Հայաստանում նախատեսվում է կարգավորել պատիժները կատարող մարմինների դեմ բողոքարկման ընթացակարգը

Արդարադատության նախարարությունը նախատեսում է կարգավորել պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած ակտի վերադասության կարգով բողոքարկման ընթացակարգը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան` ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմեն Գևորգյանը նշել է, որ նախագծի մշակումը պայմանավորված է նրանով, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 7-րդ հոդվածը, կարգավորելով պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձանց գործողությունների բողոքարկման հարցը, չի հստակեցնում, թե բողոքները որ դատարանին պետք է ընդդատյա լինեն:

«Միաժամանակ, օրենսդրությամբ չի ապահովվում  որոշակիությունը և դատապարտյալի համար իր իրավունքների պաշտպանության կանխատեսելիությունը:

ՀՀ  օրենսդրության վերլուծությունը վկայում է, որ պատիժները կատարող մարմինների և այլն մարմինների բողոքարկման ընթացակարգի հետ կապված հարցերի համապարփակ իրավական կարգավորումը բացակայում է, ինչն իր հերթին խնդիրներ է առաջացնում  վերոհիշյալ որոշումների բողոքարկման ընթացակարգում»,- նշել է Գևորգյանը:

Նախագիծը նաև համապարփակ կարգավորում է բողոքարկման ժամկետները, բողոքի քննարկման կարգը և արդյունքները:

Անդրադառնալով դատապարտյալի կողմից պատիժները կատարողի դեմ բողոքարկման իրավունքի կարգավորմանը` Գևորգյանը նշել է, որ նախագծի համաձայն` դատապարտյալը պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձանց դեմ բողոքը կարող է ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական  հիմնարկի պետին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետին կամ ՀՀ արդարադատության նախարարին:

 «Եթե բողոքը միաժամանակ ներկայացվում է ակտն ընդունած մարմնին և (կամ) այդ մարմնի վերադաս մարմնին, ապա բողոքը ենթակա է քննարկման վերադաս մարմնի կողմից: Ակտն ընդունած մարմնի կողմից բողոքի քննարկման արդյունքում ընդունած ակտը կարող է  բողոքարկվել վերադաս  մարմին»,- ասել է Գևորգյանը:

 

Loading...
loading...
Ռաֆայել Բենիտես. Նյուքասլի նպատակն է հաղթել Մանչեսթեր Յունայթեդին Պուտինի ավտոշարասյան ճանապարհին 50 ռումբի տեղակայման մասին կեղծ ահազանգեր են ստացվել. Պեսկով Հայաստան կայցելի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինան և Վրաստանը պատրաստ չեն միանալ ՆԱՏO-ին. Դաշինքի գլխավոր քարտուղար Իրաքի ՆԳՆ-ն հայտարարել է երկրում ԻՊ-ի կողմից գրավված վերջին բնակավայրի ազատագրման մասին Կոնոր Մակգրեգորը կարող է UFC վերադառնալ 2018-ի վերջում ԿՀՎ-ն որոշել է լրագրողներին չհրավիրել ամենամյա երեկույթին Եվրամիությունը կկրճատի Թուրքիային հատկացվող օգնությունը Կարակասի քաղաքապետը տնային կալանքից խուսափելու համար փախել է երկրից Ուկրաինացի իրավապահները երկրից արտաքսել են Վրաստանի 8 քաղաքացիների Սոչիում պատրաստված հսկայական խաչապուրին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում Հունաստանում անհայտ կորել է Թուրքիայի փոխհյուպատսը. լրատվամիջոցներ Ալեսանդրո Նեստան հեռացել է «Մայամիից» Սաադ Հարիրին Լիբանանի նախագահին հայտնել է երկիր վերադառնալու մասին Բուքինգհեմշիրի երկնքում օդանավի և ուղղաթիռի բախման հետաքննությունը վերսկսվում է Կալիֆորնիայում նորագույն օդերևութաբանական արբանյակ է տիեզերք արձակվել Արգենտինական ռազմական նավատորմն ընդլայնում է անհետացած սուզանավի որոնողական աշխատանքները Աթլետիկո-Ռեալ. Դանիել Կարվախալը հյուրերի հայտացուցակում է Գողության մեղադրանքով հետախուզվող 19-ամյա աղջիկը բերման ենթարկվեց Չինաստանը ջուրն է իջեցրել աշխարհում առաջին էլեկտրականությամբ աշխատող նավը
«Տանել չեմ կարողանում «ղզիկ» մարդկաց». Ռուզաննա Հարությունյանի նոր ֆոտոշարքն ու անկեղծ զրույցը՝ կինոյի մասին «Շանթ» հեռուստաընկերությունը պարզաբանում է՝ ինչու է ուշանում «Սահմանին» ֆիլմաշարի ցուցադրությունը Աղջիկն ուր որ է ինքնասպանություն էր գործում, երբ «պատահաբար» մոտեցավ նրան այս իմաստուն մարդը. Ի՞նչ հնարքով հաջողվեց նրան... Աղջիկներ զգուշացեք․ ահա թե ովքեր են ամենավտանգավոր տղամարդիկ՝ ըստ կենդանակերպի նշանի Թեստ․ Ընտրեք ռուները և իմացեք, թե ինչ է ձեզ սպասվում ապագայում Նոր լուսանկարներ Ալեքսիս Օհանյանի եւ Սերենա Ուիլյամսի հարսանիքից Ինչո՞ւ են հաջողակ մարդիկ արթնանում ժամը 4-ին, կամ առավոտվա ուժը Մեղրով և խմորիչով պատրաստվող խմոր. Մեղրաբույր այս խմորից պատրաստված թխվածքների համն ուղղակի անհնար է մոռանալ Իրականում ինչի վրա են ուշադրություն դարձնում տղամարդիկ առաջին հանդիպման ժամանակ Այս բնական բաղադրիչներից պատրաստված հրաշք ըմպելիքն այրում է փորի հատվածում կուտակված ճարպը
website by Sargssyan