Շաքարային դիաբետը կարելի է կանխարգելել՝ տարեկան մեկ անգամ արյան մեջ գլյուկոզայի քանակը որոշելով

Տարեկան գոնե մեկ անգամ արյան անալիզ հանձնելով՝ կարելի է կանխարգելել դիաբետը: Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ նոյեմբերի 14-ին Երևանում կազմակերպված ավտոբուսով երթի նպատակն էր հանրության ուշադրությունը հրավիրել խնդրին, նպաստել դիաբետի վաղ հայտնաբերմանը և տալ հմտություններ՝ խուսափելու հետագա բարդություններից:

Երթը կազմակերպել է «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամը՝ ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

«Դիաբետով հիվանդ երեխաների կրթության անհրաժեշտություն կա: Պետք է գիտակցել, թե ինչ է կատարվել օրգանիզմում, որն է դիաբետի առաջացման պատճառը և ինչու է անհրաժեշտ ինսուլին օգտագործել: Այն կօգնի ճիշտ սննդակարգի, կյանքի առօրյա ակտիվության ճիշտ որոշմանը»,-ասաց «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամի տնօրեն Խանդութ Հովհաննիսյանն ու հավելեց՝ ճիշտ մոտեցման դեպքում երեխաների մոտ բարդություն չի առաջան:

Երթի ընթացքում հիմնադրամի շահառու շաքարային դիաբետով հիվանդ երեխաների հետ անցորդներին բաժանեցին դիաբետի մասին ինֆորմացիա պարունակող թռուցիկներ: «Շեշտադրումն այն է, որ եթե տարեկան մեկ անգամ հանձնեն արյան անալիզ, որոշեն գլյուկոզայի մակարդակն արյան մեջ, հնարավոր է հիվանդությունը կանխարգելել»,-նշեց Հովհաննիսյանը:

Երեխաների հետ բաժանեցին նաև թխվածքաբլիթներ: «Այն ևս սիմվոլիկ է՝ կա կարծրատիպ, թե դիաբետի դեպքում քաղցրն արգելված է: Սակայն, եթե ինսուլինի չափաբաժինը ճիշտ որոշվի, հնարավոր է առանց խիստ դիետայի հետևել առողջությանը»,-ասաց հիմնադրամի տնօրենը:

Եղան 4 կանգառներ՝ Ֆրանսիայի հրապարակում, Սասունցի Դավթի հրապարակում, Վերնիսաժի մոտ և Հանրապետության հրապարակում:

Loading...
loading...
«ժողովուրդ». Ինչու է երկրից հեռացել Վերնիսաժի կրակոցների հետևանքով տուժած ալավերդցի քրեական հեղինակությունը Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում վետո է կիրառել Սիրիայում քիմիական հարձակումների հետաքննությունը շարունակելու հարցով նոր բանաձևին Վայոց ձորի մարզի Արփի գյուղում 700 հակ անասնակեր է այրվել Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ծառին և կողաշրջվել. վարորդին տեղափոխել են Վայքի ԲԿ Կոլումբիայում ուսուցչուհին աշակերտներներին ստիպել է իր հետ սեքսով զբաղվել «Մոսկվա սիթի»-ում կրակոցներով ուղեկցվող ծեծկռտուքի արդյունքում տուժել է 10 մարդ ԻՊ-ի գրոհայինները մեքենա են պայթեցրել Դեր Զորում. տասնյակ զոհեր կան Մեծ Բրիտանիան մեղադրել է Գերմանիային և Ֆրանսիային՝ Brexit-ն արգելակելու համար Հանձնաժողովը ՀՀ ոստիկանապետին կդիմի չորս ծառայողի ոստիկանությունից ազատելու հարցով ԻՊ-ի գրոհայինները մեքենա են պայթեցրել Դեր Զորում. տասնյակ զոհեր կան Զլատան Իբրահիմովիչը և Պոլ Պոգբան կկարողանան մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջիկա խաղին Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության պատվիրակությունն այցելել է ՀՀ ոստիկանություն Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցը կրում է գնդապետ Արթուր Վանոյանի անունը Օզիլը հունվարին կարող է հայտնվել «Բարսելոնայում» Գեղարքունիքի մարզում անցկացվեց հակամանրէային դեղորայքի օգտագործման եւ շաքարային դիաբետի դեմ արդյունավետ բուժման վերաբերյալ իրազեկում ԱՄՆ-ն շարունակելու է համագործակցել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման զինյալների հետ. Պենտագոնի խոսնակ Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 3-ը ԵԱՏՄ դեղերի միասնական շուկայում ձևավորվելու է գրանցումը հեշտացնող տեղեկատվական համակարգ Լեհաստանն այլ երկրներին կոչ է անում հրաժարվել ռուսական գազից ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Կանադայի թագավորական ռազմական քոլեջում
website by Sargssyan