Հայաստանը որպես մոդել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուշադրության առանցքում է. Բուզետտո

ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն Հայաստանը հրաշալի վայր է համարում ներդրումներ կատարելու համար: Նա դա պայմանավորում է հանգամանքով, որ Հայաստանն իր զարգացման գործում, որքան հնարավոր է, լուրջ դերակատարում է տալիս նորարարությանը:
 
Այս մասին ՄԱԿ-ի պաշտոնյան հայտարարեց Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի պաշտոնական բացման արարողության ժամանակ, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
 
«Սա առաջին անգամն է, երբ որևէ տեղ աշխարհում մենք տեսնում ենք այսօրինակ մեխանիզմ: Մենք աջակցություն ենք հայտնում վարչապետի տեսլականին`զարգացման հարցերի լուծման ավելի «խելացի» ու ճկուն համակարգ ունենալու ուղղությամբ և այդ համատեքստում պատրաստակամություն ենք հայտնում ոգևորությամբ համագործակցել Հայաստանի և աշխարհի մեր միջազգային գործընկերների հետ»,-ասաց նա:
 
Բուզետտոյի խոսքով` պետություն-ՄԱԿ համագործակցության արդյունքում ստեղծված նորարարական կենտրոնը ոչ միայն ուղղված է Հայաստանում փոփոխությունների աջակցմանը, այլև ՄԱԿ-ի գործողությունների օժանդակմանը: «Հայաստանը ծառայում է որպես մոդել, ՄԱԿ-ի բարձր ղեկավարությունը` ներառյալ գլխավոր քարտուղարը, մեծ ուշադրություն է դարձնում այս նախաձեռնությանը, և հաջողությունն այստեղ այսօր կօգնի ոչ միայն Հայաստանին, այլև մենք հույս ունենք` ողջ աշխարհին»,-հավելեց նա:
 
Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի ղեկավար Էրիկ Գյուլազյանն էլ, ներկայացնելով կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, նշեց, որ պետք է փորձեն նորարարությունը ներմուծել Հայաստանի բարեփոխումների օրակարգ` մաքսիմալ սեղմ ժամանակահատվածում ու արդյունավետությամբ դրանք իրականացնելու համար:
 
«Կայուն զարգացման 17 նպատակները, որոնք իրենց ներքո ունեն 300 ինդիկատոր, սերտորեն փոխկապված են Հայաստանում իրականացվող ազգային բարեփոխումների գործընթացի հետ: Կենտրոնը կփորձի նպաստ ունենալ երկարաժամկետ նպատակների ու կարճաժամկետ արագ հաղթանակների շղթայի սահուն կազմակերպման գործում»,-ասաց կենտրոնի ղեկավարը:
 
Նորարարական կենտրոնն արդեն համագործակցում է «Stanford Change Labs»-ի, «UN global Pulse»-ի, «The Behavioral Insights Team»-ի, Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) հետ: Այն գործում է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի շրջանակներում:
Loading...
loading...
Տարոն Մարգարյան. «Երևանը զբոսաշրջիկների համար պետք է հետաքրքիր լինի նաև ձմռանը» Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը պաշտոնական ընդունելություն է կազմակերպել ի պատիվ միջազգային գիտաժողովի մասնակիցների ՀՀ ՔԿ-ն Լոռու մարզպետին միջնորդագրով առաջարկել է բուժանձնակազմի հմտությունները բարելավելու քայլեր ձեռնարկել Երևանում այս տարի ևս կանցկացվի «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթը Մամուլ. Մխիթարյանը ՄՅՈւ-ում հանդես գալու համար անհրաժեշտ վերաբերմունք և հետևողականություն չունի Աթեշյանը Դիարբեքիրում այցելել է թալանված ու ավերված Սուրբ Կիրակոս եկեղեցի Տարոն Մարգարյան. «Մենք պետք է ձգտենք մեր քաղաքացիների համար սպասարկման առավելագույն որակ ապահովել» Մենք բոլոր հնարավորություններն ունենք Ալբանիային հաղթելու համար. Ամիրան Ամիրխանով Էրդողանը դժգոհել է, որ Ասադն այդպես էլ չկորցրեց իշխանությունը Ադրբեջանում մզկիթները կողոպտող բանդա է ձերբակալվել «Նոր տարին Երևանում 2018» տոնական միջոցառումների ծրագիրը հանրությանը կներկայացվի դեկտեմբերի սկզբին Պետք է չվախենանք մրցակիցներից. Բասկետբոլի հավաքականի մարզիչ Տարոն Մարգարյան. «Քաղաքացին, գործարարը պետք է իրազեկ լինեն շինթույլտվությունների կարգի պարզեցման ընթացակարգերից» Իվանիշվիլին 1 միլիարդ եվրո է փոխանցել Քութաիսիում տեխնոլոգիական համալսարանի կառուցման համար Բալիում ժայթքել է Ագունգ հրաբուխը Զիմբաբվեի ԶՈւ-ն համաձայնության է եկել նախագահի հետ ճգնաժամից դուրս գալու հարցում Հովիկ Աբրահամյանը հերքում է. «Գազալցակայաններ չունեմ ու չեմ էլ ունեցել» Բասկետբոլի Հայաստանի թիմից հեռացվել է Ռայան Բոաթրայթը Նոյեմբերի 21-26-ը մայրաքաղաքում կանցկացվի «Երևանի արտաքին գովազդի» 2-րդ միջազգային փառատոնը Դոլարի անկումը շարունակվում է. եվրոն իր հերթին էժանացել է մոտ 4,5 դրամով
website by Sargssyan