Նավամոդելային սպորտաձեւում Հաաստանը գերիշխող դեր ունի. Հրաչ Շահազիզյան

 
 

Այսօր ԱԺ-ում 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին ուղղեց մասնավոր հարց. «Պարզվում է՝ մեր Կառավարությունը ամեն տարի ֆինանսավորում է նավամոդելային սպորտը: 2016թ. սկսած՝ նույն գումարն է հատկացվում՝ միջոցառումների թիվը՝ մեկ, մասնակիցների թիվը՝ հինգ: Խնդրում եմ բացատրել՝ սա ի՞նչ է: Գուցե «Ազգ-բանակ» կոնցեպտի շրջանակներում է սա արվում. «Մենք ենք, մեր սարեր»-ի ոճով շարունակեմ՝ պետությունը հովվին քիչ է վճարում, բժշկին քիչ է վճարում, որ նավամոդելային սպորտը զարգացնի»:

Վարդան Արամյանը դժվարացավ որեւէ մեկնաբանություն անել, քանի որ այդ հարցը գտնվում է Սպորտի եւ երիտասարդության նախարարության մանդատի ներքո: Թեմայի շուրջ ORER.news-ը զրուցեց «Նավամոդելային սպորտի հայկական ֆեդերացիայի» նախագահ Հրաչ Շահազիզյանի հետ, ով նշեց. «Նավամոդելային սպորտի գծով մենք մեծ ձեռքբերումներ ունենք: Վերջին 20 տարիներին շահել ենք 19 ոսկե մեդալ՝ աշխարհի առաջնութուններից, 9 ոսկե մեդալ՝ Եվրոպայի առաջնություններից:

Այսքանից զատ՝ սահմանել ենք 15 աշխարհի ռեկորդ: Վերջին չորս տարիների ընթացքում ունեցել ենք եւ՛ աշխարհի, եւ՛ Եվրոպայի չեմպիոններ, երեք անգամ էլ աշխարհի ռեկորդ ենք սահմանել: Սա այն բացառիկ սպորտաձեւերից է, որ 4 տարի անընդմեջ ունեցել ենք ամենաբարձր նվաճումները:

Վերջին երկու տարիների ընթացքում աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում միաժամանակ երկու դասերով դարձել ենք եւ՛ աշխարհի, եւ՛ Եվրոպայի չեմպիոն՝ տարիքային տարբեր  սահմանով:

Օրինակ՝ այս տարվա հուլիս ամսին եղան աշխարհի առաջնության մրցումներ, որի ժամանակ հաղթանակեցինք՝ գրավելով 3 ոսկե մեդալ, ունեցել ենք նաեւ աշխարհի ռեկորդ: Նշվածս ժամանակահատվածում ունեցել ենք աշխարհի երկու չեմպիոն:

Համեմատության մեջ կարող ենք նշել, որ վերջին ռեկորդը սահմանել է Բաբկեն Շահազիզյանը՝ 284-360 կմ ժամ արագությամբ: Ես իմ խոսքում նշեցի միայն ոսկե մեդալները, իհարկե, եղել են նաեւ արծաթե ու բրոնձե մեդալներ:

Հետաքրքրական էր այն փաստը, որ մրցումները մեկնաբանող լրագրողներն ասում էին, որ նման ցուցանիշներով Հայաստանը իշխող դիրքերում է գտնվել: Մենք վերցրել ենք ոսկե մեդալներ՝ մյուս մեդալները թողնելով մյուս մասնակիցներին»:

Նշենք, որ Հայաստանի գրանցած հաջողությունների շնորհիվ 2005թ-ին համաշխարհային ՆԱՎԻԳԱ կազմակերպությունը Հրաչ Շահազիզյանին ընտրել է որպես Արագընթաց նավամոդելների սեկցիայի նախագահ:

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ջախջախեց Ալբանիային 1 տարի 6 ամիս արդեն ծառայել էր և շուտով պետք է տուն վերադառնար. Ախուրյանում հրաժեշտ տվեցին հակառակորդի կրակոցից զոհված 19-ամյա Գրիգոր Եղոյանին Երկրաշարժ Վայոց ձորում. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ Մանկահասակ ամուսնություններ. Ավանդույթ, որ կյանքեր է կործանում Կենդանակերպի 4 նշան, որոնց ճաշակի զգացողությանը նախանձում են բոլորը Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են Հնդկաստանում այրիները սպիտակ հագնում և զրկվում զարդեր կրելու իրավունքից Ռուսաստանի վհուկը. Այս կնոջից վախենում էին Ռուսաստանի բոլոր անվանի տղամարդիկ և քաղաքական գործիչները Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք (ֆոտո) Ջեյմի Կարագեր. Պոգբան չի կարող դառնալ թիմի առանցքը Արցախում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին Աղվան Հովսեփյանի անունը չի հնչում «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
website by Sargssyan