Պուչդեմոնը հայտարարել է, որ Կատալոնիայի դեպքում անկախությունը միակ հնարավոր լուծումը չէ

Այժմ Բելգիայում գտնվող Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը հայտարարել է, որ պատրաստ է դիտարկել ճգնաժամից Կատալոնիայի դուրս գալու ելքերը, այդ թվում և այն տարբերակը, երբ շրջանը կմնա Իսպանիայի կազմում, հայտնում է բելգիական Le Soir թերթը:

Պուչդեմոնը նաև նշել է, որ պատրաստ է «ընդունել Իսպանիայի հետ այլ տեսակի հարաբերություն» և որ անգամ լինելով անկախության կողմնակից գործիչ՝ նա տարիներ շարունակ աշխատել է նման հարաբերություն կառուցելու համար, բայց Իսպանիայի նախկին վարչապետ Խոսե Մարիա Ասնարի պաշտոնի գալը «կանգնեցրեց այդ գործընթացը»:

Պուչդեմոնը նշել է, որ անկախական շարժման համար նախևառաջ պատասխանատու է Իսպանիայի ժողովրդական կուսակցությունը:

Նա նշել է, որ 2006 թվականին աջակցում էր նախկին սոցիալիստական կառավարության և կատալոնական կառավարության միջև համաձայնությանը, որով շրջանին ավելի լայն ինքնավարություն էր շնորհվում: Այն, սակայն, 2010 թվականին սահմանադրական դատարանի որոշմամբ չեղարկվեց այն բանից հետո, երբ Ժողովրդական կուսակցությունը բողոք ներկայացրեց դրա դեմ:

Հիշեցնենք, որ Պիչդեմոնը և կատալոնական կառավարության նախկին անդամները հոկտեմբերի 27-ին քվեարկել են Իսպանիայից անկախություն հռչակելու օգտին: Ավելի վաղ Կատալոնիայում հանրաքվե էր անցկացվել Իսպանիայի կազմից դուրս գալու ու անկախություն ստանալու հարցով: Մասնակիցների մեծ մասը կողմ էր արտահայտվել այդ առաջարկին, սակայն պաշտոնական Մադրիդը չի ընդունել հանրաքվեի արդյունքները:

Նոյեմբերի 3-ին Իսպանիայի ազգային դատարանը որոշում է կայացրել Պուչդեմոնի, ինչպես նաև Բելգիայում գտնվող մյուս կատալոնացի պաշտոնյաների ձերբակալության համար միջազգային օրդեր հատկացնելու մասին: Դատարանը նրանց կասկածում է ապստամբության կազմակերպման, պետական միջոցները վատնելու, ծառայողական դիրքի չարաշահման և իշխանություններին չենթարկվելու համար:

Loading...
loading...
Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց մոտ 6 ժամ ձգված պարտիան. Գրան Պրի Վթար Սեբաստիա փողոցում. կա տուժած Թուրքիան կարող է հայտնվել ԵՄ օֆշորների սև ցուցակում. ԶԼՄ-ներ Համբարձումյանի և Բարսեղյանի «Վարդար»-ը կրեց իր 5-րդ պարտությունը Եվրոպայի լիգայում Սամվել Կարապետյանը «Հեռուստամարաթոն-2017»-ին նվիրաբերել է 2 միլիոն 250 հազար դոլար ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծերին Զիդանն իր աջակցությունն է հայտնել «Սևիլիա»-ի քաղցկեղով հիվանդ մարզչին Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին Ճապոնիայի ԱԳ նախարարը ժամանել է Մոսկվա Ծաղկաձորի շախմատային բաց մրցաշարում կայացան անդրանիկ տուրի պարտիաները Դաղստանում փոխհրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ Նախագահ Սերժ Սարսյանը Բրյուսելում մասնակցում է ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ ԵԺԿ առաջնորդների հանդիպմանը Բասկետբոլի հավաքականը հաղթեց Ալբանիային ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. Մարիա Զախարովա Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած վարորդի դին ՈՒՂԻՂ. Լոս Անջելեսում տեղի է ունենում «Հեռուստամարաթոն-2017»-ը «Չելսի»-ն միացել է Գարեթ Բեյլի համար պայքարին ՀՀ առողջապահության նախարարությունը կայացած է համարում սոցիալական փաթեթի շահառուների բժշկական ապահովագրական համակարգը Եղեգնաձորի, Վայքի և Սիսիանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Ֆելայինիի տրանսֆերը
Ի՞նչ էր մտածում Իվետա Մուկուչյանը, երբ Դուբայից նման վուլգար լուսանկարներ էր հրապարակում Ինչ լուսանկարներ է հրապարակում երգիչ Մհերի քույրը՝ Ռոզա Ֆիլբերգը Հորոսկոպի ամենալիրբ կանայք (ռեյթինգ). իսկ ձեր նշանը ո՞ր հորիզոնականում է Վիրի և Տափասիայի իրական հարսանեկան և նշանադրության լուսանկարները Հայաստանում մարդիկ շատ են տանջվում, որ կարողանան հացի գումար հայթայթել. Արամ Ավագյան 8 բան, որ թաքցնում են հայ հայտնի աղջիկների մեծ մասը հասարակությունից. լուսանկարներ Ինչպես նվաճել Կենդանակերպի տարբեր նշանների կանանց Վերջին տարիները կորուստի տարիներ էին. դրանք հետևում էին մեկը մյուսին, մեկը մյուսից անսպասելի, ցավոտ և հիասթափեցնող. Անի ... Գեղեցիկ և ներդաշնակ զույգ․ Յուլիա Ֆինկն ամուսնու հետ նոր՝ սիրառատ լուսանկար է հրապարակել Սարսափելի հրդեհի արդյունքում այս փոքրիկը կորցրեց մաշկի 80%–ը. 19 տարի անց նա այսպիսի տեսք ունի
website by Sargssyan