Պենտագոնի ղեկավարն ասել է, որ դեպքում ԱՄՆ-ն կհեռանա Սիրիայից

Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ Սիրիայից հեռանալ այնքան ժամանակ, քանի դեռ ժնևյան բանակցային գործընթացը հաջողությամբ չի պսակվել: Այս մասին ասվում է Պենտագոնի պաշտոնական կայքում:

«Մենք չենք պատրաստվում հենց հիմա հեռանալ: Մենք դա չենք անի, քանի դեռ ժնևյան գործընթացը տեղից չի շարժվել: Բայց դա չի նշանակում, որ բոլորն այնտեղ են մնալու և միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ որոշ զորքեր հեռանալու են: Ես ուղղակի հայտնում եմ հեռանալու վերաբերյալ մեր նախապայմանները»,-ասել է Պենտագոնի ղեկավարը:

Միևնույն ժամանակ Մեթիսն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կփորձի անհրաժեշտ պայմաններ ստեղծել սիրիական հակամարտության դիվանագիտական լուծման համար:

Հիշեցնենք, որ սիրիական հակամարտությունը շարունակվում է 2011թ.-ից առայսօր: Մինչդեռ ժնևյան բանակցություններն արդեն 8 փուլ են ունեցել, սակայն դեռևս անարդյունք են:

 
 
 

 

Loading...
loading...
«ժողովուրդ». Ինչու է երկրից հեռացել Վերնիսաժի կրակոցների հետևանքով տուժած ալավերդցի քրեական հեղինակությունը Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում վետո է կիրառել Սիրիայում քիմիական հարձակումների հետաքննությունը շարունակելու հարցով նոր բանաձևին Վայոց ձորի մարզի Արփի գյուղում 700 հակ անասնակեր է այրվել Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ծառին և կողաշրջվել. վարորդին տեղափոխել են Վայքի ԲԿ Կոլումբիայում ուսուցչուհին աշակերտներներին ստիպել է իր հետ սեքսով զբաղվել «Մոսկվա սիթի»-ում կրակոցներով ուղեկցվող ծեծկռտուքի արդյունքում տուժել է 10 մարդ ԻՊ-ի գրոհայինները մեքենա են պայթեցրել Դեր Զորում. տասնյակ զոհեր կան Մեծ Բրիտանիան մեղադրել է Գերմանիային և Ֆրանսիային՝ Brexit-ն արգելակելու համար Հանձնաժողովը ՀՀ ոստիկանապետին կդիմի չորս ծառայողի ոստիկանությունից ազատելու հարցով ԻՊ-ի գրոհայինները մեքենա են պայթեցրել Դեր Զորում. տասնյակ զոհեր կան Զլատան Իբրահիմովիչը և Պոլ Պոգբան կկարողանան մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջիկա խաղին Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության պատվիրակությունն այցելել է ՀՀ ոստիկանություն Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցը կրում է գնդապետ Արթուր Վանոյանի անունը Օզիլը հունվարին կարող է հայտնվել «Բարսելոնայում» Գեղարքունիքի մարզում անցկացվեց հակամանրէային դեղորայքի օգտագործման եւ շաքարային դիաբետի դեմ արդյունավետ բուժման վերաբերյալ իրազեկում ԱՄՆ-ն շարունակելու է համագործակցել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման զինյալների հետ. Պենտագոնի խոսնակ Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 3-ը ԵԱՏՄ դեղերի միասնական շուկայում ձևավորվելու է գրանցումը հեշտացնող տեղեկատվական համակարգ Լեհաստանն այլ երկրներին կոչ է անում հրաժարվել ռուսական գազից ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Կանադայի թագավորական ռազմական քոլեջում
website by Sargssyan