Թուրքիայի մեջլիսը մերժել է օֆշորային սկանդալում վարչապետի որդիների ներգրավվածությունը քննելու առաջարկը

 Թուրքիայի մեջլիսում մերժվել է Paradise Papers-ի օֆշորային սկանդալում վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիների ներգրավվածությունը հետաքննելու մասին քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջարկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:

Ուշագրավ է, որ հետաքննություն սկսելու առաջարկին կողմ են քվեարկել անգամ վերջին շրջանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցության անդամները, սակայն ԱԶԿ ձայների ճնշող մեծամասնությամբ այն չի ընդունվել:

Ուշագրավ է, որ սա մեջլիս ներկայացված երկրորդ նման առաջարկն է: Առաջինի հեղինակը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն էր: Այդ առաջարկը ևս չէր ընդունվել:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիները՝ Էրքամ և Բյուլենթ Յըլդըրըմները, հայտնվել ենParadise Papers-ի օֆշորային սկանդալում:

Կոնսորցիումի հրապարակած նյութերում նշվում է, որ եղբայրները Մալթայում գրանցված երկու ընկերությունների միակ սեփականատերերն են: Առաջինը՝ Hawke Bay Marine Co. Ltd-ն, ստեղծվել է 2004 թվականի ապրիլին: Ընկերությունն ունի կամ ղեկավարում է բեռնափոխադրող նավերով: Երկրորդ ընկերությունը՝ Black Eagle Marine Co. Ltd-ը, գրանցվել է 2007 թվականին: Գրանցված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Էրքամը, ով ընկերությունների բաժնետոմսերի մեծ մասի սեփականատերն է, նաև այդ երկու ընկերությունների տնօրենն է: Երկու ընկերություններն էլ 2017 թվականի հոկտեմբերի դրությամբ Մալթայի ընկերությունների ռեգիստրում գրանցված են որպես ակտիվ գործող ընկերություններ:

Կոնսորցիումից հայտնել են, որ Էրքամ և Բյուլենթ Յըլդըրըմները հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ հրապարակված նյութերի վերաբերյալ:



Իշխանություններն աշխատում են «Ելք»-ի ռեյտինգի համար Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Անցած երեք օրերի ընթացքում հանրապետությունում ՃՏՊ-ների հետևանքով մահացել է չորս մարդ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմը հայտնի է Ադրբեջանում ՌԴ քաղաքացի գիտնական է ձերբակալվել ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջատարը մնում է Ռոբերտ Հովհաննիսյանը Քաբուլի կենտրոնում հրթիռ է ընկել. տուժածներ չկան Թուրքիայի ԶՈՒ-ն Սիրիայում հրետակոծել է քրդերի դիրքերը Հանրապետությունում շմոլ գազից թունավորման դեպք է արձանագրվել Հայաստանի իրավապահների կողմից հետախուզվողը Աստանայից տեղափոխվել է Երևան Սիրիրայի իշխանություններն այլևս չեն կարողանում հանդուրժել թուրքական ԶՈւ ներկայությունն իրենց երկրում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար Գ.Ծառուկյանը իր անձնական միջոցներից 30 միլիարդ կներդնի՝ կառուցելով հերթական մարզաբազան Սարգսյանը լուծում է ապրիլյան թնջուկը Երևանի քաղաքապետարանի 2017թ. տարեկան հաշվետվությունը հասանելի է նաև առցանց 2017թ. քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանում մուտքագրվել է 158115 դիմում և գրություն Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ Մտահոգիչ վիճակագրությունը պարտադրում է այս հարցը դարձնել առաջնային Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ
Կարո՞ղ եք կռահել, թե որ հայ հայտնի ու սիրված դերասանուհին է մանուկ հասակում (լուսանկար) Հայտնիների քույր-եղբայրներ, որոնց ոչ ոք դեռ չի տեսել Անժելա Սարգսյանն այս տեսքով է հետևորդներին բարի գիշեր մաղթում․ հիշեցրեք նրան, որ արդեն 35 տարեկան է (լուսանկարներ) Զարմանալի է, բայց Գոհար Ավետիսյանը ծովափնյա գեղեցիկ լուսանկար է հրապարակել Քրիստինա Կարապետյան.«Խորհուրդ եմ տալիս բոլորին ամուսնանալ» Կույսերն այսօր կկայացնեն մի շարք կարևոր որոշումներ․ հունվարի 16-ի աստղագուշակը Տեսեք, թե սեղանի շուրջ ում է ամուր գրկել Մարիամ Մելիքյանը (լուսանկար) Մարդիկ պնդում են, որ սա աշխարհի ամենախենթ գիշերային ակումբն է․ միայն այնտեղ արված լուսանկարները տեսեք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Միայն թե տեսեք, ինչպիսի կազմվածք ունի 81-ամյա բոդիբիլդերուհին. նա վստահ է, որ... Ահա, թե ինչը կարող է լինել առատ և տհաճ քրտնարտադրության պատճառը
website by Sargssyan