայ և ռուս համայնքների ներկայացուցիչներ:

Համերգների ընթացքում տաղանդաշատ երեխաները կատարեցին հայ, ռուս և եվրոպացի կոպմոզիտորների, հայկական և ռուսական ժողովրդական ու հոգևոր երաժշտություն:

Այնուհետև, նոյեմբերի 12-ին Վիեննայի «Musikverein» հանրահռչակ դահլիճում տեղի ունեցավ Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի համերգը: Հայ Առաքելական եկեղեցու Ավստրիայի համայնքի և Ավստրիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպած երաժշտական այս միջոցառմանը մասնակցեցին մեծ թվով հայ և օտարերկրյա հանդիսատեսներ՝ Ավստրիայի քաղաքական ու հասարակական շրջանակի ներկայացուցիչներ, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Համերգին հնչեցին Կոմիտասի, Է․ Միրզոյանի, Բորոդինի, Մենդելսոնի ստեղծագործությունները:

ՀՀ գյուղնախարարությունը ներկայացրել է մթերման վարկերի սուբսիդավորման ծրագրին մասնակից ֆինկազմակերպությունների ցանկը 30 արծաթի դիմաց պատրաստ է անգամ հայրենիքը վաճառել, միայն թե գումար տվող լինի Հայաստանյան իրավապաշտպանների շարքերում կա մեկը, որին չես կարող ընկալել որպես իրավապաշտպան Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի շարք կարևորագույն հարցերի սպառիչ պատասխաններ տվեց Քաղաքական դաշտում դիրքային պայքարը երբեք չի դադարել ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է Շամիրամում 4 անձի սպանության քրեական գործի նախաքննությունը Քննարկում՝ «Հասանելի համայնքային ծառայություններ» ծրագրի շրջանակում Աբորիգենները 2 օր շարունակ բռնաբարել են բրիտանացի լուսանկարչին Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 8-րդ հուշամրցաշարին մասնակցում է շուրջ 750 շախմատիստ Հունվարի 15-ին մայրաքաղաքում ծնվել է 65 երեխա Հունվարի 8-11-ը մայրաքաղաքում ծնվել է 256 երեխա Ծառուկյան խմբակցությունն անցկացրել է նիստ՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Որոշ ԶԼՄ-ներ դարձել են զանգվածային ապատեղեկատվություն տարածող միջոց Հորդորում ենք չշփոթել իրական էջի հետ. Մարիա Բարաղամյան Դենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն են Կենդանակերպի 6 անկրկնելի կանայք ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում զինծառայող է զոհվել Լավրովը գոհ է կողմերից Իշխանություններն աշխատում են «Ելք»-ի ռեյտինգի համար Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Գայանե Բաղդասարյանը անցել է բոլոր չափերը. նոր տեսանյութում նա աղջկա հետ լեսբի-խաղերով է զբաղվում. VIDEO Հորմոնալ դիսբալանսի 11 ախտանշան, որոնց մասին պետք է իմանա ցանկացած կին Ուզո՞ւմ եք տեսնել, թե ինչ անճաշակ տեսք ուներ Քիմ Քարդաշյանը մինչ ոճաբանների հետ համագործակցելը. PHOTO Աշոտ Ղազարյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արփի Գաբրիելյանը` «Երգ Հայաստանի» նոր ներկայացման գլխավոր հերոսներ 16 մարմնավաճառներ բացահայտումներ են անում իրենց կյանքի մասին. նման բան դուք դեռ չեք կարդացել. 18+ Նա չի դադարում ապացուցել բոլորին, որ Քիմ Քարդաշյանին ոչնչով չի զիջում. միայն նայեք նրա հրապարակած տեսանյութը Ասեք ձեր քթի ձևն, ու մենք կասենք, թե ինչ բնավորության տեր մարդ եք դուք Եգիպտական կրկեսում առյուծը հոշոտել է իրեն վարժեցնողին՝ հանդիսատեսի աչքի առաջ. տեսանյութ 16+ Տղամարդու 10 էրոգեն գոտիները Որքա՞ն է Ձեր հասակը: Պատասխանը շատ բան կարող է պատմել Ձեր անձի մասին
website by Sargssyan