Գերմանիայի Բադեն Վուրթեմբերգ երկրամասում հայկական մշակույթի օրեր անցկացվեցին

Գերմանիայի Կարլսրուե, Էթլինգեն և Բադեն-Բադեն քաղաքներում ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո և նորաստեղծ Գերմանա-հայկական երաժշտական միության կազմակերպմամբ նոյեմբերի 10-ին մեկնարկեցին հայկական մշակութային օրերը: Միջոցառումներն իրականացվում են Կարլսրուեի քաղաքապետարանի, Գերմանահայ բժիշկների միության, Բադեն-Վյուրթեմբերգում ՀՀ պատվավոր հյուպատոս Գյունտեր Պիլարսկու աջակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նոյեմբերի 10-ին Կարլսբուրգ պատմական ամրոցում կայացած համերգին ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը և Կարլսրուեի առաջին քաղաքապետ Վոլֆրամ Յեգերը:

Համերգին հնչեցին Էդվարդ Գրիգի, Ռոբերտ Շումանի, Արամ Խաչատրյանի և Միշել Լեգրանի ստեղծագործությունները: Անվանի ջութակահար, Գերմանա-հայկական երաժշտական միության նախագահ Անի Աղաբեկյանը՝ Կարլսրուեի կոնսերվատորիայի ռեկտոր Վոլֆգանգ Մայերի, դաշնակահար Մարիուս Հադուլայի և սաքսոֆոնիստ Պետեր Լեհելի հետ միասին, հանդիսատեսին ներկայացրին իրենց կատարումները:

Մշակութային օրերը շարունակվելու են նաև նոյեմբերի 19-ին և դեկտեմբերի 9-ին:

 

Loading...
loading...
Արգենտինայի նախագահի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել դաշտում «ժողովուրդ». Ինչու է երկրից հեռացել Վերնիսաժի կրակոցների հետևանքով տուժած ալավերդցի քրեական հեղինակությունը Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում վետո է կիրառել Սիրիայում քիմիական հարձակումների հետաքննությունը շարունակելու հարցով նոր բանաձևին Վայոց ձորի մարզի Արփի գյուղում 700 հակ անասնակեր է այրվել Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ծառին և կողաշրջվել. վարորդին տեղափոխել են Վայքի ԲԿ Կոլումբիայում ուսուցչուհին աշակերտներներին ստիպել է իր հետ սեքսով զբաղվել «Մոսկվա սիթի»-ում կրակոցներով ուղեկցվող ծեծկռտուքի արդյունքում տուժել է 10 մարդ ԻՊ-ի գրոհայինները մեքենա են պայթեցրել Դեր Զորում. տասնյակ զոհեր կան Մեծ Բրիտանիան մեղադրել է Գերմանիային և Ֆրանսիային՝ Brexit-ն արգելակելու համար Հանձնաժողովը ՀՀ ոստիկանապետին կդիմի չորս ծառայողի ոստիկանությունից ազատելու հարցով ԻՊ-ի գրոհայինները մեքենա են պայթեցրել Դեր Զորում. տասնյակ զոհեր կան Զլատան Իբրահիմովիչը և Պոլ Պոգբան կկարողանան մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջիկա խաղին Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության պատվիրակությունն այցելել է ՀՀ ոստիկանություն Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցը կրում է գնդապետ Արթուր Վանոյանի անունը Օզիլը հունվարին կարող է հայտնվել «Բարսելոնայում» Գեղարքունիքի մարզում անցկացվեց հակամանրէային դեղորայքի օգտագործման եւ շաքարային դիաբետի դեմ արդյունավետ բուժման վերաբերյալ իրազեկում ԱՄՆ-ն շարունակելու է համագործակցել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման զինյալների հետ. Պենտագոնի խոսնակ Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 3-ը ԵԱՏՄ դեղերի միասնական շուկայում ձևավորվելու է գրանցումը հեշտացնող տեղեկատվական համակարգ Լեհաստանն այլ երկրներին կոչ է անում հրաժարվել ռուսական գազից
website by Sargssyan