Վարչապետը ծանոթացել է տրանսպորտային ոլորտում ծրագրային լուծումների մշակմամբ զբաղվող «Օպտիմ» ընկերության գործունեությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Հայաստանում գործունեություն ծավալող «Օպտիմ» (Optym) ընկերության գրասենյակ, որը մասնագիտացած է տրանսպորտային ցանցերում օպտիմալացման ալգորիթմների և որոշումների կայացման համակարգերի մշակման գործում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շրջայց է կատարել ընկերության ստորաբաժանումներում, ծանոթացել դրանց գործունեությանը, ստեղծված աշխատանքային պայմաններին, իրականացվող ծրագրերին և զարգացման հեռանկարներին: «Օպտիմ»-ի ներկայացուցիչները նշել են, որ ընկերությունն արդյունավետ համագործակցում է բեռնափոխադրումների, երկաթուղային, ավիացիոն և ավտոբուսային հաղորդակցության ոլորտի առաջատար կազմակերպությունների հետ: Ըստ նրանց՝ խելացի ծրագրային լուծումները թույլ են տալիս տրանսպորտային ընկերություններին նվազեցնել ծախսերը, ավելացնել շահութաբերությունը և բարելավել սպասարկման որակը:

Կարեն Կարապետյանը ողջունել է «Օպտիմ»-ի ակտիվ գործունեությունը մեր երկրում և կառավարության անունից համագործակցության  պատրաստակամություն հայտնել: Կառավարության ղեկավարն առաջարկել է համատեղ աշխատել՝ ՀՀ ողջ տարածքում տրանպորտային ցանցի արդյունավետ լոգիստիկ սխեմայի ձևավորման և որոշումների կայացման համակարգի մշակման հարցում: Ընկերության ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և համագործակցության պատրաստակամություն հայտնել:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առաջիկայում  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ համատեղ սկսել տեխնիկական առաջադրանքի մշակման աշխատանքները:

«Օպտիմ»-ն իր գործունեությունն իրականացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Հայաստանում, Հնդկաստանում և Ավստրալիայում գործող 4 գրասենյակի միջոցով: Նաև ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում գործունեություն ընդլայնումն «Օպտիմ Արմենիա»-ին, որը ընկերության 2-րդ խոշոր գրասենյակն է աշխարհում, հնարավորություն կտա վերածվել տարածաշրջանային կենտրոնի, օտարերկրացի հաճախորդներ ներգրավել և ծառայություններ մատուցել: Աշխատակազմը բաղկացած է բարձր որակավորում ունեցող 80 մասնագետից՝ տեխնիկական համակարգերի ճարտարապետներ, դիզայներներ, ծրագրավորողներ, տվյալների բազաների նախագծողներև մշակողներ  և որակի ապահովման մասնագետներ:

Ներկայում շուրջ 1,000,000 ԱՄՆ դոլարի ներդրման արդյունքում ընդլայնվել է ընկերության գրասենյակային տարածքը և ավելի քան 140 բարձրակարգ մասնագետի աշխատատեղով ապահովելու հնարավորություն է ստեղծվել: «Օպտիմ»-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ առաջիկայում նախատեսում են հայաստանյան բուհերում իրականացնել մասնագիտական հմտությունները զարգացնող տարբեր դասընթացներ՝ նպատակ ունենալով զարգացնելու գործառնական հետազոտության, օպտիմալացման տեսության և որոշումների կայացման ավտոմատացման ոլորտները:

 

Loading...
loading...
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը պաշտոնական ընդունելություն է կազմակերպել ի պատիվ միջազգային գիտաժողովի մասնակիցների ՀՀ ՔԿ-ն Լոռու մարզպետին միջնորդագրով առաջարկել է բուժանձնակազմի հմտությունները բարելավելու քայլեր ձեռնարկել Երևանում այս տարի ևս կանցկացվի «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթը Մամուլ. Մխիթարյանը ՄՅՈւ-ում հանդես գալու համար անհրաժեշտ վերաբերմունք և հետևողականություն չունի Աթեշյանը Դիարբեքիրում այցելել է թալանված ու ավերված Սուրբ Կիրակոս եկեղեցի Տարոն Մարգարյան. «Մենք պետք է ձգտենք մեր քաղաքացիների համար սպասարկման առավելագույն որակ ապահովել» Մենք բոլոր հնարավորություններն ունենք Ալբանիային հաղթելու համար. Ամիրան Ամիրխանով Էրդողանը դժգոհել է, որ Ասադն այդպես էլ չկորցրեց իշխանությունը Ադրբեջանում մզկիթները կողոպտող բանդա է ձերբակալվել «Նոր տարին Երևանում 2018» տոնական միջոցառումների ծրագիրը հանրությանը կներկայացվի դեկտեմբերի սկզբին Պետք է չվախենանք մրցակիցներից. Բասկետբոլի հավաքականի մարզիչ Տարոն Մարգարյան. «Քաղաքացին, գործարարը պետք է իրազեկ լինեն շինթույլտվությունների կարգի պարզեցման ընթացակարգերից» Իվանիշվիլին 1 միլիարդ եվրո է փոխանցել Քութաիսիում տեխնոլոգիական համալսարանի կառուցման համար Բալիում ժայթքել է Ագունգ հրաբուխը Զիմբաբվեի ԶՈւ-ն համաձայնության է եկել նախագահի հետ ճգնաժամից դուրս գալու հարցում Հովիկ Աբրահամյանը հերքում է. «Գազալցակայաններ չունեմ ու չեմ էլ ունեցել» Բասկետբոլի Հայաստանի թիմից հեռացվել է Ռայան Բոաթրայթը Նոյեմբերի 21-26-ը մայրաքաղաքում կանցկացվի «Երևանի արտաքին գովազդի» 2-րդ միջազգային փառատոնը Դոլարի անկումը շարունակվում է. եվրոն իր հերթին էժանացել է մոտ 4,5 դրամով Կիեւում կբացվի «Ուկրաինայի հայկական սրբապատկերները» ցուցահանդեսը
website by Sargssyan