«Կոնֆլիկտներ չեն լինում, քանի որ ես թույլ չեմ տալիս». Էդգար Իգիթյանը՝ նշանածի հետ հարաբերությունների ու սերիալային կերպարի մասին

Blognews.am-ը գրում է.

Երիտասարդ դերասան Էդգար Իգիթյանին հեռուստադիտողն արագ սիրեց ու ընդունեց: Նրա մուտքը սերիալային ինդուստրիա սկսվեց «Շանթ» հեռուստաընկերության «Սահմանին» գեղարվեստական ֆիլմից, որին հաջորդեց «Էլենի օրագիրը» հեռուստասերիալը, որում էլ այս պահին նկարահանվում է դերասանը: Էդգարի հետ զրուցել ենք դերասանական խաղի, նախասիրությունների ու սիրելիի հետ ծանոթության մասին:

«Էլենի օրագիրը» հեռուստասերիալում Էդգարը մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին՝ Մաքսին: Համեմատելով «Սահմանին» հեռուստասերիալում մարմնավորած կերպարի հետ՝ դերասանը նկատում է, որ տարբերությունները շատ են ու ակնհայտ. «Ֆելիքսը համեստ ու հավասարակշռված տղա էր, իսկ ահա Մաքսը տաքարյուն, կռվարար ու միշտ իրադարձությունների կենտրոնում հայտնվող ակտիվ երիտասարդ է: Դպրոցում նա  առանձնանում է իր բնավորությամբ, շատերը վախենում են նույնիսկ նրա հետ շփվելուց, որ խնդիրներ չունենան: Հետաքրքիր կերպար է, որը ժամանակի ընթացքում հանուն սիրած աղջկա փոխվում է, ավելի բարի ու մեղմ բնավորություն ձեռք բերում»:

Կերպարը որքանով է բնորոշում իրական Էդգարին, դերասանը դժվարանում է ասել. «Չէի ասի, որ Մաքսի նման եմ, բայց դպրոցական տարիներին ես էլ եմ տաքարյուն եղել։ Գլոբալ առումով բացարձակ տարբեր ենք, Մաքսը որոշումներն ավելի կտրուկ է կայացնում՝ ի տարբերություն ինձ»:

16387331_1323468294366317_914220910371192480_n16388074_1325067517539728_7260949628451970004_nՀարցին՝ իրեն պահանջված դերասան համարում է, Էդգարը դժվարացավ պատասխանել. «Թե՛ կերպարային և թե՛ դերասանական խաղի առումով արձագանքները դրական են, ինչն էլ ինձ թույլ է տալիս մտածել, որ ամեն դեպքում հեռուստադիտողն ինձ սիրում է ու ուզում է տեսնել»:

Երկար տարիներ սպորտով զբաղվող դերասանը հիմա ամբողջ ժամանակը տրամադրել է սերիալի նկարահանումներին, բայց, այդուհանդերձ, էլի ժամանակ գտնում է իր սիրելի գործով զբաղվելու համար. «Սպորտն իմ առօրյայի մի մասն է կազմում, սա այն ասպարեզն է, որն ինձ շատ բան է տվել` ճիշտ ապրել, ճիշտ մտածել: Երկար տարիներ մարզվել ու մարզել եմ մարդկանց, բայց հիմա ժամանակս չի ներում, որ կարողանամ լիարժեք զբաղվել սպորտով, չնայած էլի հասցնում եմ սպորտ ակումբ հաճախել ու տան պայմաններում էլ մարզվում եմ»:

Էդգարն առողջ ապրելակերպի կողմնակից է ու նաև հատուկ սննդակարգով է սնվում. «Գիրանալու հակում չունեմ, բայց փորձում եմ ուտել սպիտակուցային սնունդ, քանի որ մարզվում եմ, ուզում եմ մարմնիս ինչ-որ կերպ փոխհատուցել, բայց այնպես էլ չէ, որ հրաժարվում եմ ֆաստ ֆուդից կամ շատ կալորիաներ պարունակող ուտելիքներից»:

15192783_1260667263979754_1409562055397709414_n15283938_1265771290136018_8227863041230393684_nԷդգարը վերջերս է լքել ցանկալի փեսացուների շարքը. դերասանը սեպտեմբերի վերջին նշանադրվել է: Հետաքրքրվեցինք՝ որտեղ ու ինչ պայմաններում է ծանոթացել սիրելիի հետ. «Ես ու Լուսինեն աշխատում ենք նույն ոլորտում, բայց ծանոթությունը եղել է սոցիալական ցանցում: Ամեն ինչ սկսվել է ընկերական շփումից, բայց որոշ ժամանակ հետո հասկացանք, որ շատ նման ենք իրար թե՛ բնավորությամբ, թե՛ նախասիրություններով: Երկուսս էլ սպորտով ենք հետաքրքրվում: Սկսեցինք հանդիպել, ու մեկուկես տարվա շփումից հետո ամեն ինչ բերեց նրան, որ որոշեցինք մեր հարաբերություններն օրինականացնել»:

Պարզվում է՝ նշանադրությունն Էդգարի կյանքում էական փոփոխություն չի մտցրել. «Ապրում եմ այնպես, ինչպես նախկինում, ոչ մի բան չի փոխվել, միայն մի քայլով ավելի եմ մոտեցել իմ երջանկությանը»:

21766620_1564425876937223_7588411323327284446_n21768132_1563600250353119_1667270808188736562_n

Անընդհատ գեղեցիկ աղջիկների շրջապատում լինելով՝ Էդգարը սիրելիին խանդի տեսարանի առիթ, այդուհանդերձ, չի տալիս: Նրա խոսքով՝ հաջողվում է վեճերից խուսափել, քանի որ սիրելիի հետ հարաբերությունների հիմքում փոխադարձ վստահությունն է. «Կոնֆլիկտներ չեն լինում, քանի որ ես թույլ չեմ տալիս: Փորձում եմ այն սահմանը, որն ինքս ինձ համար գծել եմ, երբեք չանցնել ու առաջինը՝ հենց ինձ համար: Մենք իրար լավ գիտենք ու վստահում ենք»:

Էդգարի սոցիալական էջերին հետևելով՝ անհնար է չնկատել, որ դերասանը սիրում է գայլերին։ Կենդանու հանդեպ սերը դերասանը պայմանավորում է նրանով, որ բնավորությամբ ու խարիզմայով նմանություններ ունեն. «Գայլն իմ ամենասիրելի կենդանին է: Բնավորությամբ ես էլ եմ ինձ համարում այդպիսին։ Գայլն ինձ համար արդարության, ուժի ու հավատարմության խորհրդանիշ է, որը որոշակիորեն նաև ինձ է բնորոշում»:

22045670_1564369116942899_6082061716288145162_n13939300_1161180843928397_7814069123398067083_n19113620_1459692374077241_379084776799282296_n

Loading...
loading...
ԱՄՆ մեկ դոլարը վաճառվում է 487.50 դրամ առավելագույն փոխարժեքով Արգենտինայի նախագահի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել դաշտում «ժողովուրդ». Ինչու է երկրից հեռացել Վերնիսաժի կրակոցների հետևանքով տուժած ալավերդցի քրեական հեղինակությունը Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում վետո է կիրառել Սիրիայում քիմիական հարձակումների հետաքննությունը շարունակելու հարցով նոր բանաձևին Վայոց ձորի մարզի Արփի գյուղում 700 հակ անասնակեր է այրվել Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ծառին և կողաշրջվել. վարորդին տեղափոխել են Վայքի ԲԿ Կոլումբիայում ուսուցչուհին աշակերտներներին ստիպել է իր հետ սեքսով զբաղվել «Մոսկվա սիթի»-ում կրակոցներով ուղեկցվող ծեծկռտուքի արդյունքում տուժել է 10 մարդ ԻՊ-ի գրոհայինները մեքենա են պայթեցրել Դեր Զորում. տասնյակ զոհեր կան Մեծ Բրիտանիան մեղադրել է Գերմանիային և Ֆրանսիային՝ Brexit-ն արգելակելու համար Հանձնաժողովը ՀՀ ոստիկանապետին կդիմի չորս ծառայողի ոստիկանությունից ազատելու հարցով ԻՊ-ի գրոհայինները մեքենա են պայթեցրել Դեր Զորում. տասնյակ զոհեր կան Զլատան Իբրահիմովիչը և Պոլ Պոգբան կկարողանան մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջիկա խաղին Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության պատվիրակությունն այցելել է ՀՀ ոստիկանություն Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցը կրում է գնդապետ Արթուր Վանոյանի անունը Օզիլը հունվարին կարող է հայտնվել «Բարսելոնայում» Գեղարքունիքի մարզում անցկացվեց հակամանրէային դեղորայքի օգտագործման եւ շաքարային դիաբետի դեմ արդյունավետ բուժման վերաբերյալ իրազեկում ԱՄՆ-ն շարունակելու է համագործակցել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման զինյալների հետ. Պենտագոնի խոսնակ Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 3-ը ԵԱՏՄ դեղերի միասնական շուկայում ձևավորվելու է գրանցումը հեշտացնող տեղեկատվական համակարգ
website by Sargssyan