Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «Խոսրովի անտառ. ահազանգ և վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը

Հայաստանի նկարիչների միությունում նոյեմբերի 14-ին բացվել է «Խոսրովի անտառ. ահազանգ և վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը: Նկարիչների աշխատանքներն արվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: Այս մասին

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Մտահղացումն ու իրագործումը  ՀՀ բնապահպանության նախարարությանն ու  Հայաստանի նկարիչների միությանն էր: Ներկայացվել են շուրջ 80 աշխատանքներ, որոնք «Խոսրովի անտառ» պետական արգելոց այցելությունների արդյունքն են և  պատկերում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրաշագեղ բնությունն ու, միաժամանակ, անդրադառնում այս տարվա օգոստոսին արգելոցում բռնկված սաստիկ հրդեհից տուժած տարածքներին: 

Հանդիսավոր բացմանը  ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանը, ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը, ցուցահանդեսի համակարգող Սևադա Սարգսյանը, բնապահպան Կարինե Դանիելյանը: 

Կարեն Աղամյանը հրաշալի նախաձեռնության իրականացման համար իր շնորհակալությունն է հայտնել բնապահպանության նախարարությանը, նշել էկոմշակույթի ձևավորման գործում նման միջոցառումների կարևորությունը: Արծրուն Պեպանյանը նշել է, որ ցուցադրությունը միտված է կարևոր մի գործի, որը կոչվում է ազգային վերափոխում  և  որի նպատակն է ունենալ այլ որակի քաղաքացի, այլ որակի պետություն։ 

«Մենք բոլորս այսօր  ներկա ենք կարևոր, անկյունաքարային միջոցառման, և թող մեզանից յուրաքանչյուրը հպարտությամբ գիտակցի, որ ինքը մասնակից է ազգային մեծ գործի ու իր ներդրումն է բերում այդ մեծ գործին։

Մենք այլընտրանք չունենք, մենք պիտի ձևավորենք բնություն պաշտող, մարդ սիրող, պետության արժեքն իմացող քաղաքացի, և կանենք դա միասին»,- իր խոսքում նշել է բնապահպանության նախարարի խորհրդականը: 
Ցուցադրությունը կտևի մինչև նոյեմբերի 20-ը»:

Loading...
loading...
Տարոն Մարգարյան. «Երևանը զբոսաշրջիկների համար պետք է հետաքրքիր լինի նաև ձմռանը» Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը պաշտոնական ընդունելություն է կազմակերպել ի պատիվ միջազգային գիտաժողովի մասնակիցների ՀՀ ՔԿ-ն Լոռու մարզպետին միջնորդագրով առաջարկել է բուժանձնակազմի հմտությունները բարելավելու քայլեր ձեռնարկել Երևանում այս տարի ևս կանցկացվի «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթը Մամուլ. Մխիթարյանը ՄՅՈւ-ում հանդես գալու համար անհրաժեշտ վերաբերմունք և հետևողականություն չունի Աթեշյանը Դիարբեքիրում այցելել է թալանված ու ավերված Սուրբ Կիրակոս եկեղեցի Տարոն Մարգարյան. «Մենք պետք է ձգտենք մեր քաղաքացիների համար սպասարկման առավելագույն որակ ապահովել» Մենք բոլոր հնարավորություններն ունենք Ալբանիային հաղթելու համար. Ամիրան Ամիրխանով Էրդողանը դժգոհել է, որ Ասադն այդպես էլ չկորցրեց իշխանությունը Ադրբեջանում մզկիթները կողոպտող բանդա է ձերբակալվել «Նոր տարին Երևանում 2018» տոնական միջոցառումների ծրագիրը հանրությանը կներկայացվի դեկտեմբերի սկզբին Պետք է չվախենանք մրցակիցներից. Բասկետբոլի հավաքականի մարզիչ Տարոն Մարգարյան. «Քաղաքացին, գործարարը պետք է իրազեկ լինեն շինթույլտվությունների կարգի պարզեցման ընթացակարգերից» Իվանիշվիլին 1 միլիարդ եվրո է փոխանցել Քութաիսիում տեխնոլոգիական համալսարանի կառուցման համար Բալիում ժայթքել է Ագունգ հրաբուխը Զիմբաբվեի ԶՈւ-ն համաձայնության է եկել նախագահի հետ ճգնաժամից դուրս գալու հարցում Հովիկ Աբրահամյանը հերքում է. «Գազալցակայաններ չունեմ ու չեմ էլ ունեցել» Բասկետբոլի Հայաստանի թիմից հեռացվել է Ռայան Բոաթրայթը Նոյեմբերի 21-26-ը մայրաքաղաքում կանցկացվի «Երևանի արտաքին գովազդի» 2-րդ միջազգային փառատոնը Դոլարի անկումը շարունակվում է. եվրոն իր հերթին էժանացել է մոտ 4,5 դրամով
website by Sargssyan