Արցախի ինքնորոշման լեգիտիմությունը կասկածի տակ դնելով` Ադրբեջանը կասկածի տակ է դնում իր անկախության օրինականությունը. Շարմազանով

 

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անտրամաբանական է որակում ղարաբաղյան հակամարտության և քրդական ու կատալոնական գործընթացների միջև զուգահեռներ անցկացնելը:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը, արձագանքելով Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովայի այն հայտարարությանը, որ միջազգային հանրությունը պետք է միևնույն մոտեցումները ցուցաբերի բոլոր այդ երեք գործընթացների նկատմամբ, այլ ոչ թե ղեկավարվի երկակի չափանիշներով, ընդգծեց, որ դրանք երեք միանգամայն տարբեր խնդիրներ են ու անգրագիտություն է ղարաբաղյան հակամարտության և կատալոնական ու քրդական գործընթացների միջև զուգահեռներ անցկացնելը:

«Ինչպե՞ս կարելի է զուգահեռներ անցկացնել այդ գործընթացների միջև. դրանք երեք միանգամայն տարբեր խնդիրներ են: Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման գործընթացը բացառապես լեգալ և լեգիտիմ է, այն ամբողջովին համապատասխանում է ինչպես Խորհրդային Միության Սահմանադրության, այնպես էլ՝ միջազգային իրավունքի տառին և նորմերին: Ժամանակին Լեռնային Ղարաբաղն ինքնորոշվեց՝ ԽՍՀՄ Սահմանադրության նույն իրավական նորմերին համապատասխան, ինչ 15 հանրապետությունները: ԽՍՀՄ Սահմանադրությունն ինքնավար սուբյեկտներին իրավունք է տվել հանրաքվեի հիման վրա որոշելու իրենց ճակատագիրը, ինչը և արվել է: Եվ եթե այսօր Ադրբեջանը կասկածի տակ է դնում Արցախի ինքնորոշման լեգիտիմությունը, նշանակում է՝ կասկածի տակ է դնում նաև իր և այլ խորհրդային հանրապետությունների անկախության օրինականությունը»,- ասաց Շարմազանովը:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ գործունեության առնչությամբ Մուրադովայի հայտնած դժգոհությանը և միջնորդական ձևաչափի փոփոխության անհրաժեշտության մասին կարծիքին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ այդպիսով Ադրբեջանը ջուր է լցնում Թուրքիայի ջրաղացին, որն ամեն կերպ փորձում է միջնորդ հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Բայց դա երբեք չի լինի: Թուրքիան տեղ չունի ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում, քանի որ այդ երկիրը բացահայտ աջակցում է հակամարտող կողմերից մեկին՝ Ադրբեջանին, ինչը կասկածի տակ է դնում վերջինիս օբյեկտիվությունը՝ որպես միջնորդ: Բացի այդ, Անկարան հայտնի է տարածաշրջանում իր ապակայունացնող քաղաքականությամբ: Եվ դա ես չեմ ասում, ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան պատերազմից հետո այդ մասին հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով ընդգծեց, որ Թուրքիան ոչ թե խաղաղության, այլ՝ պատերազմի կոչեր է անում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Բաքուն ստեղծված իրավիճակում պետք է մեղադրի ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբին, այլ՝ ինքն իրեն, քանի որ հենց ինքը չի կատարում ստանձնած պարտավորությունները՝ տորպեդահարելով բանակցային գործընթացը: 

Մանկահասակ ամուսնություններ. Ավանդույթ, որ կյանքեր է կործանում Կենդանակերպի 4 նշան, որոնց ճաշակի զգացողությանը նախանձում են բոլորը Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանները եւ հուշարձանները չեն ոչնչացրել. Ադրբեջանցի բլոգեր Հրդեհ Երևանում․ հանրակացարանից 60 բնակիչ է տարհանվել
Մանկահասակ ամուսնություններ. Ավանդույթ, որ կյանքեր է կործանում Կենդանակերպի 4 նշան, որոնց ճաշակի զգացողությանը նախանձում են բոլորը Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները 15 անկրկնելի տարբերակ, թե ինչպես կարող եք շատ քիչ գումարով նոր շունչ հաղորդել հին ու անշուք կահույքին (Photo) Հղիությունը թաքցնող Մերի Մակարյանից մինչև «հղիանալ» ցանկացող Անի Երանյան․ ինչ էր կատարվում հայ շոուբիզնեսում այս շաբաթ (... Եթե դուք ունեք այս գիծը ձեր ձեռքի ափի մեջ, ապա դուք շատ բախտավոր եք․ ահա թե ինչու Անաստասիա Վոլոչկովան բիկինիով շպագատ է իջել Դուբայի հայտնի երկնաքերի ֆոնին Արդյո՞ք նրանք ճիշտ են վարվել.մարդիկ խիստ քննադատում են թզուկ զույգին այս քայլի համար 10+ նկարազարդում, որոնք ցույց են տալիս սիրո ուժն ու սիրահարված լինելու ամենազգացմունքային պահերը
website by Sargssyan