Նաղդալյանի անհաջող «կռուտիտը»

Չեն հանդարտվում կրքերը տիկին Նաղդալյանի երկու միլիոնի հետ կապված։ Ինչպես հայտնի է, մեր՝ հարկատուներիս հաշվին, վճարվում են նաև երեսփոխանների հեռախոսներից որոշները։ Նրանցից է նաև ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը։ Մայիս ամսին, նրա հեռախոսային վճարը կազմել էր երկու միլիոն դրամ։ Ու ահա, տիկինը որոշել է մեկնաբանել այս ամենը։

«Հեռախոսս փչացած ա եղել, 3G-ին չի անջատվել, դրանից ա եղել»: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախկին փոխնախագահ, ԵԽԽՎ պատվիրակության նախկին նախագահ Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, ըստ որի, 2017-ի մայիսին, մեկ ամսվա ընթացքում Հերմինե Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների համար մոտ 2 միլիոն դրամ է վճարվել բյուջեի հաշվին: «Մի ամսվա չէ, մի քանի օր 3G-ին չի անջատվել»։

Լրագրողներից մեկը դիտարկում է արել, համաձայն որի, տիկին Նաղդալյանն այդ հեռախոսով խոսել է Չինաստանում գտնվող որդու հետ։ Բնական է, որ տիկինն այդ փաստը չի ընդունել։

Բայց ի՞նչ է նշանակում փչացած է եղել։ Իհարկե սա աբսուրդի ժանրից է։ Եթե անգամ ընդունենք, որ հեռախոսը փչացած է եղել, ամեն դեպքում, դա կոչվում է պետությանն անզգուշությամբ վնաս հասցնել։ Չնայած դեռ սմարթֆոն արտադրողները երկար կմտորեն այն հարցի շուրջ, թե տիկին Նաղդալյանի հեռախոսն այդ ինչպիսի՞ մուտացիայի է ենթարկվել, որ միայն ինտերնետն է միացած մնացել։ 

Ցանկացած բարեկիրթ երկրում, սա բավական էր, որպեսզի, հարկատուները մեղմ ասած, տային մի քանի հոգու գլուխ ջարդեին ու վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնեին։ Սակայն սա Հայաստանն է։ Շվեդիայի վարչապետներից մեկի հրաժարականի պատճառ հանդիսացավ այն հանգամանքը, որ նա կանխիկ գումարը մոռացել էր, իր մոտ գտնվող կառավարական քարտից մեկ շիշ կոլա էր գնել։ Իսկ սա Սերժի երազած Հայաստանն է։

Զաբել Ռուբինյան

Իշխանություններն աշխատում են «Ելք»-ի ռեյտինգի համար Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Անցած երեք օրերի ընթացքում հանրապետությունում ՃՏՊ-ների հետևանքով մահացել է չորս մարդ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմը հայտնի է Ադրբեջանում ՌԴ քաղաքացի գիտնական է ձերբակալվել ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջատարը մնում է Ռոբերտ Հովհաննիսյանը Քաբուլի կենտրոնում հրթիռ է ընկել. տուժածներ չկան Թուրքիայի ԶՈՒ-ն Սիրիայում հրետակոծել է քրդերի դիրքերը Հանրապետությունում շմոլ գազից թունավորման դեպք է արձանագրվել Հայաստանի իրավապահների կողմից հետախուզվողը Աստանայից տեղափոխվել է Երևան Սիրիրայի իշխանություններն այլևս չեն կարողանում հանդուրժել թուրքական ԶՈւ ներկայությունն իրենց երկրում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար Գ.Ծառուկյանը իր անձնական միջոցներից 30 միլիարդ կներդնի՝ կառուցելով հերթական մարզաբազան Սարգսյանը լուծում է ապրիլյան թնջուկը Երևանի քաղաքապետարանի 2017թ. տարեկան հաշվետվությունը հասանելի է նաև առցանց 2017թ. քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանում մուտքագրվել է 158115 դիմում և գրություն Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ Մտահոգիչ վիճակագրությունը պարտադրում է այս հարցը դարձնել առաջնային Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ
website by Sargssyan