Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը և տարածաշրջանային արդի խնդիրներին:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում կմասնակցեն «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը, որը նվիրված է ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին: 

Նախագահ Սարգսյանը կայցելի նաև Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան և Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճար, որտեղ կդիտի «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» շրջանակներում բացված՝ թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված «Բիբլիական երկիր Հայաստան» խորագրով ցուցահանդեսը, կայցելի նաև եկեղեցական համալիրի տարածքում ներկայացված ժամանակակից հայկական խաչքարերի ցուցահանդես: 

Loading...
loading...
Տարոն Մարգարյան. «Երևանը զբոսաշրջիկների համար պետք է հետաքրքիր լինի նաև ձմռանը» Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը պաշտոնական ընդունելություն է կազմակերպել ի պատիվ միջազգային գիտաժողովի մասնակիցների ՀՀ ՔԿ-ն Լոռու մարզպետին միջնորդագրով առաջարկել է բուժանձնակազմի հմտությունները բարելավելու քայլեր ձեռնարկել Երևանում այս տարի ևս կանցկացվի «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթը Մամուլ. Մխիթարյանը ՄՅՈւ-ում հանդես գալու համար անհրաժեշտ վերաբերմունք և հետևողականություն չունի Աթեշյանը Դիարբեքիրում այցելել է թալանված ու ավերված Սուրբ Կիրակոս եկեղեցի Տարոն Մարգարյան. «Մենք պետք է ձգտենք մեր քաղաքացիների համար սպասարկման առավելագույն որակ ապահովել» Մենք բոլոր հնարավորություններն ունենք Ալբանիային հաղթելու համար. Ամիրան Ամիրխանով Էրդողանը դժգոհել է, որ Ասադն այդպես էլ չկորցրեց իշխանությունը Ադրբեջանում մզկիթները կողոպտող բանդա է ձերբակալվել «Նոր տարին Երևանում 2018» տոնական միջոցառումների ծրագիրը հանրությանը կներկայացվի դեկտեմբերի սկզբին Պետք է չվախենանք մրցակիցներից. Բասկետբոլի հավաքականի մարզիչ Տարոն Մարգարյան. «Քաղաքացին, գործարարը պետք է իրազեկ լինեն շինթույլտվությունների կարգի պարզեցման ընթացակարգերից» Իվանիշվիլին 1 միլիարդ եվրո է փոխանցել Քութաիսիում տեխնոլոգիական համալսարանի կառուցման համար Բալիում ժայթքել է Ագունգ հրաբուխը Զիմբաբվեի ԶՈւ-ն համաձայնության է եկել նախագահի հետ ճգնաժամից դուրս գալու հարցում Հովիկ Աբրահամյանը հերքում է. «Գազալցակայաններ չունեմ ու չեմ էլ ունեցել» Բասկետբոլի Հայաստանի թիմից հեռացվել է Ռայան Բոաթրայթը Նոյեմբերի 21-26-ը մայրաքաղաքում կանցկացվի «Երևանի արտաքին գովազդի» 2-րդ միջազգային փառատոնը Դոլարի անկումը շարունակվում է. եվրոն իր հերթին էժանացել է մոտ 4,5 դրամով
website by Sargssyan