ՀԷՑ-ում ներդրվելու է 248.2 միլիարդ դրամ, որից 6.2 միլիարդը` 2018-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության առաջիկա տասը տարվա ներդրումային ծրագրով ֆինանսական միջոցների 30 տոկոսը կուղղվի լարման ցանցերում սարքավորումների արդիականացմանը:

«Տաշիր» խմբի ներդրումային ծրագրի շնորհանդեսի ժամանակ տեղեկացրեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 2018- 2027 թթ. ներդրումային ծրագիրը կազմում է 248 միլիարդ 224,9 միլիոն դրամ (առանց ավելացված արժեքի հարկի), որից 6 միլիարդ 276,1 միլիոն դրամը՝ 2018 թվականին:

«Ընկերության ֆինանսական հաջողությունները հիմնականում պայմանավորված են կազմակերպչական միջոցառումներով: Տեխնիկական առումով ընկերությունը վերազինման, սարքավորումների, օդային ու մալուխային գծերի փոխարինման կարիք ունի: Երբեմն բաժանորդներից լսում ենք արդարացի բողոքներ էլեկտրամատակարարման հետ կապված: Ներդրումային ծրագրի հիմնական նպատակն է բաշխման գործառույթի բարելավումը»,-ասաց նա:

Նախատեսվող ներդրումների 27 տոկոսը կուղղվի էլեկտրահաղորդման գծերի փոխարինմանը, էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման համակարգի ներդրման համար կպահանջվի ընդհանուր ներդրումների 23 տոկոսը, որի շրջանակում բոլոր բնակիչները միացված կլինեն այդ համակարգին: Ցանցի ընդլայնման վրա կծախսվի միջոցների 13 տոկոսը: «Ամբողջ ծրագիրը երեք հիմնական փուլերի է բաժանված: Առաջին փուլով, որը կտևի մինչև 2020 թվականը, նախատեսված է իրականացնել ծրագրի 42 տոկոսը»,-նշեց Կարեն Հարությունյանը:

ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղեկացմամբ` ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում` էլեկտրաէներգիայի կորուստները կնվազեն առնվազն 4.6 տոկոսային կետով: «Ընթացիկ նյութական ու նորոգման ծախսերը կնվազեն շուրջ 50 տոկոսով: Մենք կունենանք հոսանքազրկումների տևողության և հաճախականության կտրուկ նվազում, կբացառվեն լարման շեղումների դեպքերը»,-ասաց Հարությունյանը:

Երկու օրից` նոյեմբերի 15-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկման կդրվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 2018-2027 թթ. ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին հարցը:

Loading...
loading...
Արգենտինայի նախագահի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել դաշտում «ժողովուրդ». Ինչու է երկրից հեռացել Վերնիսաժի կրակոցների հետևանքով տուժած ալավերդցի քրեական հեղինակությունը Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում վետո է կիրառել Սիրիայում քիմիական հարձակումների հետաքննությունը շարունակելու հարցով նոր բանաձևին Վայոց ձորի մարզի Արփի գյուղում 700 հակ անասնակեր է այրվել Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ծառին և կողաշրջվել. վարորդին տեղափոխել են Վայքի ԲԿ Կոլումբիայում ուսուցչուհին աշակերտներներին ստիպել է իր հետ սեքսով զբաղվել «Մոսկվա սիթի»-ում կրակոցներով ուղեկցվող ծեծկռտուքի արդյունքում տուժել է 10 մարդ ԻՊ-ի գրոհայինները մեքենա են պայթեցրել Դեր Զորում. տասնյակ զոհեր կան Մեծ Բրիտանիան մեղադրել է Գերմանիային և Ֆրանսիային՝ Brexit-ն արգելակելու համար Հանձնաժողովը ՀՀ ոստիկանապետին կդիմի չորս ծառայողի ոստիկանությունից ազատելու հարցով ԻՊ-ի գրոհայինները մեքենա են պայթեցրել Դեր Զորում. տասնյակ զոհեր կան Զլատան Իբրահիմովիչը և Պոլ Պոգբան կկարողանան մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջիկա խաղին Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության պատվիրակությունն այցելել է ՀՀ ոստիկանություն Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցը կրում է գնդապետ Արթուր Վանոյանի անունը Օզիլը հունվարին կարող է հայտնվել «Բարսելոնայում» Գեղարքունիքի մարզում անցկացվեց հակամանրէային դեղորայքի օգտագործման եւ շաքարային դիաբետի դեմ արդյունավետ բուժման վերաբերյալ իրազեկում ԱՄՆ-ն շարունակելու է համագործակցել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման զինյալների հետ. Պենտագոնի խոսնակ Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 3-ը ԵԱՏՄ դեղերի միասնական շուկայում ձևավորվելու է գրանցումը հեշտացնող տեղեկատվական համակարգ Լեհաստանն այլ երկրներին կոչ է անում հրաժարվել ռուսական գազից
website by Sargssyan