Շարմազանովը 2018թ. պետական բյուջեն ապագայում կայուն տնտեսական աճի ապահովման լավ հիմք է համարում

Հայաստանի 2018թ. պետական բյուջեի նախագիծն իրատեսական է, որը հնարավորություն է տալու ապահովել շուրջ 5 տոկոս տնտեսական աճ: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին ասաց խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: 

«Սա կարող է լավ պայմաններ ստեղծել ապագա տարիներին ավելի կայուն տնտեսական աճ ապահովելու համար»,- նշեց Շարմազանովը:

Անդրադառնալով տեղական ինքնակառավարման մարմինների նշանակությանը՝ Շարմազանովն ընդգծեց, որ իշխող ՀՀԿ-ն կարևորում է տեղական ինքնակառավարման մարմինների դերը և, ելնելով այդ կարևորությունից, մասնակցել է նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին: 

«Հարկ է նշել, որ 52 համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որից 42-ում հաղթեցին ՀՀԿ-ական թեկնածուները: Սա պարտավորեցնող է, և ևս մեկ անգամ վկայում է, որ համայնքներում Հանրապետական կուսակցությունն ամենավստահելի քաղաքական ուժն է»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

 

Loading...
loading...
Տարոն Մարգարյան. «Երևանը զբոսաշրջիկների համար պետք է հետաքրքիր լինի նաև ձմռանը» Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը պաշտոնական ընդունելություն է կազմակերպել ի պատիվ միջազգային գիտաժողովի մասնակիցների ՀՀ ՔԿ-ն Լոռու մարզպետին միջնորդագրով առաջարկել է բուժանձնակազմի հմտությունները բարելավելու քայլեր ձեռնարկել Երևանում այս տարի ևս կանցկացվի «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթը Մամուլ. Մխիթարյանը ՄՅՈւ-ում հանդես գալու համար անհրաժեշտ վերաբերմունք և հետևողականություն չունի Աթեշյանը Դիարբեքիրում այցելել է թալանված ու ավերված Սուրբ Կիրակոս եկեղեցի Տարոն Մարգարյան. «Մենք պետք է ձգտենք մեր քաղաքացիների համար սպասարկման առավելագույն որակ ապահովել» Մենք բոլոր հնարավորություններն ունենք Ալբանիային հաղթելու համար. Ամիրան Ամիրխանով Էրդողանը դժգոհել է, որ Ասադն այդպես էլ չկորցրեց իշխանությունը Ադրբեջանում մզկիթները կողոպտող բանդա է ձերբակալվել «Նոր տարին Երևանում 2018» տոնական միջոցառումների ծրագիրը հանրությանը կներկայացվի դեկտեմբերի սկզբին Պետք է չվախենանք մրցակիցներից. Բասկետբոլի հավաքականի մարզիչ Տարոն Մարգարյան. «Քաղաքացին, գործարարը պետք է իրազեկ լինեն շինթույլտվությունների կարգի պարզեցման ընթացակարգերից» Իվանիշվիլին 1 միլիարդ եվրո է փոխանցել Քութաիսիում տեխնոլոգիական համալսարանի կառուցման համար Բալիում ժայթքել է Ագունգ հրաբուխը Զիմբաբվեի ԶՈւ-ն համաձայնության է եկել նախագահի հետ ճգնաժամից դուրս գալու հարցում Հովիկ Աբրահամյանը հերքում է. «Գազալցակայաններ չունեմ ու չեմ էլ ունեցել» Բասկետբոլի Հայաստանի թիմից հեռացվել է Ռայան Բոաթրայթը Նոյեմբերի 21-26-ը մայրաքաղաքում կանցկացվի «Երևանի արտաքին գովազդի» 2-րդ միջազգային փառատոնը Դոլարի անկումը շարունակվում է. եվրոն իր հերթին էժանացել է մոտ 4,5 դրամով
website by Sargssyan