Բնապահպանության նախարարությունը պետբյուջե է մուտքագրել ավելի քան 514 հազար դրամ

 

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից նոյեմբերի 6-10-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 46 իրավախախտում, որից 14-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 970.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ընդհանուր առմամբ վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 9.997.708 ՀՀ դրամ: 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ  արձանագրվել է իրավախախտման 37 դեպք:

Վերոնշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել է 9.993.008  ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Արարատում հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 3 դեպքի (4 խմ) վերաբերյալ նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք և քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 144.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արմավիրում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի  վերաբերյալ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք և քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 54.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Լոռիում հայտնաբերված ապօրինի ծառահատման 8 դեպքի (1 բոխի,  8 կաղնի, 1 հաճարենի, 2 հացենի, 1 թեղի, 9 ուռենի, 3 թխկի, տարբեր տեսակի 39 ծառ) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթներով հաշվարկվել է 2.911.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և  վառելափայտի ապօրինի տեղափոխման 7 դեպքի (36.2 խմ փայտանյութ, 9.9 խմ թափուկ վառելափայտ, 3.8 խմ շինափայտ) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթներով հաշվարկվել է 330.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշում հայտնաբերված ապօրինի ծառահատման 2 (2 ծառի ճյուղ) և վառելափայտի ապօրինի տեղափոխման 5 դեպք (9,3 խմ փայտանյութ) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթներով հաշվարկվել է 220.642 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, վարույթները գտնվում են քննության ընթացքում:

Կոտայքում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի (2 ծառ) վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք և քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 60.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի (3.2 խմ փայտանյութ) վերաբերյալ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք և քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 115.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքում հայտնաբերված ապօրինի ծառահատման 3 դեպքի (47 ծառ և 12 ճյուղ՝ 3.8 խմ) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 6.042.966 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, դեպքերի առթիվ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:

Շիրակում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի (1 բարդի) վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք և քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 15.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքում հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի (5 խմ) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում:

Վայոց ձորում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի (11 ուռենի) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 99.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևանում հայտնաբերված ապօրինի ծառահատման 3 դեպքի (9 ծառ, էտվել է 8 ծառ) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթները գտնվում են քննության ընթացքում, որից 1 դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին, իսկ 2 դեպքի վերաբերյալ` Երևանի քաղաքապետարան:

Մթնոլորտային օդի պահպանությանթափոնների տեղաբաշխմանհողերի օգտագործման և պահպանման ոլորտում

 արձանագրվել է իրավախախտման 5 դեպք:

Վերոհիշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով կայացվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 200.000 ՀՀ դրամի չափով:

Արմավիրում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման պահանջների խախտման 3 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 150.000 ՀՀ դրամ։

Կոտայքում  հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության պահանջների խախտման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Գեղարքունիքում  հայտնաբերվել է 4.0 հա ռելիեֆի խախտման 1 դեպք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում

արձանագրվել է իրավախախտման 2 դեպք:

Գեղարքունիքում հայտնաբերվել է ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 116հատ 58կգ սիգ տեսակի ձուկ, որից 74 հատ 33 կգ ձուկը հանձնվել է Գավառի մանկատուն ՊՈԱԿ, իսկ 42 հատ 25 կգ՝ Ծովագյուղ համայնքի մանկապարտեզ):

Արմավիրում հայտնաբերված ձկան ապօրինի որսի 1 դեպքի (առգրավվել է 1 լոքո տեսակի ձուկ՝ 4.7 կգ) վերաբերյալ նշանակվել է 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք և վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 4.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

կայացվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.000 ՀՀ դրամի չափով, որից՝

Արագածոտնում  1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Շիրակում 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: 

Ընթացքի մեջ է գտնվում 14 գործ: 

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 514.842 ՀՀ դրամ:                 

 

Մանկահասակ ամուսնություններ. Ավանդույթ, որ կյանքեր է կործանում Կենդանակերպի 4 նշան, որոնց ճաշակի զգացողությանը նախանձում են բոլորը Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանները եւ հուշարձանները չեն ոչնչացրել. Ադրբեջանցի բլոգեր Հրդեհ Երևանում․ հանրակացարանից 60 բնակիչ է տարհանվել
Մանկահասակ ամուսնություններ. Ավանդույթ, որ կյանքեր է կործանում Կենդանակերպի 4 նշան, որոնց ճաշակի զգացողությանը նախանձում են բոլորը Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները 15 անկրկնելի տարբերակ, թե ինչպես կարող եք շատ քիչ գումարով նոր շունչ հաղորդել հին ու անշուք կահույքին (Photo) Հղիությունը թաքցնող Մերի Մակարյանից մինչև «հղիանալ» ցանկացող Անի Երանյան․ ինչ էր կատարվում հայ շոուբիզնեսում այս շաբաթ (... Եթե դուք ունեք այս գիծը ձեր ձեռքի ափի մեջ, ապա դուք շատ բախտավոր եք․ ահա թե ինչու Անաստասիա Վոլոչկովան բիկինիով շպագատ է իջել Դուբայի հայտնի երկնաքերի ֆոնին Արդյո՞ք նրանք ճիշտ են վարվել.մարդիկ խիստ քննադատում են թզուկ զույգին այս քայլի համար 10+ նկարազարդում, որոնք ցույց են տալիս սիրո ուժն ու սիրահարված լինելու ամենազգացմունքային պահերը
website by Sargssyan