«Շնող» ՀԷԿ-ի կառուցումը կտևի չորս տարի

Նախապատրաստական աշխատանքների ամփոփումից հետո «Շնող» ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները կավարտվեն 4 տարվա ընթացքում: Այս մասին նոյեմբերի 13-ին հայտարարեց «Տաշիր» խմբի փոխնախագահ Կարեն Դարբինյանն ընկերությունների խմբի ներդրումային ծրագրի շնորհանդեսի ժամանակ:

«Դեռևս 1970թ. մշակված և 1998թ. ՀՀ կառավարության կողմից հաստատված ռազմավարական նշանակություն այս ծրագիրը ներդրումների բացակայության պատճառով մինչ օրս չէր իրականացվել: «Տաշիր» ընկերությունների խումբն այսօր լիովին նոր մոտեցումներ ու տեխնոլոգիական լուծումներ է առաջարկել:

Նախատեսվում է կառուցել հիդրոէլեկտրակայան, որը թույլ կտա նախկինում պլանավորված 76 ՄՎտ-ի փոխարեն ստանալ մոտ 120 ՄՎտ հզորությամբ կայան՝ էլեկտրաէներգիայի տարեկան մինչև 460 մլն կՎտ*ժ արտադրողականությամբ՝ ապահովելով Հայաստանում ընդհանուր սպառվող էլեկտրաէներգիայի շուրջ 5-6 տոկոսը»,- ասաց Կարեն Դարբինյանը:

Նրա տեղեկացմամբ` ծրագրում մասնակցություն կունենան ամերիկյան Ռոբբինս ընկերությունը և Համաշխարհային Բանկի խմբի Միջազգային Ֆինանսական Կորպորացիան։

 

Իշխանություններն աշխատում են «Ելք»-ի ռեյտինգի համար Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Անցած երեք օրերի ընթացքում հանրապետությունում ՃՏՊ-ների հետևանքով մահացել է չորս մարդ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմը հայտնի է Ադրբեջանում ՌԴ քաղաքացի գիտնական է ձերբակալվել ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջատարը մնում է Ռոբերտ Հովհաննիսյանը Քաբուլի կենտրոնում հրթիռ է ընկել. տուժածներ չկան Թուրքիայի ԶՈՒ-ն Սիրիայում հրետակոծել է քրդերի դիրքերը Հանրապետությունում շմոլ գազից թունավորման դեպք է արձանագրվել Հայաստանի իրավապահների կողմից հետախուզվողը Աստանայից տեղափոխվել է Երևան Սիրիրայի իշխանություններն այլևս չեն կարողանում հանդուրժել թուրքական ԶՈւ ներկայությունն իրենց երկրում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար Գ.Ծառուկյանը իր անձնական միջոցներից 30 միլիարդ կներդնի՝ կառուցելով հերթական մարզաբազան Սարգսյանը լուծում է ապրիլյան թնջուկը Երևանի քաղաքապետարանի 2017թ. տարեկան հաշվետվությունը հասանելի է նաև առցանց 2017թ. քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանում մուտքագրվել է 158115 դիմում և գրություն Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ Մտահոգիչ վիճակագրությունը պարտադրում է այս հարցը դարձնել առաջնային Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ
website by Sargssyan