Կձեռնարկենք այնպիսի քայլեր, որոնք նրանք չեն էլ պատկերացնում. Իրաքի վարչապետը Քրդստանի՝ սահմանային անցակետերը Բաղդադին չհանձնելու մասին

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ Իրաքյան Քրդստանը դեռևս ամբողջովին չի կատարել  սահմանային անցակետերը կենտրոնական իշխանությանը հանձնելու հետ կապված իրենց պահանջը, գրում է demokrathaber.org կայքը:

Աբադին նշել է, որ Բաղդադը չի կարող հավերժ սպասել և որ պայմանի չկատարման դեպքում՝ Իրաքը կտրուկ քայլերի կդիմի:

«Կձեռնարկենք այնպիսի քայլեր, որոնք նրանք չեն էլ պատկերացնում», - ասել է Աբադին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու: Իրաքի իշխանությունները նաև հայտարարել են, որ բանակցություններ չեն վարելու Քրդստանի շրջանային կառավարության հետ քվեարկության արդյունքների վերաբերյալ: Հանրաքվեի անցկացման դեմ են հանդես եկել Թուրքիան և Իրանը, ինչպես նաև ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը:

Իրաքի իշխանությունները պահանջել էին Իրաքյան Քուրդիստանի ղեկավարությունից Բաղդադի վերահսկողությանը հանձնել սահմանային բոլոր անցակետերն ու օդանավակայանների տարածքները, ինչպես նաև դադարեցնել Իրաքյան Քուրդիստանի տարածքից նավթի արտահանումն ու վաճառքը:

Նախօրեին Իրաքյան Քրդստանի շրջանային կառավարությունը հայտարարել է, որ կհարգի նոյեմբերի 6-ին Գերագույն դաշնային դատարանի ընդունած որոշումը, որով հայտարարվել է, որ ոչ մի իրաքյան շրջան չի կարող անջատվել:

Loading...
loading...
Ռաֆայել Բենիտես. Նյուքասլի նպատակն է հաղթել Մանչեսթեր Յունայթեդին Պուտինի ավտոշարասյան ճանապարհին 50 ռումբի տեղակայման մասին կեղծ ահազանգեր են ստացվել. Պեսկով Հայաստան կայցելի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինան և Վրաստանը պատրաստ չեն միանալ ՆԱՏO-ին. Դաշինքի գլխավոր քարտուղար Իրաքի ՆԳՆ-ն հայտարարել է երկրում ԻՊ-ի կողմից գրավված վերջին բնակավայրի ազատագրման մասին Կոնոր Մակգրեգորը կարող է UFC վերադառնալ 2018-ի վերջում ԿՀՎ-ն որոշել է լրագրողներին չհրավիրել ամենամյա երեկույթին Եվրամիությունը կկրճատի Թուրքիային հատկացվող օգնությունը Կարակասի քաղաքապետը տնային կալանքից խուսափելու համար փախել է երկրից Ուկրաինացի իրավապահները երկրից արտաքսել են Վրաստանի 8 քաղաքացիների Սոչիում պատրաստված հսկայական խաչապուրին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում Հունաստանում անհայտ կորել է Թուրքիայի փոխհյուպատսը. լրատվամիջոցներ Ալեսանդրո Նեստան հեռացել է «Մայամիից» Սաադ Հարիրին Լիբանանի նախագահին հայտնել է երկիր վերադառնալու մասին Բուքինգհեմշիրի երկնքում օդանավի և ուղղաթիռի բախման հետաքննությունը վերսկսվում է Կալիֆորնիայում նորագույն օդերևութաբանական արբանյակ է տիեզերք արձակվել Արգենտինական ռազմական նավատորմն ընդլայնում է անհետացած սուզանավի որոնողական աշխատանքները Աթլետիկո-Ռեալ. Դանիել Կարվախալը հյուրերի հայտացուցակում է Գողության մեղադրանքով հետախուզվող 19-ամյա աղջիկը բերման ենթարկվեց Չինաստանը ջուրն է իջեցրել աշխարհում առաջին էլեկտրականությամբ աշխատող նավը
«Տանել չեմ կարողանում «ղզիկ» մարդկաց». Ռուզաննա Հարությունյանի նոր ֆոտոշարքն ու անկեղծ զրույցը՝ կինոյի մասին «Շանթ» հեռուստաընկերությունը պարզաբանում է՝ ինչու է ուշանում «Սահմանին» ֆիլմաշարի ցուցադրությունը Աղջիկն ուր որ է ինքնասպանություն էր գործում, երբ «պատահաբար» մոտեցավ նրան այս իմաստուն մարդը. Ի՞նչ հնարքով հաջողվեց նրան... Աղջիկներ զգուշացեք․ ահա թե ովքեր են ամենավտանգավոր տղամարդիկ՝ ըստ կենդանակերպի նշանի Թեստ․ Ընտրեք ռուները և իմացեք, թե ինչ է ձեզ սպասվում ապագայում Նոր լուսանկարներ Ալեքսիս Օհանյանի եւ Սերենա Ուիլյամսի հարսանիքից Ինչո՞ւ են հաջողակ մարդիկ արթնանում ժամը 4-ին, կամ առավոտվա ուժը Մեղրով և խմորիչով պատրաստվող խմոր. Մեղրաբույր այս խմորից պատրաստված թխվածքների համն ուղղակի անհնար է մոռանալ Իրականում ինչի վրա են ուշադրություն դարձնում տղամարդիկ առաջին հանդիպման ժամանակ Այս բնական բաղադրիչներից պատրաստված հրաշք ըմպելիքն այրում է փորի հատվածում կուտակված ճարպը
website by Sargssyan